Արամ Ոսկանյան
Արամ Ոսկանյանը հեռացել է Արարատից
Արամ Ոսկանյանը, ով զբաղեցնում էր Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը, հեռացել է ակումբից սեփական դիմումի համաձայն: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Արամ Ոսկանյանն այս տարվա հունիսին էր միացել «Արարատին»։ Նրա գլխավորությամբ թիմը մասնակցել է Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին, ինչպես նաև 9 հանդիպում անցկացրել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։ Արամ Ոսկանյանի հետ միասին…
Պաշտոնական․ ղազախ հարձակվողը՝ Ալաշկերտի ֆուտբոլիստ
Երևանի «Ալաշկերտը» Facebook-ի իր էջում հայտնել է նոր տրանսֆերի մասին։ Նշվում է, որ հայկական ակումբի կազմը հալարել է ղազախ 27-ամյա հարձակվող Ալեքսեյ Ռոդիոնովը։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբը «Ատիրաուն» է եղել, որտեղ նա հանդես է եկել Արամ Ոսկանյանի գլխավորությամբ։ Նշվում է, որ հանդես է եկել նաև Ղազախստանի Մ-19 ու Մ-21 հավաքականներում։
Ուդոն տեղափոխվեց Արամ Ոսկանյանի գլխավորած ակումբ
Հայաստանի ազգային հավաքականի ու Կարագանդայի «Շախտյորի» ֆուտբոլիստ Սոլոմոն Ուդոն վարձավճարով տեղափոխվել է ղազախական մեկ այլ ակումբ՝ «Ատիրաու»։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։ Նշենք, որ «Ատիրաուն» մարզում է հայազգի Արամ Ոսկանյանը։ Հիշեցնենք, որ Ուդոն «Շախտյոր» էր տեղափոխվել «Արարատից»։
Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է «Ալաշկերտ»-ի մարզիչ
«Ալաշկերտ»-ի ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի և իր մարզչական շտաբի հետ, ում փոխարեն մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Նշենք նաև, որ Խաշմանյանի գխավորությամբ «Ալաշկերտ»-ը 2 տարի անընդմեջ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը:
Արամ Ոսկանյանը կվերապատրաստվի Բելգիայում
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը մեկնում է Բելգիա, որտեղ մինչև դեկտեմբերի 23-ը վերապատրաստում կանցնի «Սենտ Թրույդեն» ակումբում: Ծրագրի շրջանակներում հայ մարզիչը կծանոթանա բելգիական ակումբի ենթակառուցվածքներին, ակադեմիայի աշխատանքին, պատանեկան և գլխավոր թիմերի մարզումային գործընթացին: Միևնույն ժամանակ, Արամ Ոսկանյանը ներկա կգտնվի «Սենտ Թրույդենի» երկու հանդիպումների` «Գենտի» (Բելգիայի գավաթ, դեկտեմբերի 18) և «Կորտրեյկի» (Բելգիայի առաջնություն, դեկտեմբերի 22) դեմ:…





