արդարադատություն
Դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում կատարված բարեփոխումները․ Բադասյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը հաշվետվություն է ներկայացրել՝ դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում կատարված բարեփոխումների մասին։ Նա այս մասին տեսանյութ է հրապարակել Facebook-ի իր էջում։ Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ Բադասյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելու Կառավարության որոշման մասին։
Ռուստամ Բադասյանը ավարտեց ծառայությունը Արդարադատության նախարարի պաշտոնում
Օգոստոսի 3-ին Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր ավարտում եմ ծառայությունս ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակում։ Առաջիկա երկու օրերի ընթացքում կներկայացնեմ նախարարության կատարած աշխատանքը երկու տարվա ընթացքում՝ ըստ ոլորտների։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս պատասխանատու պաշտոնը վստահելու և աջակցության համար։ Առանց նման աջակցության մեր շատ նախաձեռնություններ կյանքի չէին…
Արցախում ամուսնությունները 607-ով աճել են․ կես տարում գրանցվել է 715 միություն
Հուլիսի 22-ին Արցախի արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տվյալներով՝ 2021 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 715 ամուսնություն և 94 ամուսնալուծություն: Նախարարությունը տեղեկացնում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 607-ով։ «Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ 2021 թվականի առաջին կիսամյակում ծննդյան ակտային գրանցումների թիվը նվազել է 326-ով. նախորդ…
7 անձ սնանկության գործով կառավարչի որակավորում է ստացել
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հուլիսի 14-ին սնանկության գործով կառավարչի որակավորման վկայականներ են հանձնվել որակավորման եռափուլ ստուգումը հաղթահարած յոթ անձի: Նշվում է, որ մինչ վկայականների հանձնման արարողությանն անցնելը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է անցկացված գործընթացը և նշել, որ Կառավարության մոտեցումն է՝ յուրաքանչյուր ոլորտում մասնագիտացման և որակավորման հիմքում պետք է դրված լինի հատուկ կրթություն…
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ
Հուլիսի 13-ին ՀՀ վարչապետի կայքը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով ՀՀ կառավարության…
Բարձր դատարան, կարելի՞ է մեջբերել Սերժ Սարգսյանի հայտնի խոսքը, որը հայհոյանք է պարունակում
Այսօր՝ հուլիսի 11-ին, արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հարց ուղղեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին։ Մինչ հարցը հնչեցնելը, նա դիմեց ՍԴ դատավորներին՝ ասելով․ «Բարձր դատարան, ճիշտն ասած, ես կցանկանայի մեջբերում անել, բայց կուզեի ձեր կարծիքը հասկանալ՝ արդյո՞ք կարելի է մեջբերում անել Սերժ Սարգսյանի հանրահայտ այն խոսքերը։…
Ռուստամ Բադասյանը արձակուրդ է մեկնել
Հուլիսի 8-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը: Ռուստամ Բադասյանը արձակուրդում կլինի հուլիսի 9-13-ը ներառյալ: Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին Ռուստամ Բադասյանն ընդունել է Ֆիլիպ…
Դիմավորեք պարեկային նոր ծառայողներին․ Բադասյան
Այսօր առաջին անգամ Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։ Վերջինս նշել է, որ շուտով կհետևի Լոռու և Շիրակի մարզերի պարեկային ծառայության սովորողների ընդունելության հայտարարությունը։ Բադասյանը գրառումն ամբողջությամբ՝ այստեղ։
Ազգային ժողովի կողմից ընդունվեց քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը
Հունիսի 30-ին Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Facebook-ի էջում հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը տասը և ավելի տարի քննարկվելուց հետո այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Սա ևս վկայություն է բարեփոխումներ իրականացնելու իրական քաղաքական կամքի մասին։ Ի՞նչ փոփոխություններ ենք առաջարկում այս…
Ապօրինի ծագման գույքի վերադարձման ենթակա 2 տասնյակ գործեր ամփոփման փուլում են. Բադասյան
Ապօրինի ծագման գույքի վերադարձման ենթակա 2 տասնյակ գործեր ամփոփման փուլում են: Այս մասին այսօր Գյումրիում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: Լրագրողների հետ զրույցում ասել է, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրառումը պատժիչ գործիք չէ, այլ մեխանիզմ է պետական բյուջե վերադարձնելու այն, ինչը համարվում է պետական ունեցվածք: «Եթե խոսում ենք ապօրինի…
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մասնակցել է Պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի վերապատրաստման դասընթացի ամփոփմանը
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին և ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը մասնակցել են նոր Պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի վերապատրաստման վերջին դասընթացին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վերապատրաստումն իրականացրել են ԱՄՆ-ից ու Կանադայից ժամանած փորձագետները։ ԱՄՆ դեսպանը շնորհավորել է…
Կլուծվեն դատարաններում ողջամիտ ժամկետում գործերի քննության հետ կապված խնդիրները
Կլուծվեն դատարաններում ողջամիտ ժամկետում գործերի քննության հետ կապված խնդիրները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ Կառավարությունն այսօր հավանություն տվեց օրենսդրական մի փաթեթի, որի համաձայն Վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թվակազմը կավելանա երեք դատավորով, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների թվակազմը՝ երեքով, իսկ Սնանկության դատարանի դատավորների թվակազմը՝ չորս դատավորով։ Նշեմ,…
Ամուսնության գրանցման համար պետական տուրք այլևս չի գանձվի
Ամուսնության պետական գրանցման համար այլևս պետական տուրք չի գանձվի։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը։ Նշվում է, որ նախկինում, եթե զույգը ցանկանում էր ամուսնություն գրանցել, պետք է նախապես՝ տասն օր առաջ, մոտենար ՔԿԱԳ տարածքային մարմին, դիմում գրեր, վճարեր 1000 դրամ պետտուրք, ու առնվազն տասն օրից նոր հնարավոր…
Խոստումնալից վիճակագրություն ունենք․ Բադասյան
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակտար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում հիշեցրել է, որ այս տարվա մարտին Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ են բացել Իջևանում՝ Երևանյան 10 հասցեում, որտեղ այցելելով տավուշեցիները կարող են ստանալ իրենց անհրաժեշտ մեկ կամ մի քանի պետական մարմինների ծառայությունները։ Հետո ասել է, թե որոնք են այդ մարմինները․ Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,…
Հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի հաջողությունները ներկայացվել է միջազգային գործընկերներին
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին մասնակցել է «Խթանելով բարեվարքության բարեփոխումների օրակարգերն Արևելյան գործընկերությունում» ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի բարձր մակարդակի հանդիպմանը: Ծրագիրը համատեղ իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի, Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության և Բաց կառավարման գործընկերության կողմից, հայտնում են ՀՀ ԱՆ պաշտոնական կայքից։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին միջոցառման հրավերի համար և…












