արթուր հովհաննիսյան
Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկացնում եմ չեխ գործընկերներիս՝ ակնկալելով հստակ գնահատականներ. Հովհաննիսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Չեխիայի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Մարեկ Բենդայի արձագանքը Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։ Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները, 120 000 մարդու կենսապահովման հիմնական աղբյուրից զրկելը առաջացնում են մարդասիրական ծանր…
Ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջն ամենաբարձր մակարդակով հնչեցվել է. Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջն ամենաբարձր մակարդակով հնչեցվել է ինչպես Երեւանի, այնպես էլ նրա միջազգային գործընկերների կողմից։ Այս մասին հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, Հայաստանը բանավեճերի ու միջազգային ճնշման միջոցով պետք է ստիպի Բաքվին դուրս բերել զորքերը։ «Հուսով ենք, որ կհաջողվի…
Ընդդիմության նպատակը իշխանության զավթման անհաջող փորձն է. Արթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյանը ԱԺ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ վերջին օրերին ընդդիմության գործողություններին ու նպատակին: «Ընդդիմությունը երեկ հստակ հայտարարեց, թե որն է իրենց նպատակը. դա իշխանության զավթման անհաջող փորձն է: Մարդիկ փողոցներում Արցախի դրոշ տեղադրելով չեն կարող Արցախը փրկել, նրանց նպատակը բոլորովին այլ է: Հայաստանում ժողովուրդն է իշխանություն, և Հայաստանը, որպես պետություն, իր ուժային կառույցներով, կառավարությունով, օրենսդիր մարմնով…
Որևէ մեկին չի հաջողվելու կասկածի տակ դնել ժողովրդավարությունն ու ժողովրդի իշխանությունը մեր երկրում․ Հովհաննիսյան
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ընդդիմության գործողություններին՝ գրելով. «Այսօր ականատես եղանք, թե ինչպես են ընդդիմադիրներին պատկանող լրագրողներ սպառնում ոստիկաններին։ Տեսանք, թե ինչպես են ակցիայի մասնակիցները շշեր նետում ոստիկանների ուղղությամբ և ընդհուպ հայհոյանքներ ու վիրավորանքներ հնչեցնում, հրում ու փորձում հարվածել։ Տեսանք նաև, որ ոչ մեկ անգամ արդեն…
Հանդիպման առանցքում ԼՂ շուրջ իրավիճակն էր․ Հովհաննիսյանը զրուցել է չեխ գործընկերոջ հետ
ՀՀ ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեսակապով հանդիպել է իր չեխ գորխընկեր Մարեկ Բենդայի հետ։ Այս մասին Հովհաննիսյանը գրել է Facebook-ի իր էջում։ Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Ֆրանսիայի համանախագահը․ մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ) Ֆրանսիայում հաշվարկել են քվեաթերթիկները 100%-ը․ Մակրոնն ու Լը Պենը անցնում են 2-րդ փուլ «Որպես Հայաստան – Չեխիա բարեկամական խմբի ղեկավար առցանց…
Պատգամավոր Հովհաննիսյանը նամակով չեխ գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի սադրիչ գործողությունները
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար, նամակ է հղել Չեխիայի խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդային և բարեկամական խմբի անդամներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից․ Ղրղզստանի խորհրդարանի նախագահը՝ ՀՀ ԱԺ նախագահին ԱԺ նախագահը ներկայացրել…
ՔՊ-ն Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը կթողնի թափուր․ Հովհաննիսյան
Այսօր՝ հունվարի 11-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում է եղել նաև մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ ԱԺ հանձնաժողովը հաստատեց Արթուր Մանուկյանի թեկնածությունը՝ որպես ՀՌՀ անդամ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանրային կապերի…
Ինչո՞ւ դեռևս չի ստեղծվել 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովը
Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատասխանեց հարցին, թե ինչու դեռևս չի ստեղծվել 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովը։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ իրենք հապաղում են, որպեսզի հանձնաժողովում ընդգրկված 4 ընդդիմադիր պատգամավորներից Արթուր Ղազինյանը ներկայացնի թույլտվության համար համապատասխան փաստաթղթերը, որով նա կկարողանա օգտվել փակ ռեժիմներից և գաղտնի…
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն արդեն առաջին պտուղներն է տալիս․ Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովյաննիսյանը իր Facebook-ի էջում գրառում է արել։ Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն արդեն առաջին պտուղներն է տալիս․ դատարանում վարույթ է ընդունվել առաջին հայցադիմումը։ Ըստ այդմ` իրավասու մարմինը պահանջ է ներկայացրել դատարանին ԱԱԾ աշխատակից, Արդարադատության գնդապետ Ս. Հ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Հյուսիսային…
ՔՊ-ականը հերքել է ՀԴ-ի անդամի տարածած լուրը՝ ԱԺ-ում բջջայինների արգելքի մասին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Facebook-ի էջում հրապարակվել է խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը անդրադարձը՝ «Հայաստան» խմբակցության անդամի տարածած ապատեղեկատվությանը՝ բջջային հեռախոսների վերաբերյալ, ու հերքել այն։ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ գումարվել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ Աժ-ում ընտրել են հանձնաժողովների նախագահների տեղակալներ ««Հայաստան» դաշինքի անդամ Արեգնազ Մանուկյանը կրկին տարածել է ապատեղեկատվություն այն մասին, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր»…
Արթուր Հովհաննիսյանը մեկնաբանել է Հրապարակ օրաթերթի լուսաբանած վերնագիրը
Օգոստոսի 28-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը մեկնաբանել է «Հրապարակ» օրաթերթի լուսաբանած վերնագիրը, որտեղ, մասնավորապես, ասվում է․ ««Հրապարակ» օրաթերթը կրկին հանդես է եկել իրականության հետ որևէ աղերս չունեցող հրապարակմամբ։ «Պատգամավորներին կարգելե՞ն նիստերի դահլիճ հեռախոս տանել» վերնագրի ներքո ներկայացվում է, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քննարկում է տեղի ունեցել, որտեղ որոշվել է դիմել ԱԺ ղեկավարությանը,…
ԲՀԿ-ն հայտարարել է, որ ԸՕ փոփոխությունն իրենց համար միևնույն է․ «Իմ քայլի» պատգամավոր
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ այստեղ խոսքը վարկանիշային ընտրակարգը հանելու մասին է, որին կողմ են արտահայտվել արտախորհրդարանական ուժերը։ Հովհաննիսյանի խոսքով՝ խորհրդարանական ուժերից էլ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել է, որ իրենց համար միևնույն է, քանի որ ընտրակարգի փոփոխությունից խաղի կանոնները չեն փոփոխվում։ Պատգամավորը պնդել…
ՀՀ սահմանադրությանը, ժողովրդավարությունը վտանգող ցանկացած փորձ պետք է արժանանա ամենախիստ արձագանքին
Արթուր հովհաննիսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Նոյեմբերի 9-ի ահաբեկչության փորձից, ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձից, ՀՀԿ-ական և այլ անձանց միջև վարչապետի սպանության պլանավորման մասին ԱԱԾ-ի տարածած խոսակցության ձայնագրությունից, դրանից հետո ԲԴԽ նախագահի «մարտակոչից», դատավորների կողմից սպանության փորձ կատարածներին ազատ արձակելուց, 17+-ի անդամների կողմից բռնության և ահաբեկչական բնույթի կոչերից, հավաքի մասնակիցների կողմից պատգամավորների, քաղաքացիների, լրագրողների վրա…
Երևանում գովազդի տեղադրման համար նախատեսված վայրերը օրենքով սահմանելու նախագիծն ընդունվեց
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 107 կողմ, 1 դեմ և 6 ձեռնպահ ձայներով։ Օրենքի նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը: Օրենքի նախագծով արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների,…










