Արթուր Ղազինյան
Արթուր Ղազինյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: «Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում: Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը: Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում…
14-րդ անգամ էլ չստացվեց․ Ղազինյանը նորից չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Այսօր՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր նաև հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Արդեն 14-րդ անգամ այս պաշտոնում ընդդիմությունն առաջադրում է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Թեկնածուին ներկայացնելուց հետո ընդդիմության ներկայացուցիչները լքեցին նիստերի դահլիճը։ Իշխանության ներկայացուցիչներն էլ 14-րդ անգամ դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանն ու նա չընտրվեց։
Ղազինյանի թեկնածությունը մերժվեց արդեն 13-րդ անգամ
«Հայաստան» խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին՝ արդեն 13-րդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Այս մասին նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Տեղի ունեցավ քվեարկություն, որի արդյունքում Ղազինյանը կրկին չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ թեկնածուն (նկատի ունի Ղազինյանը-խմբ․) չկա, իսկ Facebook-ում…
Ղազինյանը նորից չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալ
Այսօր Արթուր Ղազինյանն արդեն 12-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Ղազինյանի թեկնածությունը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նիստին կրկին ներկա չէին ընդդիմության ներկայացուցիչները։ Հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով նմանօրինակ խնդիրները կարգավորվելու են։
Ղազինյանը 11-րդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Այսօր կայացավ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում առկա էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Ընդդիմությունն այդ պաշտոնում կրկին առաջադրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Այսպիսով, Ղազինյանն արդեն 11-րդ անգամ չընտրվեց այս պաշտոնում։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ կցանկանար, որպեսզի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկա…
Ղազինյանը «հոբելյանական» 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն արդեն 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Նիստին ներկա չէին որ Սեյրան Օհանյանը, ոչ էլ Ղազինյանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, այնուամենայնիվ, հարց հղեց Օհանյանին։ Նա հարցրեց, թե Ղազինյանին առաջադրելը ի՞ր, թե՞ Քոչարյանի առաջարկն է, որովհետև այդ շրջապտույտն արդեն տրամաբանությունից դուրս է։ Հանձնաժողովի…
Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կրկին ներկայացրել է Ղազինյանի թեկնածությունը: Նիստին չի մասնակցել ոչ մի ընդդիմադիր պատգամավոր:
Ղազինյանը չի ներկայացրել փաստաթղթերը, որոնցով թույլտվություն պետք է ստանա գաղտնի տվյալների հետ աշխատելու․ Միքայելյան
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի օգնական Միքայել Միքայելյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին։ Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանյանը պարզաբանեց, թե ինչու Ղազինյանին չեն ընտրում ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ «Եկեք արձանագրենք հետևյալը, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնին 8-րդ…
Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ
ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում կրկին քննարկվում է հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանի թեկնածության հարցը։ Ղազինյանի խոսքով՝ ինքը իշխանության սրտում տեղ չունի, բայց իշխանությունը չի կարող ստիպել ընդդիմությանը փոխել իրենց թեկնածուին։ Մոտավորապես նույն միտքը արտահայտեց նաև «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը։ Սակայն, Ղազինյանը 8-րդ անգամ արդեն չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։
Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
Թվով 7-րդ անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրվել էր «Հայաստան» դաշինքից Արթուր Ղազինյանը։ Հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց Ղազինյանի թեկնածությունը։ Այն կրկին մերժվեց հանձնաժողովի կողմից ու Ղազինյանը 7-րդ անգամ չընտրվեց փոխնախագահի պաշտոնում։ Նշենք, որ ընդդիմության ներկայացուցիչները չէին ներկայացել նիստին։ Նշենք նաև, որ հանձնաժողովի նախագահը ՔՊ-ից պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է։
Ալեքսանյանը պարզաբանեց, թե ինչու Ղազինյանին չեն ընտրում ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ
Խորհրդարանում ընթանում են ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները։ Դրա ընթացքում «Ազատության» լրագրողը հարց ուղղեց, թե ինչու «Քաղաքացիական պայմանագիրը» չի ընտրում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանին։ Դրան ի պատասխան ՔՊ-ից պատգամավոր Վահագն Ալեքսանյանն նշեց մի քանի պատճառներ։ Նա ասաց, որ Ղազինյանը չի ծառայել բանակում, ինչպես նաև ծանոթ չէ Զինված ուժերի կառուցվածքին։ Ալեքսանյանը…
Արթուր Ղազինյանը վեցերորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական արտահերթ նիստն է գումարել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցով։ Ընդդիմադիր խմբակցությունները առաջադրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Նա վեցերորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։
Հայաստան խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ
Սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդամներ Աննա Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը, Արամ Վարդեւանյանը եւ Արթուր Խաչատրյանը հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Սեյրան Օհանյանը կարեւորել է հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը, երկու պետությունների միջեւ առկա…
Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը երրորդ անգամ ևս չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց Արթուր Ղազինյանի թեկնածությանը։
Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Հանձնաժողովի 4 անդամ քվեարկեց կողմ, 7-ը` դեմ:







