Արման Աբովյան
ԲՀԿ-ն կոալիցիա չի կազմի ոչ մի քաղաքական ուժի հետ
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ քաղաքական ուժերից ոչ մեկի հետ կոալիցիա կազմելու մտադրություն չունեն։ Նա նշեց, որ նման հարց նույնիսկ չի էլ քննարկվում, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա ձևավորելու մասին լուրերը սուտ են։ Աբովյանը նաև անդրադարձավ ՔՊ-ի ցուցակով առաջադրված գործարար Խաչատուր Սուքիասյանի ու Գագիկ Ծառուկյանի բարեկամական կապերին,…
ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն առաջարկում են Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու
«Բարգավաճ Հայաստան» կուսկացությունը միանում է արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությանը: Այդ մասին Facebook-ում գրառում է արել ԲՀԿ-ական Արման Աբովյանը։ «Հաշվի առնելով ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանում է արտահերթ նիստ գումարելու՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեր գործընկերների նախաձեռնությանը: Այս պահին ընթացքի մեջ են գտնվում նախագծի մշակման աշխատանքները: ԱԺ խորհրդի նիստի գումարման և արտահերթ նիստ հրավիրելու մեր…
Պատգամավորները վերջին անգամ պարգևավճար ստացել են 2020-ի փետրվարին․ Միրզոյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով «Իմ քայլ»-ից Սիսակ Գաբրիելյանի ելույթին՝ պարգևավճարների մասին, երբ հայտնել է, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստացել է 45 մլն դրամ պարգևավճար, 20 մլն և ավել էլ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ասաց՝ ես չեմ ուզում լարել իրավիճակը, ուզում եմ պարզապես կոչ անել՝ եթե գնում է կոնստրուկտիվ քննարկում, ապա, խնդրում եմ, եթե…
Նախաքննության փուլում վարչապետի կողմից նման որակումները համարվում են գործի քաղաքականացման ապացույց
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրառում է կատարել Facebook-ում: Պատգամավորը անդրադարձել է ՀՀ վարչապետի այն գրառմանը, որտեղ նա կարծիք է հայտնել ԱԱԾ բացահայտման վերաբերյալ: «Քաղաքական հետապնդումներ իրականացնելու ինքնախոստովանության՝ “նուրբ արվեստը” … Պարոն Վարչապետ, հիշեցնեմ Ձեզ, որ երկրի գործադիր իշխանության ղեկավարի կողմից, այս կարգի որակավորումներ տալը, որևէ քրեական կամ քաղացիական գործի վերաբերյալ, այն էլ նախաքննության փուլում,…
Բարգավաճ Հայաստանը դիմումն ուղարկել է Սահմանադրական դատարան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ հայտնել է, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Իմ քայլը» խմբակցության ընդունած Սահամանադրական փոփոխությունը։ «Հարգելի հայրենակիցներ, որպես ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ուզում եմ տեղեկացնել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ գործընկերները, ես և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված…
Արման Աբովյանի ու իր գործընկերների աշխարհը փլվում է․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի այն հայտարարությանը, թե «երկիրը վարի է գնում, մինչդեռ այս օրերին ԲՀԿ-ին անդամակցության զանգվածային հայտեր են ստացվում»։ «Բայց եթե երկիրը վարի է գնում և «Բարգավաճ Հայաստանը» անդամակցության դիմումների հոսք ունի, ապա դա նշանակում է, որ ամեն ինչ լավ և հույս կա։…
ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ-ը նիստը. Նրանք հեռացան
Այսօր` հունիսի 17-ին, տեղի ունեցող ԱԺ հերթական նիստի ժամանակ, ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը հայտնեց, որ ինքը ցավում է, որ մեծամասնությունը, ովքեր իշխանության եկան ժողովրդավարական արժեքները վերականգնելու կարգախոսներով, փորձում են լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին: Աբովյանը նշեց, որ բոյկոտում են նիստը և լքեցին նիստերի դահլիճը:
Ոստիկանները ուժ գործադրելով դադարեցրին ԲՀԿ պատգամավորների նստացույցը
ԲՀԿ-ի պատգամավորները փակել էին Խանջյան փողոցը, սակայն ոստիկանները ուժ կիրառելով հեռացրին նրանց փողոցից: Պատգամավորների թվում էին Իվետա Տոնոյանը, Նաիրա Զոհրաբյանը, Կարինե Պողոսյանը, Արման Աբովյանը, Գևորգ Պետրոսյանը։ ԲՀԿ պատգամավորներից Կարինե Պողոսյանը և Արման Աբովյանն ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ են ստացել, իսկ Ջանիկբեկ Հայրապետյանին, նրանց խոսքով, բերման են ենթարկել։ Պատգամավորներն ասացին, որ Հայրապետյանի հետ կապ հաստատել չեն…
ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Ծառուկյանի տանը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը։ Խուղարկությունն իրականացվում է վաղ առավոտից։ Տան տարածքում են ԲՀԿ խմբակցության պատգամավորները։ Ծառուկյանի առանձնատան մոտ հավաքվել են նաև մի շարք այլ անձինք։ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը կարծիք է հայտնել, որ սա քաղաքական հետապնդում է։ Նա նշել է, որ Ծառուկյանը այս պահին տանն է։…
Վարչապետը պարզաբանեց, թե ինչո՞ւ զանգվածային թեստավորում չի արվում
Այսօր` հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկաման ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ինչու զանգվածային թեստավորում չի արվում: Փաշինյանը նշեց, որ համաձայն է, որ թեստավորման ծավալները պետք է ավելացնեն, բայց թեստավորումը բավական բարդ պրոցես է, նաև հզորությունների հարց կա: «Երեկ խորհրդակցության ժամանակ…
Արտակարգ դրության պայմաններում շատ կարևոր է գործել՝ արտակարգ քայլերի տրամաբանության ներքո․ Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն Facebook-ի էջում գրել է․ «Չեմ ուզում այս օրերին քննադատել, բայց ախր այսպես էլ հնարավոր չէ։ Ասել ենք, ասում ենք և կրկին կասենք, որ այսպիսի ծանրագույն իրավիճակներում, երբ մարդկանց վիճակը օրեցօր գնալով բարդանում է, անհրաժեշտ է գլոբալ և համապարփակ լուծումներ, որպեսզի մարդկանց հոսքը գոնե մի փոքր թեթևացնել։ Եվս մեկ…
Արման Աբովյանը դիմել է ոստիկանություն՝ «բռնության ձայնը» նախաձեռնության պատմությունների իսկությունը ճշտելու համար
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Facebook-իիր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայ լրագրող Լյուսի Քոչարյանի՝ ԱՄՆ-ում արժանացած մրցանակի վերաբերյալ լուրերին: «Եթե չեմ սխալվում, տիկին Քոչարյանն այդ մրցանակն ստացել է նաև իր նախաձեռնության համար, որն անվանել է «բռնության ձայն»։ Իմաստն այն էր, որ տիկին Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է իբր բռնության ենթարկված կանանց…
Հայաստանը պաշտպանում է Սիրիայի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը․ Զոհրաբ Մնացականյան
Հայաստանը պաշտպանում է Սիրիայի ժողովրդի սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե որոնք են մեր գործողությունները՝ ի պատասխան տարածաշրջանային իրադարձություններին, մասնավորապես Թուրքիայի ագրեսիային, որ տեղի է ունենում Սիրիայում։ «Վստահ ենք, որ Սիրիայի ճգնաժամը պետք է…
Եթե մարդ պետք է որոշում կայացնի՝ ուրիշի կյանքի հետ կապված, նվազագույնը պետք է ունենա կյանքի փորձ․ Արման Աբովյան
Ստիպված եմ ասել, որ իմ մոտ տպավորություն է ստեղծվում, թե այս փաթեթը բերվել է հապճեպ: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։ Պատգամավոտի կարծիքով հիմնական փոփոխություններից յուրաքանչյուրը յուրովի կարևոր է, ուստի կարիք կա առանձին-առանձին քննարկելու դրանք:…
Արման Աբովյանը հարցմամբ դիմել է արտգործնախարարություն
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով նշում է, որ հարցում է ուղարկել ԱԳՆ՝ հասկանալու համար Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում քննարկված թեմաների բովանդակությունն ու եզրահանգումները: Նա մասնավորապես նշել է՝ թող Ադրբեջանը անվերապահորեն ընդունի Արցախի Հանրապետության լիարժեք անկախությունը և նոր դրանից հետո ինչ ուզում է, թող քննարկի Արցախի իշխանությունների…