Արման Ղարիբյան
Աղավնոյի ղեկավարը մնում է իր համայնքում․ Արման Ղարիբյան
Աղավնոյում գտնվող լրագրող Արման Ղարիբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի ղեկավար լիբանանահայ Անդրանիկ Չավուշյանը մնում է իր հանայնքում՝ կնոջ և 5 երեխաների հետ։ Համայնքում կան այլ երեխաներ և կանայք ևս, ընդհանուր՝ 9 ընտանիք։ Ասում են՝ դուրս չեն գալու։ Երեխաներն այս պահին դպրոց չեն հաճախում, օնլայն էլ չեն կարող մասնակցել դասերին՝ ինտերնետ…
Ադրբեջանցիները դրոշը դրեցին Բերձոր-Գորիս մայրուղու վրա, նկարեցին, հետո հանեցին ու տարան․ Արման Ղարիբյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Բերձորում գտնվող Արման Ղարիբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանցիների ՊՆ PR խումբը դրոշը փակցրեց Բերձորից Գորիս տանող մայրուղու վրա, նկարահանեց, թե իրենց շարասյունը ոնց է անցնում դրոշի ներքո, հետո հանեցին դրոշը ու տարան։ Երեկ կեսգիշերն անց էլ հարկայինի գրասենյակի դիմաց շարեցին իրենց զինվորներին, դրոշը դրեցին վրան ու նկարահանեցին՝ տպավորություն ստեղծելով, թե Բերձորում կարևոր շենքի…
Օսիպյա՛ն, ոստիկաններիդ հանիր Ջերմուկից. Արման Ղարիբյան
«Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օսիպյան, ոստիկաններիդ հանի՛ր Ջերմուկից, տուրիստները կարկամած են, թե ինչու են քաղաքում ոստիկաններ շրջում, ասես հատուկ ռեժիմով քաղաքում են։ ՀԳ – Եթե նպատակը տեղացիներին վախեցնելն է, ապա ակնհայտ է, որ դուք չեք ճանաչում, թե ում հետ գործ ունեք»։ https://www.facebook.com/arman.gharibyan/posts/10218276399294407



