Արմենիա
ԱՐՄԵՆԻԱ-ի տերերը առիթը բաց չէին թողնում՝ ազգային աղետների լուծման գործընթացում կոռուպցիոն բուրգեր ստեղծելու. Թորոսյան
Երեկ երեկոյան վաղուց արդեն տխրահռչակ համարվող «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ»-ի՝ ավելի տխրահռչակ համարվող «Սուր անկյուն» հաղորդաշարը հաղորդավարին բնորոշ «խորհրդավոր» ձայնով գուժեց հերթական կոռուպցիոն սկանդալի մասին՝ քովիդի դեմ մեր պետության պայքարը անվանարկելով՝ որպես կոռուպցիոն բուրգի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյան՝ շարունակելով. «Իհարկե, հասկանալի է այդ ԶԼՄ-ի մտածելակերպը, երբ…
Լառնակա-Երևան-Լառնակա ու Հռոմ-Երևան-Հռոմ․ նոր երթուղիներ Wizz Air-ից
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունից հայտնում են, որ Wizz Air ավիաընկերությունը սկսում է չվերթներ իրականացնել նոր երթուղիներով։ Շենգավիթում նախատեսվում է կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը այցելել են Տավուշ․ քննարկվել հեռանկարային ծրագրեր «Wizz Air ավիաընկերությունը հունիսի 22-ից մեկնարկելու է Լառնակա-Երևան-Լառնակա երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ…
4-ի վիճակը ծանր է, 2-ինը՝ ծայրահեղ ծանր․ նոր տվյալներ Գազելի վթարից տուժածների մասին
Երեկ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցավ ողբերգական վթար, որի արդյունքում 5 անձ զոհվեց, իսկ 17-ը ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվեցին հիվանդանոց։ Տուժածների առողջական վիճակի մասին նոր տվյալներ է հաղորդել Առողջապահության նախարարությունը։ Նշվում է, որ այս պահի դրությամբ այս պահի դրությամբ բուժում են շարունակում ստանալ 10 տուժած՝ 8-ը «Արմենիա» ԲԿ-ում, իսկ 2-ը՝ Գյումրիի ԲԿ-ում։ «Արմենիա»…
Մեկնարկել են MyWay-ի Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
MyWay ավիաուղիները երեկվանից՝ հուլիսի 22-ից մեկնարկել է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթները։ Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ Նշվում է, որ շաբաթական 3 չվերթ է լինելու՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Ավիատոմսերի ձեռք բերման համար պետք է դիմել ավիաընկերությանը։
Արարատ-Արմենիան նոր գլխավոր մարզիչ ունի
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ 45-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է «Նոա»-ն: Հավելենք, որ Գունկոն նախկինում մարզել է «Սպարտակ 2 », «Խիմկի», «Նոա», ակումբները, երկար տարիներ աշխատել է «Սպարտակ» ակումբի համակարգում։
Հ2-ը զրկվել է հեռարձակման իրավունքից. 5-րդ ալիքը և Արմնյուզը կհեռարձակվեն միայն մայրաքաղաքում
Տեղի ունեցավ հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների մրցույթը։ Ըստ նախնական արդյունքների՝ Հանրապետության ամբողջ տարածքում հեռարձակվող հեռուստաալիքներում կա փոփոխություն․ Հ2-ը՝ նախկին Պրոմեթևսը, այլևս չի հեռարձակվելու ամբողջ հանրապետության տարածքում, իսկ դրա փոխարեն հանրապետական լիցենզիա է ստանալու ԱԹՎ ՍՊԸ-ն՝ ATV-ն։ Մնացած հանրապետական հեռարձակվող հեռուստաալիքները առաջիկա 7 տարիներին մնալու են նույնը՝ Հ1 (առանց մրցույթի), Արմենիա, Երկիր…
Արցախում հարձակման է ենթարկվել նաև ԺԱՄԸ լրատվականի նկարահանող խումբը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև ԺԱՄԸ լրատվականի նկարահանող խումբը: Վիրավորում է ստացել օպերատոր Արամ Գրիգորյանը: Վնասվածքը բարեբախտաբար թեթև է: Արամ Գրիգորյանը նաև մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին: https://www.facebook.com/ArmeniaTVNews/videos/2648997148682876
Մեկնարկում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 24-ին Երևանում մեկնարկում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որը կտևի մինչև սեպտեմբերի 28-ը: Փառատոնը կանցկացվի ուղիղ հեռարձակմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 19:30-ին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Այս տարի փառատոնի օրերին հանդիսատեսի համար կհնչեն Պյոտր Չայկովսկու, Ալեքսեյ Շորի, Պաբլո Սարասատեի, Էռնեստ Շոսոնի անմահ…
Փրկարարներ օգնության են հասել 67-ամյա տղամարդուն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 19։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները բացել են բնակարանի…
Վթարային գազանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 6-ին ժամը 11.30-ից մինչև ժամը 17.30-ը դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի Վանքի թաղամասի գազասպառողների գազամատակարարումը և վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 6-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 18.30-ը դադարեցվել է Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Հացավան և Գողթ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել COVID-19-ի վերաբերյալ
COVID-19 համավարակով պայմանավորված երկարատև սահմանափակումներից հետո, հայաստանյան բիզնեսը վերաբացվում է, և ստեղծված նոր գործարար միջավայրում ֆինանսական տնօրենները և ղեկավարները հայտնվել են կանխատեսվող ավելի ցածր հասույթներով և վերափոխված աշխատատեղերով պայմաններում։ Այնուամենայնիվ, ընկերությունները դեռևս բախվում են թերահավատ աշխատակիցների խնդրին, ովքեր շարունակում են անհանգստանալ անվտանգ կերպով աշխատանքի վերադառնալուց։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և PwC Արմենիայի կողմից կատարված COVID-19-ի վերաբերյալ…
Լիոնից Երևան է եկել ավելի քան 70 ուղևոր
«Արմենիա» ավիաընկերությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է՝ իրակացվել է հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ՝ ապահովելով ավելի քան 70 ուղևորի անվտանգ փոխադրումը Լիոնից Երևան: «Չվերթի կազմակերպման ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար ընկերությունը հատուկ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը», ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/aircompanyArmenia/posts/2566292610137885
Կիրականացվի Երևան-Լիոն-Երևան հատուկ չվերթ․ Գևորգ Խաչատրյան
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի քաղաքացիներ, Հայտնում ենք, որ ս.թ. հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ։ Երևան-Լիոն չվերթից կարող են օգտվել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և Ֆրանսիայում կացության իրավունք ունեցող քաղաքացիները: Չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է հերթագրվել «Արմենիա» ավիաընկերությունում՝ այցելելով ավիաընկերության գլխամասային գրասենյակ՝ Վ.…
Արմենիա ավիաընկերությունը մինչև հունիսի 13-ը չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները
«Արմենիա» ավիաընկերությունը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել։ Ընկերությունը հայտնել է, որ մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները։ «Հարգելի ուղևորներ, Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները՝ Երևան-Լիոն-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան, Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղություններով: Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթերը չեղարկվում…














