Արմենպրես
Ինյարիտու․ Ցեղասպանության ճանաչումը բարոյական հրամայական է
Իսպանիայի պատգամավոր Ջոն Ինյարիտուն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական արդարություն է, այլ բարոյական հրամայական։
Կանադայի դեսպանը հպարտ է Ցեղասպանության ճանաչմամբ
ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները հպարտ է Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ՝ 110-րդ տարելիցի ոգեկոչումը անվանելով ազդեցիկ և պատմության դասերի հիշեցում։
Հանվել է աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը
Աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ մայիսի 1-ից հանվելու է նաև պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղադրված անցման կետերում մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստի և պատվաստման սերտիֆիկատ…
Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից․ ՊՆ
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը: «Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից և ամբուլատոր բուժումը (պլանային այցեր-խմբ) կշարունակի»,- ասել է Ալթունյանը:
Մահացել է դերասան Գևոն
Կյանքից հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Գևորգ Դոդոզյանը, որը հանրության լայն շրջանակին հայտնի է Գևո անունով: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Մայր թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը, Դոդոզյանը մահացել է հունիսի 26-ի առավոտյան: «Մահվան պատճառը բրոնխիալ ասթման է: Շատերն են հարցնում, թե նա կորոնավիրուսի՞ց է…
ԱԱԾ քննչական դեպարտամենտը նոր պետ ունի
Արթուր Պողոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան ասել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Արթուր Պողոսյանը նախկինում զբաղեցրել է Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը։ Ավելի վաղ, ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից:
Իտալիայից այսօր 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. օդանավակայանում ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մարտի 10-ին, ժամը 13:10-ին վայրէջք կկատարի Երևանում: Դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է Հռոմից. ինքնաթիռի ժամանումը սպասվում է Երևանի ժամանակով ժամը 21:15-ին: Տեղեկատվությունը հրապարակված է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ անվտանգության հատուկ միջոցառումներ…
ԿԲ-ն հետևում է. Կորոնավիրուսը համաշխարհային տնտեսական զարգացումների պատճառ
Ինչպես հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, ՀՀ ԿԲ-ն անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին, ԿԲ մասնավորաբար հայտնում է. «ՀՀ Կենտրոնական բանկը ուշադիր հետևում է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։ Այս պահի գնահատականների համաձայն ակնկալվում է, որ այդ ազդեցությունները թե՛ համաշխարհային տնտեսության, և թե՛ ՀՀ տնտեսության վրա կլինեն կարճաժամկետ։ Այնուամենայնիվ Կենտրոնական…
Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց լրագրող Սարգիս Քասարջյանը Սիրիայից: Հալեպի «Գանձասար»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու…
Նաիրի Հունանյանը նամակ է ուղարկել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ հղելու լուրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն: Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ…
Երևանի համար նախատեսված 2 ավտոբուս մաքսատանն են, 2-ն էլ` Բուրգասի նավահանգստում
«Բուս վոյաժ» ընկերության կողմից բերված երկու ավտոբուսը, որոնք նախատեսված են Երևանի երթուղիների համար, դեռ մաքսազերծման փուլում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ընկերության տնօրեն Տիգրան Հարությունյանը՝ նշելով, որ ևս երկու ավտոբուս այս պահին գտնվում են Բուլղարիայի Բուրգաս քաղաքի նավահանգստում: «Ավտոբուսները հիմա դեռ պետական գրանցում են ստանում: Այս պահին մաքսազերծվում են: Դրանք երկուսն են, երկուսն…
Պապիլոմավիրուսի դեմ 2019-ին պատվաստվել է շուրջ 50 հազար քաղաքացի
Հայաստանում 2019-ի հունվարից մինչ օրս մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստվել է 13-45 տարեկան շուրջ 50 հազար քաղաքացի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: «Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումները ներդրվեցին 2017-ի դեկտեմբերին, և մեկ տարվա ընթացքում պատվաստման բավականին ցածր ցուցանիշներ ունեինք թիրախային խմբում՝ 13 տարեկան աղջիկների շրջանում՝ մոտ 1500:…
ՀՔԾ-ն քրգործ է հարուցել համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ
Համացանցում հրապարակված «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են ՀՔԾ մամուլի ծառայությունից: «Հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով` պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով»,- ասել են ՀՔԾ մամուլի ծառայությունից: «NewsMedia.am» կայքում «Սկանդալային…
ՀՀ ԱԳՆ-ն ոչ հաստատում, ոչ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին լուրը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ հաստատում, ոչ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մանրամասներ չհայտնեց: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ նոյեմբերի 17-ին Հայաստանից Ադրբեջան կայցելի լրագրողների խումբ: Նշվում է, որ լրագրողները կայցելեն ադրբեջանական պետական մի շարք կառույցներ և կհանդիպեն փորձագետների: Ակնկալվում է, որ…
Կազմակերպվում է «Ճանաչիր Չինաստանը» խորագրով մրցույթ-վիկտորինա
ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանությունը, Երևանում Կոնֆուցիուսի ինստիտուտը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը համատեղ կազմակերպում են «Ճանաչիր Չինաստանը» խորագրով մրցույթ-վիկտորինա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեցին ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը և «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը: Մրցույթ-վիկտորինան կազմակերպվում է ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի կապակցությամբ: ՀՀ-ում…