Արմեն Աշոտյան
Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին: Քաղաքացի Կարեն Վարժապետյանը հարցրել է. «Սամվել Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել, խնդրում եմ, ասեք՝ ինչքա՞ն է շարունակվելու»: Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացված վայրագությանը դժվար է գնահատական տալ՝ պահպանելով բարեվարքության կանոնները։ Նա Նիկոլ Փաշինյանի ոստիկանական ռեժիմի հերթական…
Ովքե՞ր են դատախազության նշանակետում. հարուցվել են քրեական վարույթներ
Երկրում տեղի են ունենում մի շարք փոփոխություններ տարբեր ոլորտներում։ Բավականին վառ ակտիվություն է դրսևորում ՀՀ գլխավոր դատախազությունը՝ բացահայտելով և վերաբացելով մի շարք քրեական գործեր նախկին պաշտոնյանների նկատմամբ։ Գլխավոր դատախազությունը քրեական վարույթ է հարուցել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի անշարժ գույք յուրացնելու մեջ։ Գագիկ Բեգլարյանը մեղադրվում…
Սերժ Սարգսյանը մասնակցելու է ընդդիմության այսօրվա հանրահավաքին
Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցելու է ընդդիմության հրավիրած հանրահավաքին։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Հիշեցնենք, որ հանրահավաքը հրավիրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։ Այն սկսվելու է ժամը 18:00-ին։
Աշոտյանին հրավիրել են ոստիկանություն
ՀՀԿ նախկին պատգամավոր, կուսակցության կարկառուն դեմքերից Արմեն Աշոտյանին հրավիրել են Ոստիկանություն։ Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում։ Աշոտյանը հրավիրվել է վիրավորանք հասցնելու մասին հոդվածով։ Նա հրավիրվել է Facebook-յան մի գրառման համար, որտեղ տարբեր վիրավորական արտահայտություններ է օգտագործում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, օրինակ՝ «սրիկա»։
Ոստիկանները կանգնեցրել են ու ստուգել Աշոտյանի մեքենան
Երեկ ուշ երեկոյան Երևանում Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն էր իրականացնում։ Դրանք կրում էին կանխարգելիչ բնույթ, ինչպես հայտնեցին Ոստիկանությունից։ Ծառայության ընթացքում ոստիկանները Երևանի կենտրոնում կանգնեցրել են նաև ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի մեքենան ու ստուգել այն։ Այս մասին հայտնել է Facebook-ի իր էջում։ Աշոտյանն առիթը բաց չի թողել ու նաև վիրավորական արտահայտություններ է հնչեցել իշխանության հասցեին և ստուգումները կապել…
Աշոտյանը անհիմն հայտարարություն է արել, իբր դատախազության հրահանգով համայնքների ղեկավարները ուղղորդումներ են անում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազի խորհրդական գոռ Աբրահամյան Facebook-ում գրել է․ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը քիչ առաջ հրավիրած ասուլիսում անհիմն հայտարարություններ է արել ՀՀ գլխավոր դատախազության հրահանգով, իբր, մարզերի դատախազների կողմից համայնքների ղեկավարներին հրավիրելու, ընտրությունների հետ կապված ինչ-որ ուղղորդումներ իրականացնելու վերաբերյալ։ Արված հայտարարությունը բացահայտ ապատեղեկատվություն է, իրականության հետ որևէ աղերս չունի և ակնհայտորեն հետապնդում է ընտրական…
Գագիկ Քամալյանը անդրադարձել է Արմեն Աշոտյանի հայտարարությանը
Հրապարակախոս Գագիկ Քամալյնաը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է Արմեն Աշոտյանի հայտարարությանը: «Նիկո՛լ, «ճիշտ» է ասում Աշոտյանը. Մտքներումդ Սերժի համար մոմ վառեք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որի տնտեսական բնույթի կառույց լինելուն հավատում են միայն անմեղսունակները…Մոմ վառեք, որ ասոցացման պայմանագրի փոխրեն ինչ- որ կիսատ-պռատ պայմանագիր է ստորագրվել…Մոմ վառեք, որ օտար երկրի քաղաքացիները Հայաստանում զինված…
Քեզ ոչ ոք մատով չի դիպչելու. Վահագն Ալեքսանյանը՝ Աշոտյանին
ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը Facebook-ի իր էջում գրել է. «Արմեն Աշոտյանը մեկ-մեկ մոռանում ա, թե թևերից ո՞ր մեկին ա հատուկ շրիշակի մակարդակի մտածողությունը։ Քեզ ոչ ոք մատով չի դիպչելու, երազանքներիդ բռնության, բռնաճնշումների մասին հաղորդումը տալու պահը վրա չի հասնելու։ Արի միանգամից ստորոգյալ դարձած ազգանունդ վերցրու ու ճանապարհ ընկի, ուր էլ որ…
Մի շաբաթ առաջ Մարուքյանի հետ սուշի էինք ուտում․ Ռուբինյան
Ես առնաձնապես սուրճ չեմ խմում, ինչքանով տեղյակ եմ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ, բայց, օրինակ, մի շաբաթ առաջ իրար հետ սուշի էինք ուտում: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Մարուքյանի այսօրվա հայտարարությանը: Ռուբեն Ռուբինյանը լատենտ սուրճ խմող է․ Էդմոն Մարուքյան «Ուղղակի բարոյականությունն ինձ…
Ռուբեն Ռուբինյանը լատենտ սուրճ խմող է․ Էդմոն Մարուքյան
Մարդկային հարաբերությունների մակարդակում որևէ բարդույթ չունեմ որևէ մեկի հետ սուրճ խմելու: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրան, որ «Իմ քայլի» պատգամավորները հայտարարում են, որ ԼՀԿ-ականները կարոտել են ՀՀԿ-ին, ակնարկում են, որ գուցե սուրճ խմելու գնան ՀՀԿ-ականների հետ, կարոտն առնեն: Նրա խոսքով՝ երբ իշխող մեծամասնությանը համեմատել…
Հորդորում եմ իշխանություններին հաճոյանալու համար հետայսու գտնել այլ գեղարվեստական լուծումներ․ Աշոտյանը՝ Գորգիսյանին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ԼՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր իմքայլական պատգամավորներից մեկին համեմատել է ինձ հետ: Հորդորում եմ պարոն Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար հետայսու գտնել այլ գեղարվեստական լուծումներ և նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել: Ոչ վերից վար, ոչ էլ բոլորին՝ միասին վերցրած: Ուզում էի ասել՝ պարո՛ն…
Լավ է «պարիկով» գալ, քան թաշկինակը ձեռքին պահած․ Վլադիմիր Վարդանյանը՝ Գորգիսյանին
Կարելի է վիրավորել, վիրավորել, հետո ասել՝ էթիկայի մասին մի մոռացեք: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ գորգիսյանի ելույթին, որտեղ նա «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանին համեմատել էր Արմեն Աշոտյանի…
Ուզում էի ասել՝ պարո՛ն Աշոտյան, «պարիկով» եկել եք այստեղ, որ ինչ անենք․ Գորգիսյանը՝ Սուրեն Գրիգորյանին
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նախկինների պես են իրենց պահում և չեն հասկանում, թե ինչ ասել է պետական շահ։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ «Մենք նախկին գումարման Ազգային ժողովում էլ ենք եղել ու երբ…
ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ կանցկացնի Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ
Հայաստանի հանրապետական կուսակցությունը այսօր՝ հունվարի 17-ին, գործադիր մարմնի նիստ կանցկացնի։ Այս մասին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նիստը կվարի ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Աշոտյանը հավելեց, որ նիստը վաղուց է պլանավորված եղել, որևէ կապ չունի ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան հետ. «Տարեսկզբյան անդրանիկ նիստն է, օրը և ժամը նախապես որոշված էր»։…
Նման որակումներն անընդունելի են․ Մակունցը՝ Աշոտյանի հայտարարության մասին
Այն միտումը, որով փորձ է արվում այս ամենը որակել որպես քաղաքական հետապնդում՝ չի կարող ընդունելի լինել և չի կարող տեղ գտնել Հայաստանում: Այս մասին ասօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսին և Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի հետ կապված նրա հայտարարություններին։ Սերժ…















