Արմեն չարչյան

  • Դատախազությունը խնդրահարույց է համարել ՍԴ դիրքորոշումը, որով ազատ արձակվեցին ՀԴ-ի պատգամավորները

    Դատախազությունը խնդրահարույց է համարել ՍԴ դիրքորոշումը, որով ազատ արձակվեցին ՀԴ-ի պատգամավորները

    ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ կապված ՍԴ վերջին որոշման հետ, որով ազատ արձակվեցին «Հայաստան» դաշինքի 3 պատգամավորներ։ Արմեն Չարչյանն ազատ է արձակվել Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը ևս ազատ են արձակվել «Նկատի ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1619 որոշմամբ քննության առնված՝ պատգամավորական անձեռնմխելիության հարցի շուրջ չդադարող քննարկումները, որոշակի մասնագիտական շրջանակների ակնհայտ սուբյեկտիվ շահարկումները՝ անհրաժեշտ ենք…

  • Արմեն Չարչյանն ազատ է արձակվել

    Արմեն Չարչյանն ազատ է արձակվել

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ այսօր որոշում կայացրեց ազատ արձակել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։ Խափանման միջոց ընտրվեց ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Նշենք, որ երեկ Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն…

  • Չարչյանի գործով հրավիրվել է հրատապ նիստ․ փաստաբան

    Չարչյանի գործով հրավիրվել է հրատապ նիստ․ փաստաբան

    «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի վերաբերյալ հրատապ նիստ է հրավիրվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա նշել է, որ արդեն ստեղծվել է բժշկական հանձնաժողով։ Հիշեցնենք, որ Չարչյանը երկրորդ անգամ կալանավորվեց օգոստոսի 23-ին։

  • Արմեն Չարչյանի կյանքին վտանգ չի սպառնում․ նախարար Անդրեասյան

    Արմեն Չարչյանի կյանքին վտանգ չի սպառնում․ նախարար Անդրեասյան

    ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցում խոսեց Արմեն Չարչյանի առողջական վիճակի մասին։ Նա ասաց, որ գրեթե ամենօրյա ռեժիմով իրեն զեկուցել են Չարչյանի մասին, իսկ վերջին զեկույցի համաձայն՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Անդրեասյանի խոսքով՝ Չարչյանը խցում ժամեր է անկացրել ընդամենը, իսկ մնացած ժամանակահատվածում եղել է բժիշկների հսկողության տակ։ Հիշեցնենք,…

  • Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել

    Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել

    Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել 2021 թ-ի սեպտեմբերի 25-ին ժամը՝ 12:30-ին: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը Միրզոյանի Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձման կարևորությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ) Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

  • ԲԴԽ նախագահ Ջհանգիրյանը պատասխանեց ՀԴ-ից Թովմասյանի մեղադրանքներին

    ԲԴԽ նախագահ Ջհանգիրյանը պատասխանեց ՀԴ-ից Թովմասյանի մեղադրանքներին

    ՀՀ ազգային ժողովը շարունակում է քառօրյայի աշխատանքները։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին մեղադրեց դատավորների վրա ճնշումներ գործադրելու մեջ ու նշեց, թե վերջիններիս վճիռների վրա Ջհանգիրյանն ազդում է։ Թովմասյանի խոսքով՝ իրեն ահազանգել է ՀԴ-ից «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը՝ ասելով, որ իրեն հետապնդում են Ջհանգիրյանի ցուցումով։ Ջհանգիրյանն էլ իրեն ուղղված…

  • Արմեն Չարչյանը բժշկական կենտրոնից տեղափոխվել է ՔԿՀ

    Արմեն Չարչյանը բժշկական կենտրոնից տեղափոխվել է ՔԿՀ

    «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը քիչ առաջ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Հիշեցնենք՝ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր և օգոստոսի 24-ին տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

  • Գարեգին Բ-ն այցելել է Արմեն Չարչյանին

    Գարեգին Բ-ն այցելել է Արմեն Չարչյանին

    Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանին: «Հանդիպումը տևել է մեկ ժամ, ես ներկա եմ եղել այս հանդիպմանը»,-նշել է պաշտպանը։ Արմեն Չարչյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան՝ պատգամավորի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար: Այս մասին «Երկիր Մեդիա»-ին հայտնել…

  • «Հայաստան» դաշինքից Արմեն Չարչյանը կկալանավորվի

    «Հայաստան» դաշինքից Արմեն Չարչյանը կկալանավորվի

    Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը՝ առաջին ատյանի դատարանի որոշմամբ, գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Այս որոշման դեմ բողոք էր ներկայացրել Դատախազությունը։ Այսօր վերաքննիչ քրեական դատարանը՝ Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարեց Դատախազության բողոքը, ըստ այդմ՝ Չարչյանը նորից կկալանավորվի։ Հիշեցնենք, որ Չարչյանը մեղադրվում է ընտրողների կամաարտահայտության վրա ազդելու փորձերի համար։ Նա կալանավորվել…

  • Դատախազությունը պահանջում է կալանավորել Արմեն Չարչյանին․ ներկայացվել է բողոք

    Դատախազությունը պահանջում է կալանավորել Արմեն Չարչյանին․ ներկայացվել է բողոք

    ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել՝ պահանջելով կրկին կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Արմեն Չարչյանին։ Այս մասին News-ը տեղեկացել է Դատախազությունից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Չարչյանի խափանման միջոց կալանավորումն ընդհանուր իրավասության դատարանը փոխարինեց գրավի դիմաց ստորագրությամբ չհեռանալով։ Նշվում է, որ Վերաքննիչ ներկայացված բողոքը մակագրվել է դատավոր Սևակ Համբարձումյանին։

  • Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը․ Վարդևանյան

    Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը․ Վարդևանյան

    Ինչպես արդեն հայտնել էինք՝ «Հայաստան» դաշինքով առաջադրված «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց դատարանից։ Նրա խափանման միջոց ընտրված էր կալանավորումը, որը փոխվեց։ Նիստից հետո Չարչյանի փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը։ Հիշեցնենք, որ Չարչյանը մեղադրվում է ընտրողների ազատ կամաարտահայտմանը խոչընդոտելու համար։

  • Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատվեց կալանքից

    Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատվեց կալանքից

    Ընտրողների կամաարտահայտմանը խոչընդոտելու մեջ մեղադրվող «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց 15 միլիոն դրամ գրավով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարեց Չարչյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ Նշենք, որ ավելի վաղ մեղադրող դատախաղը միջնորդության դեմ առարկել էր, նշելով, որ գործով անցնող վկաների վրա ազդեցություն ունենալու վտանգ է առկա։

  • Արմեն Սարգսյանը հանդիպել է Արմեն Չարչյանին ազատելու համար իրեն դիմած բժիշկների հետ

    Արմեն Սարգսյանը հանդիպել է Արմեն Չարչյանին ազատելու համար իրեն դիմած բժիշկների հետ

    Հուլիսի 16-ին ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկանում ենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ բժիշկների հետ։ «Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մի խումբ բժիշկների. բժշկական հանրության ավելի քան 500 ներկայացուցիչներ բաց նամակով դիմել էին նախագահին՝ կապված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման հետ: Բժիշկների հետ զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը մեծապես արժևորել…

  • Չհասկացա, անանուն աղբյուրը ե՞ս եմ, թե Արթուր Սաքունցը. Իոնիսյանը` Վարդևանյանին

    Չհասկացա, անանուն աղբյուրը ե՞ս եմ, թե Արթուր Սաքունցը. Իոնիսյանը` Վարդևանյանին

    Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի համակարգող Դանիել Իոանիսյանը անդրադարձել է` Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի հայտարարություններին այն մասին, որ դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին ձերբակալել են անանուն աղբյուրի հրապարակման հիման վրա։ Նա մանրամասնել է, թե ինչպես է ձայնագրությունը և գրությունը հասել քրեական ոստիկանության պետին։ ««Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը ՍԴ-ում պարբերաբար կրկնում է, որ Արմեն Չարչյանին ձերբակալել են…

  • Հայտնի է, թե ով է լինելու Չարչյանի գործով դատավորը

    Հայտնի է, թե ով է լինելու Չարչյանի գործով դատավորը

    Ռոբերտ Քոչարյանի գլխավոր «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի վերաբերյալ քերական գործն արդեն դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքսից»։ Չարչյանի քրգործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին։