արսենալ

  • Մենք դատապարտում ենք ռասիզմը սևամորթ խաղացողների նկատմամբ․ Արսենալը սատարել է Սակային

    Մենք դատապարտում ենք ռասիզմը սևամորթ խաղացողների նկատմամբ․ Արսենալը սատարել է Սակային

    «Արսենալը» Instagram-ում Եվրո-2020-ի եզրափակչում Իտալիայից կրած պարտությունից հետո (1-1, 11մ ՝ 2-3) հայտարարություն է տարածել Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Բուկայո Սակային սատարելու վերաբերյալ: 11 մետրանոց հարվածաշարում նա վրիպեց՝ կատարելով վճռորոշ հարվածը: Ակումբը գրել է, որ Սակայի մասին հիշատակելով նրա տարիքը։ «Անցած գիշեր մենք տեսանք, թե ինչպես է 19 տարեկան Բուկայոն խաղում Եվրո-2020-ի եզրափակչում: Նա մեզ հետ…

  • Գենդուզին հեռացավ Արսենալից

    Գենդուզին հեռացավ Արսենալից

    «Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա ամռանը, հայտարարել է ակումբից հեռանալու մասին: Ֆուտբոլիստը  հրաժեշտ է տվել թիմակիցներին ու երկրպագուներին: Նա նշել է, որ երբեք չի մոռանա «Էմիրեյթսը», երկրպագուներին ու քաղաքը: «Երբեք չեմ մոռանա այն, ինչ ապրել եմ այստեղ: Երբեք չեմ մոռանա, որ իմ միակն երազանքն էր պատվով պաշտպանել այս ակումբի…

  • Արսենալը պատրաստվում է 2 ֆուտբոլիստի վաճառել

    Արսենալը պատրաստվում է 2 ֆուտբոլիստի վաճառել

    Express-ի հաղորդմամբ՝ «Արսենալի» ղեկավարները պատրաստվում են վաճառել Գրանիտ Ջակային և Հեկտոր Բելերինին: Ջական կարող է տեղափոխվել «Ռոմա», իսկ ՊՍԺ-ն ու «Վիլյառեալը» հետարքրքված են Բելերինով:  

  • Անգլիական 6 ակումբներ Ռեալի նախագահին ուղղված նամակ են պատրաստում

    Անգլիական 6 ակումբներ Ռեալի նախագահին ուղղված նամակ են պատրաստում

    Անգլիական 6 ակումբներ՝ «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Լիվերպուլը», «Տոտենհեմն» ու «Արսենալը» համատեղ հայտարարություն են պատրաստում։ Նրանք պատրաստվում են բողոքարկել մրցաշարը, որից հետո Ֆլորենտինո Պերեսը պետք է 2-ից 4 շաբաթվա ընթացքում ընդհանուր ժողով հրավիրի, որի ժամանակ էլ հիմնադիր ակումբները կկարողանան քվեարկել Սուպերլիգայի լուծարման համար։ Այս մասին հայտնում է ESPN-ն։ Նշվում է, որ եթե Պերեսը հրաժարվի…

  • Դավիդ Լուիսը կհեռանա Արսենալից․ պաշտոնական

    Դավիդ Լուիսը կհեռանա Արսենալից․ պաշտոնական

    «Արսենալի» պաշտոնական կայքը հայտնել է, որ ակումբի պաշտպան Դավիդ Լուիսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա լոնդոնյան ակումբից։ Շշուկներ են պտտվում, որ 34-ամյա ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել MLS-ում։

  • Միլանը և Ինտերը նույնպես միացան Սուպերլիգայից դուրս եկած ակումբներին

    Միլանը և Ինտերը նույնպես միացան Սուպերլիգայից դուրս եկած ակումբներին

    «Միլանը» և «Ինտերը» պաշտոնապես հայտարարեցին, որ դուրս են գալիս Սուպերլիգայից։ Միլանը հայտարարել է․ «Մենք ընդունեցինք Սուպերլիգայի նախագծին մասնակցելու հրավերը` ֆուտբոլի երկրպագուների համար լավագույն եվրոպական մրցաշարն անցկացնելու անկեղծ մտադրությամբ` ի շահ ակումբի և մեր սեփական երկրպագուների: Փոփոխությունները միշտ չէ, որ հեշտ են տրվում, բայց առաջընթացը պահանջում է էվոլյուցիա, և եվրոպական ֆուտբոլի կառուցվածքը զարգացել և փոխվել է…

  • Օբամեյանգը մալարիայով է վարակվել

    Օբամեյանգը մալարիայով է վարակվել

    «Արսենալի» կենտրոնական հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը Գաբոնի հավաքականի ճամբարում գտնվելու ընթացքում մալարիայով է վարակվել։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում, երբ բազմաթիվ նամակներ ու զանգեր է ստացել, թե ինչու է բաց թողել «Սլավիայի» դեմ Եվրոպա Լիգայի հանդիպումը։ Նա շնորհակալություն է հայտնել բոլորին ու նշել է, որ մի քանի շաբաթ գտնվել է հիվանդանոցում և արդեն…

  • Եվրոպա Լիգա․ Էմերին կիսաեզրափակիչ դուրս գալու ռեկորդ է սահմանել

    Եվրոպա Լիգա․ Էմերին կիսաեզրափակիչ դուրս գալու ռեկորդ է սահմանել

    Իսպանական «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մարզչական իր ողջ կարիերայի ընթացքում արդեն 6-րդ անգամ դուրս եկավ Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ։ Սա ռեկորդային է։ Այս մասին հաղորդում է Opta-ն։ Ընդ որում՝ սա ռեկորդային է՝ հաշված նաև այն ժամանակաշրջանը, երբ մրցաշարը կոչվում էր UEFA-ի գավաթ։ Հիշեցնենք, որ իսպանական ակումբը Էմերիի գլխավորությամբ մրցաշարի 1/4-րդ եզրափակչում հաղթահարեց Զագրեբի «Դիմանոյի» դիմադրությունը։…

  • Ռեալը Հալանդին ձեռք բերելու համար պատրաստ է բաժանվել մի քանի ֆուտբոլիստներից

    Ռեալը Հալանդին ձեռք բերելու համար պատրաստ է բաժանվել մի քանի ֆուտբոլիստներից

    Ռեալը պատրաստվում է վաճառել մի շարք ֆուտբոլիստների, ովքեր ներկայումս վարձակալությամբ հանդես են գալիս այլ ակումբներում, որպեսզի միջոցներ ստանա Էրլինգ Հալանդին ձեռք բերելու համար: Նշվում է, որ Արսենալը մտադիր է Ռեալից գնել Մարտին Էդեգորին, իսկ մադրիդյան ակումբը պատրաստ է լսել լոնդոնյան ակումբի առաջարկը: Այս ցուցակում են ընդգրկվել նաև Դանի Սեբալյոսը, ով  վարձավճարով հանդես է գալիս Արսենալում,…

  • Կարեն Նալբանդյանը Օլիմպիակոս – Արսենալ խաղի մրցավարների տեսուչ է նշանակվել

    Կարեն Նալբանդյանը Օլիմպիակոս – Արսենալ խաղի մրցավարների տեսուչ է նշանակվել

    Մարտի 12-ին՝ Աթենքում, կկայանա UEFA Եվրոպայի լիգայի 1/8-րդ եզրափակչի «Օլիմպիակոս» (Հունաստան)- «Արսենալ» (Անգլիա) հանդիպումը։ ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

  • ՄՅՈւ-ն տպավորիչ արդյունք է գրանցել

    ՄՅՈւ-ն տպավորիչ արդյունք է գրանցել

    Անգլիայի Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդը» տպավորիչ ցուցանիշ է գրանցել։ Այս մասին հայտնում է Opta-ն։ ՄՅՈւ-ն ԱՊԼ-ի 29-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Քրիսթալ Փելասի» հետ։ Ըստ աղբյուրի՝ սա արդեն 14-րդ անընդմեջ արտագնա հանդիպումն էր, որոնցում «Յունայթեդին» հաջողվում է չպարտվել։ Նշվում է, որ նման արդյունքում ավելի վաղ գրանցել են «Լիդս Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Արսենալը»։

  • Ռեալի ֆուտբոլիստը ժամանել է Լոնդոն` պայմանագիր կնքելու

    Ռեալի ֆուտբոլիստը ժամանել է Լոնդոն` պայմանագիր կնքելու

    Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Մարտին Էդեգորը ժամանել է Լոնդոն, որ պայմանագիր կնքի «Արսենալի» հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։ Նա նշել է, որ նորվեգացին այսօր բուժզննում կանցնի ակումբում։ Էդեգորը անգլիական ակումբում հանդես կգա վարձակալությամբ։

  • Մխիթարյանը խփել է ակումբային կարիերայի 150-րդ գոլը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մխիթարյանը խփել է ակումբային կարիերայի 150-րդ գոլը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    «Ռոմայի» Հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփել է իր ակումբային կարիերայի 150-րդ գոլը։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում։ Նշենք, որ Մխիթարյանն գոլի հեղինակ է դարձել «Բոլոնիայի» հետ խաղում, որն էր դարձել է նրա ակումբային կարիերայի 150-րդ գոլը։ Հայ կիսապաշտպանը մինչ «Ռոման» խաղացել է ևս 6 ակումբում՝ «Փյունիկում», «Մետալուրգում», «Շախտյորում», «Բորուսիայում», «Մանչեսթեր Յունայթեդում» և…

  • Խիմենեսը գանգի կոտրվածք է ստացել Արսենալի դեմ խաղում

    Խիմենեսը գանգի կոտրվածք է ստացել Արսենալի դեմ խաղում

    «Արսենալի» (2-1) դեմ խաղում Դավիդ Լուիզի հետ բախման արդյունքում «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը գանգի կոտրված է ստացել։ Նշենք, որ ֆուտբոլիստին գրեթե 10 րոպե օգնություն էին ցուցաբերում դաշտում, իսկ հետո հանեցին նրան դաշտից պատգարակի օգնությամբ ու տեղափոխեցին հիվանդանոց։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռաուլի հետ ամեն ինչ նորմալ է երեկվա վիրահատությունից հետո, որն անցկացվել է…

  • Արսենալը ցանկանում է ձեռք բերել Կոուտինյոյին

    Արսենալը ցանկանում է ձեռք բերել Կոուտինյոյին

    «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին: Նշվում է, որ «Բարսայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հույս ունի, որ կիսապաշտպանը կմնա իր թիմում: Այս մասին տեղեկանում ենք Daily Mirror-ից: