արսենալ
Օբամեյանգը ևս 3 տարվա պայմանագիր է կնքել Արսենալի հետ
Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ նոր պայմանագիր է կնքել ակումբի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ։ Օբամեյանգը ևս 3 տարվա պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ։ «Ուրախ եմ, որ վերջապես նոր պայմանագիր կնքեցի ակումբի հետ: «Արսենալն» իմ տունն է և ես ցանկանում եմ մնալ այստեղ»,- նշել է 31-ամյա Օբամեյանգը։ Նշենք, որ հարձկավողը 2018 թվականին Դորտմունդի «Բորուսիայից» է…
Լուկաս Տորեյրա կարող է տեղափոխվել Ա Սերիա
«Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրայի ծառայություններով հետաքրքրված է լոնդոնյան թիմը: Հայտնի է, որ ֆուտբոլիստը մոտ է ակումբը լքելուն: Հաղորդվում է, որ ներկայումս լոնդոնյան թիմը բանակցություններ է վարում «Տորինոյի» հետ խաղացողի տեղափոխության վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք skysports-ից:
Լակազետը Արսենալի հետ կքննարկի ապագան
«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը ցանկանում է ակումբի հետ քննարկել թիմում իր հետագա անելիքները: Հայտնի է, որ քննարկումներ են գնում, որ ակումբը պատրաստվում է 40 միլիոն ֆունտով վաճառել ֆուտբոլիստին: Նշվում է, որ Լակազետը կտեղափոխվի «Աթլետիկո»՝ մաս կազմելով Տոմաս Պարտիի՝ «Արսենալ» տեղափոխությանը: Լակազետի հեռանալու դեպքում Միկել Արտետան հույսը կարող է կապել Էդվարդ Նկետիայի հետ: Այս մասին տեղեկանում…
Լիվերպուլն ու Արսենալը հետաքրքրված են Գրիզմանով
Daily Mail-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլն» ու «Արսենալը»։ Մինչ այս հայտնի էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Մանչեսթեր Սիթին»: Անցած մրցաշրջանի ընթացքում Գրիզմանը անցկացրել է 48 հանդիպում, խփելով 15 գոլ: 29-ամյա խաղացողի պայմանագիրը կատալոնացիների հետ գործում է մինչեւ 2024-ի ամառը:
Մխիթարյանը Ռոմայի հետ կնքել է 1+1 ձևաչափով պայմանագիր
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ նոր պայմանագիր է կնքել 1+1 ձևաչափով։ Սա նշանակում է, որ պայմանագիրը նախատեսված է 1 տարով, բայց ավարտվելուց հետո այն կարող է երկարաձգվել ևս 1 տարով։ Մխիթարյանի աշխատավարձի չափը դեռևս չի հաղորդվում։ https://twitter.com/DavidMoresco/status/1300487612285751296
Օբամեյանգը կրկնել է Ալեքսիս Սանչեսի ռեկորդը
Անգլիայի Սուպերգավաթի խաղում «Արսենալը» խաղում էր «Լիվերպուլի» հետ։ Հաշիվը 12-րդ րոպեին կիսապաշտպան Բուկայո Սակայի փոխանցումից հետո հաշիվը բացել է հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը։ Սա 31-ամյա հարձակվողի 5-րդ գնդակն էր «Ուեմբլիում» «Արսենալի» կազմում․ ավելի վաղ նա երկուական գոլ էր խփել Անգլիայի Գավաթի 2019/20 մրցաշրջանի կիսաեզրափակչում ու եզրափակչում։ Այդ կերպ Օբամեյանգը կրկնել է «զինագործների» նախկին կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի…
ՊՍԺ-ն հետաքրքրված է Արսենալի պաշտպանով
«Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Հայտնի է, որ ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում: Նշվում է, որ «Արսենալի» մտադիր են ուժեղացնել պաշտպանության աջ եզրը և դիտարկում են իսպանացու տարբերակը: Այս մասին տեղեկանում ենք RMC Sport-ը:
Ռոման հետաքրքված է Գենդուզիով
Transfermarketweb.com-ի հաղորդմամբ՝ «Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին հնարավոր է կարիերան շարունկի Ա սերիայում։ Կիսապաշտպանով հետաքրքված է «Ռոման»: Ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 40 միլիոն եվրո: Մինչ այս հայտնի էր, որ Գենդուզին հնարավոր է տեղափոխվի «Վիլյառեալ»:
Վիլիանը կարիերան կշարունակի Արսենալում
«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Վիլիանը կարիերան կշարունակի «Արսենալում»։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Twitter-ի պաշտոնական էջից։ Բրազիլացին «Արսենալի» հետ կկնքի 3 տարվա պայմանագիր ու տարեկան կստանա 6 միլիոն եվրո աշխատավարձ։ 🆕 New club. New colours. New beginnings. 👋 Welcome to The Arsenal, @WillianBorges88! 🔴 pic.twitter.com/B7Tl01BXLe — Arsenal (@Arsenal) August 14, 2020
Կոուտինյուն Արսենալի հետ քննարկել է պայմանագրի պայմանները
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյուն Լոնդոնի «Արսենալի» մի քանի ֆուտբոլիստների Twitter-ի էջերին է բաժանորդագրվել։ Կիսապաշտպանը բաժանորդագրվել է Սեդրիկ Սոարեշին, Պիեր-Էմերիկ Օբամեյանգին և Գաբրիել Մարտինելիին։ Սոցցանցերին բաժանորդագրվելը շատերին մտածելու առիթ է տվել, որ բրազիլացին շուտով կտեղափոխվի լոնդնյան ակումբ: The Gooner-ի հաղորմամբ էլ՝ Կոուտինյուն արդեն այցելել է «Արսենալի» մարզաբազա և քննարկել պայմանագրի պայմանները: https://twitter.com/AFCMo__/status/1293757077605748736?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1293757077605748736%7Ctwgr%5E&ref_url=https%3A%2F%2Farmsport.am%2F%3Fp%3D101586
Ռեալը ցանկանում է Սեբալյոսին տեսնել ակումբի կազմում
«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը վարձակալությամբ խաղում է «Արսենալում»։ Սակայն AS պարբերական-ի հաղորդմամբ՝ կիսապաշտպանը կարող է վերադառնալ արքայական ակումբ։ «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է, որ ֆուտբոլիսը վերադառնա ակումբ։ Մինչ այս ավելի հավանական էր, որ 24-ամյա ֆուտբոլիստը կշարունակի ևս մեկ մրցաշրջան խաղալ «Արսենալում»։ Աղբյուրի հաղորդմամբ «Ռեալ» է վերադարձել նաև Մարտին Էդեգորը, ով վարձակալությամբ խաղում էր «Ռեալ Սոսիեդադում»։
7 հրաշալի տարիներից հետո լքում եմ Չելսին․ Վիլիանի հրաժեշտի նամակը
«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը հրաժեշտի նամակ է գրել և հայտնել, որ 7 հրաշալի տարիներից հետո լքում է «Չելսին»։ «Սրանք 7 հրաշալի տարիներ էին։ Երբ 2013 թվականի օգոստոսին ես առաջարկ ստացա «Չելսիից», համոզված էի, որ սա այն տեղն է, որտեղ պետք է խաղալ։ Այսօր ես արդեն գիտեմ, որ դա լավագույն որոշումն էր։ Այնքա՜ն ուրախ պահեր են եղել,…
Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել Արսենալում
«Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոնի ծառայություններով հետաքրքրված է«Արսենալը»: Հայտնի է, որ ամենայն հավանականությամբ ֆուտբոլիստը մարզական կարիերան կշարունակի «Արսենալում», քանի որ Կոուտինյոն բանակցություններ է վարում ակումբի հետ և դեմ չէ կարիերան այնտեղ շարունակել: Այս մասին տեղեկանում ենք The Telegraph-ից:
Էդեն Ազարը նշել է պատմության՝ իր տեսած ամենաանհավանական գոլը
Բելգիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ընթացում անդրադարձել է Չեմպիոնների լիգայում իր տեսած ամենագեղեցիկ գոլերին։ «Երկու տարի առաջ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենտուսի» դարպասը խփած գոլը։ Նստած էի հեռուստացույցի առաջ ու բերանս ուղղակի բաց մնաց․ «Օօօօ, այ սա գոլ էր»։ 2018-ի եզրափակչում Գարեթ Բեյլն էլ գերազանց գոլ խփեց «Լիվերպուլին»։ Ուղղակի…
8 ֆուտբոլիստներ հնարավոր է հեռանան Չելսիից
The Times-ի հաղորդմամբ՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսին» կլքեն 8 ֆուտբոլիստներ։ Նրանք են՝ Կեպա Արիսաբալագան, Կուրտ Զուման, Անդրեաս Քրիստենսենը, Մարկոս Ալոնսոն, Ն’գոլո Կանտեն, Միշի Բատշուային, Վիլիանը և Էմերսոնը։ Մինչ այս հայտնի էր, որ Վիլիանը բանակցում է «Արսենալի» հետ։ 2019/20 թվականների ԱՊԼ-ի խաղարկության արդյունքում «Չելսին» 4-րդ տեղում է։