արսենալ
Պեդրոն բաց կթողնի Իտալիայի առաջնության նոր մրցաշրջանի սկզիբը
«Չելսիի» կիսապաշտպան Պեդրոն Անգլիայի Գավաթի՝ «Արսենալի» դեմ եզրափակչի ընթացքում ստացած վնասվածքից հետո (1-2) ուսի վիրահատության էր ենթարկվել։ Կիսապաշտպանը վնասվածք էր ստացել խաղի 101-րդ րոպեին։ Պեդրոյին դաշտից հեռացրել էին պատգարակով։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Պեդրոն բաց է թողնելու Ա Սերիայի նոր մրցաշրջանը, որը սկսվելու է սեպտեմբերի 19-ին։ 33-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար պետք է մոտ 6 շաբաթ։ Մինչ այս Պեդրոն…
Չարժե մեզ համեմատել Պեպ Գվարդիոլայի ու Յուրգեն Կլոպի հետ․ Արտետա
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան նշել է, որ համաձայն չէ այն մտքի ետ՝ թե ինքն ու Ֆրենկ Լեմպարդը համարվում են Պեպ Գվարդիոլայի ու Յուրգեն Կլոպի հետնորդները։ «Ֆրենկը թոփ խաղացող է եղել: Անհավատալի է, որ այդքան տարի նա բարձր մակարդակով կարողացավ ելույթ ունենալ նույն թիմի կազմում: Դա մեծ նվաճում է: Որպես մարզիչ նա ցույց տվեց…
Իմ սիրտը պատկանում է թե Չելսիին, թե Արսենալին. Ֆաբրեգաս
«Արսենալի» և «Չելսիի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է իր նախկին ակումբների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին: Ֆուտբոլիստը հայտնել է, որ միշտ կարծել է, որ ոչինչ պատահական չի լինում: «Երբ պետք է վերադառնայի Պրեմյեր լիգա, վստահ էի, որ կրկին կխաղամ «Արսենալում», սակայն ստացվեց այնպես, որ հայտնվեցի «Չելսիում»: Իմ սիրտը պատկանում է թե «Չելսիին», թե «Արսենալին»: Այդ…
Օզիլը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում ևս հանդես գալ Արսենալում
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում ևս հանդես գալ անգլիական ակումբի կազմում: Հայտնի է, որ ֆուտբոլիստը մերժել է «Ֆեներբահչեի» առաջարկը և «Արսենալի» ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է մինչև պայմանագրի ավարտը մնալ ակումբում: Հայտնենք, որ Մեսութ Օզիլի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: Այս մասին տեղեկանում ենք Bild-ից:
Մենք խաղացինք մի դասավորությամբ, որը վաղուց չէինք օգտագործել․ Լեմպարդ
«Չելսիի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է 3։1 հաշվով հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։ Լեմպարդը ընդգծել է, որ հպարտանում է իր խաղացողներով, որոնք դրսևորել են անհատական վարպետություն և ցույց տվել բնավորություն։ «Պետք է օգտագործենք այս լիցքը առաջիկա հանդիպումներում հաղթելու համար։ Մենք խաղացինք մի դասավորությամբ, որը վաղուց…
Ես թիմին ասել եմ, որ ցանկանում եմ նվաճել ևս մեկ գավաթ․ Ժիրու
BBC-ի հաղորդմամբ՝ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում տարած հաղթանակը (3:1) «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ մեկնաբանել է «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն։ Հարձակվողը նշել է, որ «Արսենալի» հետ հանդիպումը հատուկ է լինելու իր համար։ «Ես թիմին ասել եմ, որ ցանկանում եմ նվաճել ևս մեկ գավաթ: Սա կլինի իմ 5-րդ գավաթը: «Արսենալը» մեզ սպասում է եզրափակչում, և այս հանդիպումը հատուկ կլինի…
Հաջողված հանդիպումներից հետո խաղային դասավորությունը փոխելու իմաստ չկա. Ֆոնսեկա
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է Միլանի «Ինտերի» հետ առաջիկա դիմակայության մասին: Մարզիչը հայտնել է, որ հաջողված հանդիպումներից հետո խաղային դասավորությունը փոխելու իմաստ չկա: «Գործել ենք երեք պաշտպաններով։ Կարևոր չէ՝ Լուկակուն կխաղա, թե չի խաղա։ Գլխավորն այն է, որ իմ թիմը գործի ըստ ծրագրի և սխալներ թույլ չտա։ Նիկոլո Ձանյոլոյի հետ ոչ մի խնդիր…
Արսենալը բանակցում է Չելսիի հարձակվողի հետ
«Արսենալը» հետաքրքրված է «Չելսիի» բրազիլացի հարձակվող Վիլիանի ծառայություններով: Հայտնի է, որ ակումբը բանակցում է ֆուտբոլիստի հետ: Տեղեկացնենք, որ այս մրցաշրջանի ավարտից հետո Վիլիանը ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Չելսիից», քանի որ նա պահանջում է ակումբից` 3 տարվա պայմանագիր, իսկ ակումբը ցանկանում է պայմանագիրը երկարաձգել 1 տարով: Այս մասին տեղեկանում ենք Bleacher Report-ից։
Ոչ ոք չէր ցանկանում պայքարել գնդակի համար՝ անմտություն է. Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Պրեմյեր լիգայի 36-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալից» 1։2 հաշվով կրած պարտության մասին: Մարզիչն ասել է, որ 2 անգամ ունեցել են կենտրոնացվածության լուրջ կորուստ: «Մենք հրաշալի խաղացինք, հարվածների տարբությունը 24։3 է՝ մեր օգտին, բայց այդ երկու դրվագները սպանեցին խաղը»,-ասել է մարզիչը։ Կլոպը հավելել է, որ «Արսենալը» չի ունեցել իրական…
Աթլետիկոն և Սևիլան հետաքրքրված են Արսենալի պաշտպանով
Marca-ի հաղորդմամբ` «Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինը կարիերան հնարավոր է շարունակի Իսպանիայում։ «Արսենալի» հետ Բելերինի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին: 25-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Աթլետիկոն» և «Սևիլան»: Նշենք՝ մինչ այս հայտնի էր, որ Բելերինին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Ինտերը»:
Arsenal-Leicester City live stream/Արսենալ-Լեսթեր, մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր` հուլիսի 7-ին` Հայաստանի ժամանակով 23:15-ին, Անգլիայի Պրեմիեր Լիգաի շրջանակում մեկնարկելու է «Արսենալ»-«Լեսթեր» հանդիպումը: Հանդիպումը կկայանա «Emirates Stadium» մարզադաշտում, իսկ մրցավարը Կրիս Կավանան է։ Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ Արսենալ 📋 Here's tonight's team to face Leicester! 🇫🇷 @LacazetteAlex starts up top🇪🇸 @HectorBellerin returns🏴 @KieranTierney1 also starts #️⃣ #ARSLEI — Arsenal (@Arsenal) July…
Օբամեյանգը Արսենալի հետ վերջնական համաձայնության դեռ չի եկել
«Արսենալի» 31-ամյա գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է ակումբի հետ բանակցությունների ընթացքի մասին։ «Այժմ բանակցում ենք ակումբի ղեկավարության հետ: Բանակցությունները հաջող են ընթանում, սակայն դեռ չենք եկել վերջնական համաձայնության: Միկել Արտետայի՝ «Արսենալ» վերադառնալուց հետո ամեն ինչ լավ է ընթանում: Վստահ եմ, որ մենք մեծ հաջողությունների կհասնենք», – Օբամեյանգի խոսքերը փոխանցում է The Sun-ը:
Գրիզմանը կարող է շուտով փոխել ակումբը
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտնվել է «Ինտերի» և «Արսենալի» ուշադրության կենտրոնում։ Express-ի հաղորդմամբ՝ Գրիզմանը կարող է կատալոնական ակումբից հեռանալ արդեն այս մրցաշրջանից հետո։ Նշվում է, որ ժամանակին Գրիզմանով հետաքրքրված էր նաև «Նյուքասլը»։
Վստահ եմ, որ Օբամեյանգը մնալու է Արսենալում. Արտետա
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ պայմանագիր կնքելու համաձայնության մասին: Արտետան հայտնել է, որ իրենք բանակցում են Պյերի, նրա ներկայացուցիչների և ընտանիքի հետ: «Վստահ եմ, որ նա մնալու է ակումբում: Յուրաքանչյուր խաղում Օբամեյանգն ապացուցում է, որ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Ես շատ գոհ եմ Օբամեյանգի մրցելույթներից և ցանկանում եմ, որ…