արտակարգ դրություն
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը կրկին երկարաձգվեց
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից տեղեկանում ենք, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Երևանի շատրվաններն ու ջրավազանները վերագործարկվելու են
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ Երևանի շատրվաններն ու ջրավազանները վերագործարկվում են։ «Արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ից հետո, հերթականությամբ կսկսվի մայրաքաղաքի 22 շատրվանների և 8 ջրավազանների վերագործարկումը»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219841327809361&id=1405208089
Կալիֆոռնիայում հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը անտառային հրդեհների պատճառով 5 շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել։ Հայտնի է, որ հրդեհը սկսվել է ուրբաթ երեկոյան և արագ տարածվել է, որ պատճառով այրվել է 18 210 հեկտար տարածք: Արտակարգ դրություն է հայտարարվել Ֆրեզնոն, Մադերան, Մարիպոսը, Սան Բերնարդինոն և Սան Դիեգո նահանգներում: Այս մասին տեղեկանում ենք -ից:
Բեյրութի նավահանգստի տարածքում մինչ օրս պայթյունավտանգ նյութեր կան
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Բեյրութի նավահանգստի տարածքում մինչ օրս կան պայթյունավտանգ նյութեր։ Ծովային նավահանգստի տնօրեն Բասեմ Քեյսին հայտնել է, որ մաքսային ծառայությանը դրանք Լիբանանի մայրաքաղաքից հանելու հայտ է ուղարկվել։ «Մինչ այժմ նավահանգստում պայթյունավտանգ նյութեր են մնում: Մենք նամակ ենք ուղարկել իրավասու մարմիններին և պահանջել ենք մաքսային ծառայությունից դրանք դուրս բերել», – Քեյսիի խոսքերն է մեջբերում «Էլ…
Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը բեռնատարների համար շարունակում է փակ մնալ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Օգոստոսի 29-ին, ժամը 12:00-ից ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը անորոշ ժամանակով փակ է լինելու բեռնատարների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար…
ԲԸՏՄ-ը խախտումներ է արձանագրել Սարդարապատում
ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ օգոստոսի 29-ին վաղ առավոտից ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Արմավիր քաղաքի եկեղեցու, հուշարձանների հարակից տարածքներում կատարված ուժեղացված ստուգայցերի ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերն էական խախտումներ չեն արձանագրել։ Գրանցվել են սահմանված սոցիալական հեռավորություն չպահպանելու, սխալ դիմակ կրելու դեպքեր։ Տեսուչների նախազգուշացումների արդյունքում թերությունները շտկվել են։ Տեսչական…
Առանցքային փոփոխություններ՝ պարետ Ավինյանի նոր որոշմամբ
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հրապարակվեց պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։ Կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները։ Վերաբացվել են՝ Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից, Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը,…
Արցախում վերացվել են աշխատանքային ժամերի նկատմամբ որոշակի սահմանափակումներ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության պարետի 2020թ. ապրիլի 13-ի որոշման պահանջները, ԱՀ արդարադատության նախարարի 2020թ. օգոստոսի 12-ի հրամանի համաձայն` վերացվել են աշխատանքային ժամերի նկատմամբ սահմանափակումները ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տարածքային ստորաբաժանումներում (քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններ և նոտարական գրասենյակներ), ինչպես նաև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում (կենտրոնական մարմին ու սպասարկման…
Այսուհետ դիմակի կրումը որոշ վայրերում պարտադիր չէ. ՀՄՏԿ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը գրառում է կատարել Facebook-ում: Կենտրոնը հայտնում է, որ պարետատունը արտակարգ դրության որոշ սահմանափակումներ մեղմացրել է: «Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ անձնական օգտագործման մեքենաներում, գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստինպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցելություններին, ուխտագնացություններին,…
ՀՀ-ում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է մասնակի
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։…
Ինքնամեկուսացման նոր կարգ է հաստատվել. Տիգրան Ավինյան
Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ Այս մասին իր Facebook-ի էջում գրառում է կատարել պարետ, առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Այսուհետ Հայաստանի…
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով
ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի այսօր՝ օգոստոսի 12-ին ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ: «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրում ևս երկու կարևոր փոփոխություններ են կատարվել. Այսուհետ անցակետով թույլատրվում է Արցախի…
Հանվելու է անձնական մեքենաներում դիմակ կրելու պահանջը․ նոր փոփոխություններ
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ խոսեց դիմակների կրման վերաբերյալ որոշ պարտադրանքների հանման ու հնարավոր հանման մասին։ «Հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, սակայն պահպանվելու են հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակների կրման կանոնը։ Վերանայվելու են որոշ հանրային տարածքներում դիմակ կրելու կանոնը, օրինակ՝ բնության գրկում, անտառում…
ԱԺ-ում մեկնարկել է հատուկ նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ-ում արտակարգ դրության երկարաձգման մասով հատուկ նիստը։ Վերջինս գումարվել է անհապաղ՝ Կառավարության կողմից համապատասխան որոշումն ընդունելուց հետո։
ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Էջմիածին քաղաքում
ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն: Այսօր՝ օգոստոսի 11-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկումներ են իրականացրել Էջմիածին քաղաքում և Արմավիրի մարզի…











