արտակ դավթյան

  • Արտակ Դավթյանը այցելել է Արցախի առաջնագիծ (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Արտակ Դավթյանը այցելել է Արցախի առաջնագիծ (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Հուլիսի 3-ին աշխատանքային այցով Արցախի պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եղել է բանակային առաջնագծի մի շարք ուղղություններում, ծանոթացել է տեղում իրականացված ու շարունակվող ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, ծանոթացել է հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանն ուղղված համալիր գործընթացներին: Աշխատանքային այցի ընթացքում…

  • Արցախի նախագահը ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին

    Արցախի նախագահը ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

  • ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

    ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

    ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին: Ընդլայնված ձևաչափով անցկացված նիստի ընթացքում ռազմական կոմիտեի անդամները քննարկել են ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների, ՀԱՊԿ հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և հավաքական անվտանգության…

  • ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն

    ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն

    Հունիսի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են զորքերի մարտական պատրաստության և պատրաստականության, գնումների և ապահովման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման վերաբերյալ:

  • Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Հունիսի 10-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են զորքերի մարտական պատրաստության և պատրաստականության, գնումների և ապահովման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր: ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման վերաբերյալ: Այս մասին տեղեկանում…

  • Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին

    Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին

    ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին և ԿԽՄԿ զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում և ռազմաուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մակարդակի համատեղ ուսումասիրության արդյունքները, ինչպես նաև հետագա փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր: Այս…

  • Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

    Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորումներ ստացած զինծառայողներ Արգիշտի Սեպխանյանին և Աղանիկ Զորողյանին: Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների և…

  • Դավիթ Տոնոյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Դավիթ Տոնոյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ, մայիսի 8-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք…

  • ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին

    ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին

    Ապրիլի 8-ին ՀՀ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ԿԽՄԿ-ի զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին և ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրմանն ուղղված միջոցառումների օրակարգային հարցեր, նախանշվել համագործակցության հետագա միջոցառումները:  

  • ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն աշխատանքային այց է կատարել պաշտպանության բանակ

    ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն աշխատանքային այց է կատարել պաշտպանության բանակ

    Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ապրիլի 5-ից 6-ը պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը այցելել է հարավային և կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերի մշտական տեղակայման վայրեր ու առաջնագիծ: Այցի շրջանակում մասնավոր ուշադրություն է դարձվել միավորումների և…

  • Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին

    Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

  • ՀՀ վարչապետը՝ «Բաղրամյան» զորավարժարանում (տեսանյութ)

    ՀՀ վարչապետը՝ «Բաղրամյան» զորավարժարանում (տեսանյութ)

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայք էջը։ Այստեղ վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ-երի նորագույն ռազմական տեխնիկաները: Նիկոլ Փաշինյանը դիտակետից հետևել է նաև ռազմական տեխնիկաների ցուցադրական փորձարկումներին: Մանրամասները՝ տեսանյութում.

  • ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հերքեց տարածված տեղեկությունները

    ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հերքեց տարածված տեղեկությունները

    Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ ԶՈՒ գեներալներից մեկի որդին նույնպես մասնակից է եղել Մեղրիի զորամասի միջադեպին միջադեպին։ Այս տեղեկությունները հերքեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ «Առաջինը․ գեներալի որդին որևէ մասնակցություն տվյալ միջոցառմանը չի ունեցել։ Երկրորդը․ գիտե՞ք ինչ կա, գոնե ասվի, որ գեներալի որդին ծառայում է մեր ամենահեռու զորամասերից մեկում, մարտական հերթապահություն կատարող…

  • Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ հանդես է եկել դասախոսությամբ

    Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ հանդես է եկել դասախոսությամբ

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվող օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 26-ին «ՀՀ զինված ուժերում առկա վիճակը և զարգացման ուղղությունները» թեմայով դասախոսությամբ հանդես եկել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ դասախոսության ընթացքում մասնակիցներին ներկայացվել են վերջին շրջանում զինված ուժերում իրականացված…

  • Օրվա ամփոփումը՝ մեկ տեսաշարով /23.03.19/

    Օրվա ամփոփումը՝ մեկ տեսաշարով /23.03.19/

    [vc_row][vc_column][vc_video link=”https://youtu.be/Mb4cls1sY14″][/vc_column][/vc_row]