Արտակ Քամալյան
Էկոնոմիկայի նախարարի տեղակալներն ամփոփել են գյուղոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքները
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանի և Տիգրան Գաբրիելյանի, ինչպես նաև Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը և գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի արդյունքները։…
Ֆրանսիացի փորձագետները կաջակցեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության գյուղատնտեսական հարցերի խորհրդական Ալեքսանդր Մարտինեսին և Հայաստան ժամանած մի շարք փորձագետների: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարության կողմից Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Մտավոր սեփականության գործակալության հետ համատեղ իրականացվող աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրման նպատակով…
Ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտում առկա խնդիրները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանը և Տիգրան Գաբրիելյանը հանդիպում են ունեցել ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ոլորտի զարգացման իրենց տեսլականը, պետության կողմից հնարավոր քայլերը, որոնք կարող են նպաստել ջերմոցաշինության ոլորտի բարելավմանն ու կարգավորմանը: Ջերմոցատերերն անդրադարձել են նաև իրենց մտահոգող խնդիրներին, որոնք…
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Ճապոնիայի դեսպանին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը տեղեկացրել է, որ նախարարությունում մշակվում է «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության (տեսլական 2029)» նախագիծը: Փոխնախարարը համառոտ ներկայացրել է փաստաթղթի հիմնական դրույթներն ու թիրախային ուղղությունները և ընդգծել, որ ռազմավարության կարևոր նպատակներից է գյուղմթերքի արտահանման…
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսությանն առնչվող ծրագրերը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը (ԶՖԳ)։ ԶՖԳ Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրին ներկայացրել է գործակալության ընթացիկ ծրագրերը և գործունեությունը։ Պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին երկուստեք կարևորություն ունեցող ծրագրերի իրականացմանն աջակցելու համար։ Հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի հետ քննարկվել են «Ոռոգվող գյուղատնտեսության…
Ստեփանավանում բացվել է նորարարական «խելացի» անասնաշենք
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մասնակցել է նորարարական փորձացուցադրական «խելացի» անասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ծրագրերի ղեկավար Նորա Ալանակյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, ֆերմերներ և այլ հյուրեր: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` փոխնախարար Արտակ Քամալյանը…
Վարչապետը փոխնախարարներ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխնախարարներ են նշանակվել: Վարչապետի որոշմամբ՝ Իրինա Ղափլանյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: Գրիշա Թամրազյանը, Արայիկ Խզմալյանն ու Արևիկ Անափիոսյանը նշանակվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ: Գեղամ Վարդանյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։ Արտակ Քամալյանը, Ավագ Ավանեսյանը նշանակվել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ: Հակոբ Վարդանյանը, Բագրատ…
Պիտի միասին զարգացնենք ագրոտուրիզմը. Արտակ Քամալյան
Մայիսի 27-ին «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ գյուղնախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, պատասխանելով հարցին՝ ինչ է նախապատրաստել նախարարությունը սյունեցի գյուղատնտեսի համար, ասաց. «Մենք բոլորս էլ վերջին մի քանի ամսում ասում ենք, թե ինչ ծրագրեր ենք մշակում կառավարությունում, ինչ պլաններ ունենք, բայց չենք ասում՝ որն է մեր նպատակը, 10 տարի հետո ինչ ենք ունենալու գյուղատնտեսությունում:…
ՀՀ գյուղնախարարի պաշտոնակատարը Մոսկվայում կմասնակցի ԵՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի առաջին նիստին
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու նոյեմբերի 19-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի առաջին նիստին: Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ-ում համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացմանը, պահանջարկի և առաջարկի կանխատեսումների կատարելագործմանը, ինտեգրման գործընթացների ինտենսիվացման…