Արցախի ՄԻՊ
Միջազգային հանրությունից մենք տեսնում ենք հասցեական հայտարարություններ, բայց հասցեական գործողություններ չենք տեսնում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիս հաղորդման ընթացքում ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Մեկ այլ օգտատեր էլ հետաքրքրվել էր՝ միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի, Կարմիր խաչի աջակցություն զգո՞ւմ են։ «Միջազգային դերակատարների հետ մեր տարբեր հանդիպումների ընթացքում նկատում եմ, որ իրավիճակի պատկերացման առումով…
Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակվող Արցախի անօրինական շրջափակումը հումանիտար ծանրագույն հետևանքներ է ստեղծում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության 120 000 ժողովրդի համար՝ հանգեցնելով մարդկանց ամենատարրական իրավունքների կոպտագույն խախտումների, ներառյալ՝ պարենի, դեղորայքի և այլ կենսական ապրանքների սղության, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խափանման և հարակից այլ պատճառներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի…
Արդեն 24 ժամ է՝ Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ՝ կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և կից տեսանյութ ներկայացրել: «Ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը միակն է։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է հումանիտար աղետալի հետևանքների՝ դադարեցվել են սննդամթերքի, էներգակիրների,…
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է 2020-2022 թթ. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի և Արցախի խաղաղ բնակչության իրավունքների խախտման դեպքերը: «2020 թվականի նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական կողմը դիմել է Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների հանգեցնող հանցավոր գործողությունների, որոնց վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար հանդես է եկել հայտարարություններով։ Անցած երկու տարվա ընթացքում արձանագրվել…
Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության խոստումներ տվող Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ իր սպառնալիքներով փակ է պահում Ստեփանակերտի օդանավակայանը՝ զրկելով Արցախի ժողովրդին՝ ազատ տեղաշարժի իրավունքի իրացման այս կարևորագույն հնարավորությունից։ 2012-ին, երբ վերանորոգումից հետո շահագործման է հանձնվել Ստեփանակերտի օդանավակայանը, Բաքվի իշխանություններն ուղիղ տեքստով հայտարարել են, որ ոչնչացնելու են դեպի Ստեփանակերտ թռչող քաղաքացիական օդանավերը։ Այս մասին…
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնակցել է Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենի նախաձեռնությամբ և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համակազմակերպմամբ Եվրոպական Խորհրդարանում անցկացված «2020թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողովին: Խորհրդաժողովի ընթացքում հիմնական բանախոսությամբ հանդես են եկել ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: Արցախի Մարդու…
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրել է․ Գոհունակությամբ ենք նշում, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում տեղ են գտել 2020 թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը։ Կոմիտեի արձանագրած մտահոգությունները…
Օգոստոսի 1-ից ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները, նորից դիմել է ագրեսիվ գործողությունների։ Փաստորեն գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ադրբեջանական կողմն իր այս կամ այն անհիմն պահանջները բավարարելու համար անընդհատ դիմում է ուժի կիրառման, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ ԼՈՒՐԵՐ․com -ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան…
Արցախի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Շուշիի և Լաչինի շրջանների հատման կետում, լարվածությունը պահպանվում է, ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում։ Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ շեշտելով, որ խոսքը, մասնավորապես Բերձոր քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածն է։ Հարցին՝ արդյո՞ք լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի այն պահանջով, որ Արցախը Հայաստանին կապող միջանցքի երթեւեկությունը…
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհավորել է երեխաների պաշտպանության միջազգային տոնը: «Սիրելի՛ երեխաներ, Ջերմորեն շնորհավորում եմ ամենալուսավոր տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Դուք մեր կյանքը քաղցրացնող, ապրելու ու արարելու ուժ տվող անսպառ աղբյուրն եք, հասարակության փոքրիկ, բայց մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով օժտված անդամները։ Հասարակության ու պետության վաղվա լիարժեք քաղաքացին ձևավորվում է այսօրվա երեխայի…
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ մայիսի 3-ին հանդիպել է Արցախում գործող մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Պաշտպանն ընդգծել է, որ ՄԻՊ հաստատության համար լրագրողական համայնքի ներկայացուցիչները բնական դաշնակիցներ են, քանզի շատ հաճախ հենց լրագրողների արդյունավետ մասնագիտական գործունեության շնորհիվ են բարձրաձայնվում մարդու իրավունքների խախտումներին առնչվող հարցերը։ Կլոր սեղան-քննարկման շրջանակներում լրագրողների…
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «2022 թվական փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Արցախի ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Որպես Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, որպես մարդ, որ պատասխանատվություն ունի Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ կրկին դիմում եմ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, աշխարհի բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ տեղեկացնելու, որ Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական…
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։ «44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ժողովրդի իրավունքների համար մեկ պաշտպանը Արցախի զինված ուժերն էին, հայկական զինված ուժերն էին: Դրանից այն կողմ մարդու իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանություն իրականացնող չի եղել: Մենք՝ որպես ՄԻՊ աշխատակազմ, բարձրաձայնել ենք ադրբեջանական հանցագործությունները, միջազգային մարդասիրական…
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է հղել «Գուգլ» ընկերությանը՝ հորդորելով չտրվել ադրբեջանական սադրանքներին, անտեսել Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնազուրկ պահանջները և զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց։ Այս մասին ասվում է պաշտպանի Facebook-ի էջում։ «Պաշտպանը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի այդ ջանքերը հանդիսանում են Արցախի ժողովրդին հայրենիքից զրկելու, Արցախի հայկական ինքնությունը…