Արցախի նախագահ
Խիստ անընդունելի է Ադրբեջանի ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը. Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմն արդեն երկրորդ անգամ փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ կեղծ ու մտացածին պատճառաբանություններով: «Նախ, մեզ համար խիստ անընդունելի է Ադրբեջանի այդ ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը և հարվածի տակ դնում մեր կենսական իրավունքներն ու շահերը:…
Արցախի նախագահը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ պաշտոններից ազատման վերաբերյալ: Համաձայն այդ հրամանագրերի՝ Միքայել Հայրիյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից: Առողջապահության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Արթուր Օհանջանյանին: Նորայր Մուսայելյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանին: Անահիտ Հակոբյանն…
Արցախի նախագահը զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր 2022 թվականի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին։ ՊԲ-ն պետք է դեռ մեկնաբանի, թե ինչո՞ւ է հրատապ կերպով զորացրում իրականացվում․ Աբրահամյան ՊՆ-ն զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին նախագիծ է հրապարակել Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Արցախի նախագահն ընդունել են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակությանը` տնօրեն Կարինե Սարգսյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նշվում է, որ քննարկվել են հիմնադրամի գործունեությանն առնչվող հարցեր։ Նախագահը բարձր է գնահատել կազմակերպության դերը խոցելի խմբերի հետպատերազմյան հիմնախնդիրները հաղթահարելու գործում։
Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը գողացել էին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 12-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Այդ օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 61-ամյա Արթուր Ա.-ն և հայտնել, որ մայիսի 6-ից մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Գեղամ Ա.-ն, համատեղ բնակվել է իր տանը, որի ժամանակ էլ մահճակալի տակ գտնվող իր…
Շուշին կրկին գերության մեջ է, ինչպես մեր հարյուրավոր սրբավայրերն ու բնակավայրերը. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի օրվա առթիվ: Դրանում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ է մտել որպես նրա ազատատենչ ու աննկուն ոգու, խիզախումի ու սխրագործության, Հայրենիքի հանդեպ անսահման սիրո, նվիրվածության ու անձնազոհության խորհրդանիշ։…
Արցախի նախագահը հույս ունի, որ քաղաքական բոլոր ուժերը կհամաղմբվեն միասնական օրակարգի շուրջ
Արայիկ Հարությունյանն ընդունել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության ղեկավար կազմին: Քննարկվել են երկրի անվտանգային, սոցիալ-տնտեսական ռազմաքաղաքական վիճակի, տարածաշրջանային զարգացումների և այդ համատեքստում Արցախի Հանրապետության ապագայի հետ կապված մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ Արցախի համար այս բախտորոշ ժամանակաշրջանում բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է միասնական օրակարգի շուրջ համախմբվածություն և մարտահրավերների հաղթահարմանն ուղղված…
Արցախի նախագահը այցելել է Մայր Աթոռ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ մշտապես Արցախին սատար կանգնելու համար՝ ընդգծելով, որ հերթական անգամ հայ ժողովուրդը, հատկապես՝ արցախահայությունը ճակատագրական ժամանակներ է ապրում, և Կաթողիկոսի ու հոգևոր դասի աղոթքներն ու…
Արայիկ Հարությունյանը այցելել է «ԼիլՄեդ» նորաբաց Բժշկական կենտրոն
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 15-ին այցելել է Ստեփանակերտում գործող «ԼիլՄեդ» նորաբաց մասնավոր բժշկական կենտրոն, որը ամբուլատոր պոլիկլինիկական ամբողջական ծառայություն է մատուցում: Նախագահը ծանոթացել է կենտրոնի պայմաններին ու ենթակառուցվածքներին, կարևորել ժամանակակից բժշկական նոր կենտրոնների հիմնադրումն Արցախում: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ որակյալ առողջապահական համակարգ ունենալու համար առանցքային է մասնավոր ու պետական ոլորտների արդյունավետ համագործակցությունը: Այցի…
Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Արցախի պետնախարարը Լոս Անջելեսում հանդիպել է քաղաքային խորհրդի անդամներին Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Արմեն Գրիգորյան Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Ողջունում եմ Ձեզ և ուրախ…
Արցախում կկառուցեն նորակառույց շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտնել է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 2-ին Ստեփանակերտի Թումանյան փողոցում ծանոթացել է կառուցվող բնակելի թաղամասի և բազմաբնակարան շենքի՝ ավարտման փուլում գտնվող շինաշխատանքներին: «Երկրի ղեկավարը շինարարական ընկերությունների ղեկավարներից հետաքրքրվել է շահագործման ժամկետներով, ընդգծել, որ սոցիալական տարբեր կարգավիճակներ ունեցող բազմաթիվ ընտանիքների բնակարանային ապահովման հարցը կառավարության օրակարգային խնդիրն է հանդիսանում: Արցախի նախագահ Արայիկ…
Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջան և ծանոթացել ընթացիկ ծրագրերին
Հոկտեմբերի 20-ին Արցախի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնք և տեղում ծանոթացել ընթացիկ տարում պետական և բարեգործական միջոցներով իրականացված ծրագրերին: «Երկրի ղեկավարը տեղում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, քննարկել համայնքի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները, զարգացման ծրագրերը, ինչպես նաև՝ տեղահանված բնակիչներին բնակարաններով ապահովելու հարցը: Արայիկ Հարությունյանը Պուտինին…
Արցախի նախագահն այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքներ
Սեպտեմբերի 6-ին ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքներ։ «Այցի ընթացքում երկրի ղեկավարը հանդիպել է 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատների հետ՝ նրանց հանձնելով նահատակների պետական բարձր պարգևները։ «Մեր հերոս տղաների սխրանքի շնորհիվ է, որ կարողացանք փրկել Հայրենիքի մի…
Արցախի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ
Օգոստոսի 10-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Երկրի ղեկավարը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, իրականացվող վերականգնողական և շինարարական աշխատանքները, պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների խնդիրները: Միաժամանակ նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Առաջին կաթողիկոսին Արցախին մշտապես սատարելու համար: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել…