արցունքաբեր գազ
Հոնկոնգում ոստիկանությունը դարձյալ արցունքաբեր գազ է կիրառել
Հոնկոնգի ոստիկանությունը դարձյալ արցունքաբեր գազ է կիրառել Մոնգ-Կոկի և Շատինի շրջաններում բողոքի հակակառավարական ակցիաները ցրելու համար: Այս մասին հաղորդում է RTHK հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: Բողոքողները փողոցներ են դուրս եկել և առևտրական կենտրոններում հավաքվել դեռ Սուրբծննդյան ճրագալույցին՝ կազմակերպելով բազմաթիվ երթեր, խանութների բազմաթիվ ավերումներ, հրկիզումներ: Ցույցերի մասնակիցներն արգելափակում են փողոցները, կոտրում լուսացույցները, հարձակվում անցորդների վրա, հրկիզիչ խառնուրդով շշեր…
Դեղին բաճկոնավորներին ցրելու համար ոստիակնությունը արցունքաբեր գազ է կիրառել
Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Սեն Լազար կայարանի տարածքում հավաքված ցուցարարներին ցրելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալության թղթակիցը: Այսօր ավելի վաղ Մադլեն հրապարակի շրջանում սկսվել է «Դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցների հերթական չարտոնված բողոքի ակցիան: Ոստիկանությունը սկսել է մարդկանց դուրս մղել հրապարակից Սեն Լազար կայարանի ուղղությամբ, ակցիայի մասնակիցները վեճի են բռնվել ոստիկանության…
Հոնկոնգի օդանավակայանում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Հոնկոնգի օդանավակայանում՝ նպատակ ունենալով ցրել ցուցարարների ցույցը: Ըստ ԶԼՄ-ների՝ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք փորձել են արգելափակել շենքի մուտքը: Բախումների հետևանքով հոսպիտալացվել է առնվազն երկու մարդ: Տասներորդ շաբաթը շարունակվող հակակառավարական ցույցերը կաթվածահար են արել Հոնկոնգը, բողոքի զանգվածային ակցիաների պատճառով պարբերաբար չեղարկվում են օդանավակայանի բոլոր չվերթները: Հոնկոնգում…
Հոնկոնգում ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել
Հոնկոնգի ոստիկանությունը քաղաքում կրկին ցույցի դուրս եկած քաղաքացիների դեմ արցունքաբեր գազ է կիրառել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ցուցարարներին ուղղված բազմաթիվ նախազգուշացումներից հետո ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մինիմում ուժեր նրանց ցրելու համար»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: Ոստիկանությունը կոչ է արել բոլորին լքել ցույցի անցկացման վայրը: Իրավապահները նաև հիշեցրել են տեղի բնակիչներին…
Նոր ընդհարումներ Հոնկոնգում
Հոնկոնգում անցած երեկո նոր ընդհարումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Քաղաքի կենտրոնում ցուցարարները բարիկադներ են ստեղծել ու ոստիկանների ուղղությամբ այրվող շշեր՝ Մոլոտովի կոկտեյլներ են նետել: Ոստիկանական ուժերը արցունքաբեր գազ են կիրառել: Հոնկոնգում ավելի քան մեկ ամիս ցույցերը չեն հանդարտվում: Ցուցարարները բողոքում են արտահանձնման նոր օրինագծի դեմ, որի ընդունումը օրակարգից չի հանվել: Օրինագիծը ենթադրում…
Հոնկոնգում արցունքաբեր գազ են կիրառել խորհրդարանը գրաված ցուցարարների նկատմամբ
Հոնկոնգի ոստիկանությունը երեկ երեկոյան արցունքաբեր գազ է կիրառել, որ ստիպի խորհրդարանը գրաված ցուցարարներին դուրս գալ շենքից: Հիշեցնենք, որ երեկ հարյուրավոր ցուցարարներ Հոնկոնգի խորհրդարան էին ներխուժել՝ ջարդելով ապակե դռները։ Նշենք, որ իրավիճակը Հոնկոնգում սրվեց «Արտահանձնումների մասին» օրինագծի շրջանառության մեջ դրվելուց հետո։ Համաձայն այդ օրինագծի՝ հանցագործության մեջ կասկածվող Հոնկոնգի բնակիչները կարող են հանձնվել Չինաստանի իշխանություններին հետագա դատաքննության…
Հոնկոնգում ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել
Հոնկոնգում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել արմատական ցուցարարների առանձին խմբերի նկատմամբ, որոնք հունիսի 12-ին փորձել են ներխուժել Օրենսդրական խորհրդի համալիր: Այս մասին հայտնել է RTHK ռադիոկայանը: Այժմ արտահանման մասին օրինագծի ընդունման դեմ բողոքի ակցիայի հազարավոր մասնակիցներ շարունակում են շրջապատել կառավարական համալիրը: Ակտիվիստների մի մասը ճոճում է մետաղական արգելափակոցը՝ փորձելով գրոհով ներս մտնել: Կարգի պահապանները բազմությանը…
Հոնկոնգում զանգվածային բողոքի ակցիա են իրականացրել
Հունիսի 9-ին Հոնկոնգում լայնածավալ բողոքի ակցիա է իրականացվել: Ցուցարարները բողոքել են արտահանձնման վերաբերյալ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների դեմ: Այս մասին հաղորդել է BBC-ն: Ըստ կազմակերպիչների ներկայացրած տվյալների՝ ակցիային մասնակցել է մոտ 1 միլիոն մարդ: Իսկ ըստ ոստիկանության տվյալների՝ մասնակցել է 250 հազար ցուցարար: Համաձայն այդ փոփոխություների՝ տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ Հոնկոնգի ինքնավար շրջանից կարող…
Վենեսուելայում ընդդիմության դեմ արցունքաբեր գազ է կիրառվել
Վենեսուելայում ըննդիմության դեմ արցունքաբեր գազ է կիրառվել: Հայտնում է TVVenezuela-ն։ Ըստ աղբյուրի՝ արցունքաբեր գազը կիրառվել է Կառլոթ ավիաբազայի մոտակայքում, որտեղ ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոն քաղաքացիներին և զինվորականներին կոչ է անում հանդես գալ ընդդեմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության: #30Abr Distintas personas continúan llegando al Distribuidor Altamira para respaldar el llamado del Pdte (E) @jguaido y el…
Ֆրանսիայում բախումներ են տեղի ունեցել «դեղին բաճկոնավորների» և իրավապահների միջև
TASS լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև, որի հետևանքով ձերբակալվել է մոտ 30 մարդ։ Բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետել, որին ի պատասխան ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել։
Ալբանիայում ցուցարարները փորձել են գրավել խորհրդարանի շենքը. կան վիրավորներ
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հազարավոր ցուցարարներ պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Իրավապահների հետ բախումների հետևանքով տուժել է 15 ցուցարար և առնվազն 5 ոստիկան։ Լրագրողները նույնպես վնասվածքներ են ստացել։ Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ ցուցարարներ փորձել են ճեղքել ոստիկանական շղթան խորհրդարանի շենքի մոտ։ Նրանք քարեր ու ծխանռնակներ են ուղղել իրավապահների կողմը, ինչպես…
Ալիժիրում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև. կան զոհեր և վիրավորներ
Ալժիրում շարունակվում են հակակառավարական բողոքի խոշոր ակցիաները: Այս մասին հայտնել է BBC-ն: Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ` բողոքելու գործող նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկաի առաջադրման 5-րդ ժամկետի դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների և ցուցարարների միջև: Վերջիններս ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, ինչին ի պատասխան՝ իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել: Բախումների հետևանքով…
Փարիզում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Այս մասին հայտնել է BFM TV-ն: Փարիզում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, այն բանից հետո, երբ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետել: Ոստիկանության գործողությունների արդյունքում տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել: «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում…
Փարիզում ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել
Ֆրանսիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված են եղել պաշտպանվել «դեղին բաճկոնավորներ»-ի գործողություններից: Վերջիններս իրավապահների ուղղությամբ քարեր և շշեր են նետել: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ Փարիզում ոստիկանությունը մի քանի անգամ կիրառել է արցունքաբեր գազ ցուցարարների նկատմամբ, որոնք հավաքվել էին Ելիսեյան պալատի հարևանությամբ գտնվող հրապարակում: Նշվում է, որ միևնույն ժամանակ մեծ թվով ցուցարարներ շարժվում են Մոնտեն պողոտայի…
Գազայի սահմանին շարունակվում են բախումները իսրայելական ուժերի հետ. կան տուժածներ և 1 զոհ
Գազայի սահմանին շարունակվում են բախումները իսրայելական ուժերի հետ: Իսրայելական կողմը ցուցարարների ուղղությամբ դարձյալ կրակ է բացել և արցունքաբեր գազ կիրառել: Ըստ երկրի առողջապահության նախարարության տեղեկությունների՝ 1 մարդ զոհվել է, մի քանիսն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Իսրայելապաղեստինայան սահմանին ցույցերը սկսվել են դեռ անցաց տարվա մարտ ամսից՝ «Վերադարձ»-ի մեծ երթից. պաղեստինցիները շարունակում են պահանջել,…















