Արփա Սևան
Հունվարի 13-19-ը (2025թ.) Սևանա լճի մակարդակը մնացել է անփոփոխ՝ հասնելով 1900.37 մ բարձրության։ Սա 22 սմ-ով գերազանցում է անցյալ տարվա նույն օրվա մակարդակը։ Սակայն 2025 թվականի հունվարի 1-ի համեմատ լճի մակարդակը նվազել է 2 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում լիճ տեղափոխվել է 0.434 միլիոն մ³ ջուր։ Ընդհանուր առմամբ, հունվարի 1-ից հունվարի…
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Արփա-Սևան թունելի շինարարության ավարտից հետո, այս տարի առաջին անգամ երեկվանից Կեչուտի ջրամբարում ամբարվող ջուրը, ինչպես նաև Եղեգիս գետի ջուրը տեղափոխվում է Սևանա լիճ: Սուրեն Պապիկյան, Հարություն Գուլյան, Վարդան Մելքոնյան, Արթուր Մեսրոպյան Սասուն Միրոյան, Տարածքային կառավարման նախարարության և Ջրային կոմիտեի մնացած նվիրյալ մասնագետներ,…
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի լրագրողներ, Վաղը ՝ սեպտեմբերի 24-ին, այցելելու եմ «Արփա-Սևան» թունել։ Պատրաստվում եմ անցնել նրա ողջ երկայնքով և ծանոթանալ կատարված շինարարական աշխատանքներին։ Ո՞վ է այն համարձակ լրագրողը, որը պատրաստ է ինձ հետ միասին 8-9 ժամում հաղթահարել թունելի 48․3կմ երկարությամբ ճանապարհը։ Հարկ եմ համարում զգուշացնել,…
Ջրային կոմիտեն հանդես է եկել մեկնաբանությամբ. Որոշ լրատվամիջոցներով այսօր Սևանի մակարդակին առնչվող թյուր մեկնաբանություն է շրջանառվել, որն իրականությունից հեռու է։ Թյուրիմացությունից, սխալ մեկնաբանություններից զերծ մնալու համար Ջրային կոմիտեն ներկայացնում է իրականությունն ու պարզաբանում․ Այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանի մակարդակը 1900․63մ է, նույն ցուցանիշն է 2018թ․ նույն օրվա դրությամբ։Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը…
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա կատարված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և մի բաց բաժնետիրական ընկերության միջև 13.08.2010թ. կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է իրականացնել 11 մլրդ. 798 մլն. 546 հազ. դրամի «Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման աշխատանքներ: Պայմանագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները…