բագրատաշեն
Բագրատաշենի անցակետում բեռնատար է այրվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տելեգրամի Infocom ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Բագրատաշենի անցակետում բեռնատար այրվում։ Տեսանյութը հրապարակվել է 22:15 րոպեին։
Հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, մարտի 13-ին, ժամը 11.45-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 37-ամյա Թենգիզ Լ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 25-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի (կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
Յուրացնելու համար հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
Փետրվարի 21-ին, ժամը 17.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 71-ամյա Յուրա Ք.-ն, որը 2017թ. հոկտեմբերի 26-ից հետախուզվում էր ոստիկանության Թալինի բաժնի կողմից քրեական օրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:
Բերման է ենթարկվել Թուրքիայի քաղաքացի
ՀՀ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք փետրվարի 16-ին՝ ժամը 20.30-ին, բերման է ենթարկվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 53-ամյա Ֆառուկ Ս.-ն: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ նա 2012թ. հուլիսի 12-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից՝ ԳԴՀ քրեական օրենսգրքի 259, 260 և 53 հոդվածների մեղադրանքով:
Արթուր Վանեցյանը կրկին կոչ արեց «Բագրատաշեն»-ում կայանած աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված աջ ղեկով մեքենաները անցակետից դուրս բերելու ԱԱԾ հայտարարությունը վերաբերում էր կոնկրետ այդ կառույցի գործառույթներին` սահմանի վերահսկողությանը: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Այդ մեքենաների կուտակումը խանգարում է իրականացնել սահմանի լիարժեք վերահսկողություն, խոչընդոտներ է ստեղծում: Այնտեղ կուտակված են բազմաթիվ մեքենաներ, և դրանք անընդհատ…
Ձերբակալություններ Բագրատաշենի սահմանային անցակետում
Հունվարի 30-ին, ժամը 05.15-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 34-ամյա Հայկ Մ.-ն, որը 2018թ. նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Դոնի Ռոստով քաղաքի իրավապահների կողից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 167 հոդվածի 1-ի մասի (Ուրիշի գույքը դիտավորյալ վնասելը) մեղադրանքով: *** Հունվարի 30-ին, ժամը 09.30-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման…
Կոչ ենք անում մինչև հունվարի 31-ը «Բագրատաշեն»-ում կայանված աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից. ԱԱԾ
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում՝ աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Ներկայացնենք կոչն ամբողջությամբ. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ…
ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ պաշտոնատար անձի աջակցությամբ գործող հանցավոր մեխանիզմ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ: Նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի շարք քաղաքացիներ, առևտրային նպատակներով Վրաստանից, Թուրքիայից, ինչպես նաև այլ երկրներից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռները (միրգ-բանջարեղեն, հագուստեղեն,…
Բագրատաշենում բողոքի ակցիա է
Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում ավագանու անդամ Մհեր Բաղդասարյանը նախաձեռնել է բողոքի ակցիա՝ ընդդեմ վարչական ղեկավար ՀՀԿ-ական Արկադի Մակյանի: Այս պահին նստարանով փակված է համայնքապետարանի մուտքը. Արկադի Մակյանին թույլ չեն տալիս գնալ աշխատասենյակ և պահանջում են հրաժարականի դիմում գրել: «Ստեղծել են» նաև դիմում գրելու համապատասխան պայմաններ. թուղթն ու գրիչը դրված է նստարանի վրա: Մհեր…
Ալավերդիից դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի
Ալավերդի քաղաքի տարածքում պայթեցման եղանակով ժայռային բնահողի փխրեցում իրականացնելու համար դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ից, մինչև 20:00-ն Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհին կդադարեցվի ավտոտրանսպորտային երթևեկությունը։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է դեպի Բագրատաշեն և հակառակ ուղղությամբ երթևեկել Մ16, Մ4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ6 ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման աշխատանքների շրջանակներում։
Բագրատաշենում նոր կամուրջ կկառուցվի
news.am-ը գրում է՝ Բագրատաշեն-Սադախլո սահմանի անցման կետի տարածքում Հայաստանը եւ Վրաստանը միացնող նոր կամրջի կառուցումն իրականացնող հայկական եւ վրացական կողմերը հանդիպել են կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության, շինաշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության ներկայացուցիչների հետ։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ «Տրանսպորտային ծրագրերի…













