Բանանց
Ղուկաս Պողոսյանը տեղափոխվեց Վան․ պաշտոնական
Կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը պայմանագիր է կնքել «Վան» ակումբի հետ, որը հանդես է գալիս Հայաստանի Առաջին խմբում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: Ղուկաս Պողոսյանը «Վանի» սան է։ Նա նախկինում հանդես է եկել նաև «Բանանցում», բելառուսական «Գորոդեայում», «Շիրակում» և «Ալաշկերտում»:
Բանանցի անունը փոխվեց․ ՀՖՖ-ն հաստատել է անվանափոխությունը
Օգոստոսի 1-ին կայացել է ՀՖՖ Գործկոմի նիստը: Գործադիր մարմնի անդամները հաստատել են Կարգապահական և էթիկայի, Կանանց ֆուտբոլի ու Մանկապատանեկան ֆուտբոլի կանոնակարգերը, ինչպես նաև «Բանանց» ակումբի թիմերի անվանափոխությունը: Այսուհետև բոլոր տարիքային խմբերի, բարձրագույն ու առաջին խմբերի առաջնություններում նախկին «Բանանց» ակումբը հանդես է գալու «Ուրարտու» անվանումով: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Եվրոպա լիգա․ Բանանցը խոշոր հաշվով պարտվեց Չուկարիչկիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շարունակվում է Եվրոպա լիգայի որակավորման փուլը, որին մասնակցում են նաև հայկական ակումբներ։ «Բանանցը» սեփական հարկի տակ ընդունեց «Չուկարիչկիին»։ Սա պատասխան հանդիպում էր։ Առաջին խաղում մրցակցի դաշտում «Բանանցը» պարտվել էր 3-0 հաշվով։ Այս անգամ նույնպես հայկական ակումբը չկարողացավ հաջողության հասնել ու էլ ավելի խոշոր հաշվով պարտություն կրեց։ Ստոյանովիչի դուբլի և Տեդիչի, Լուկովիչի ու Բիրմանչևիչի գոլերի շնորհիվ…
Եվրոպա լիգա․ Բանանցը հյուրընկալվեց սերբական Չուկարիչկիին
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Բանանցը» առաջին հանդիպումը անցկացրեց մրցակցի հարկի տակ սերբական «Չուկարիչկիի» հետ։ Երևանյան ակումբը պարտվեց 3։0 հաշվով։ «Չուկարիչկիի» կազմում գոլերի հեղինակ դարձան՝ Սլոբոդան Տեդիչը (43′, 90+2′) և Ստեֆան Կովաչը (80′) : Պատասխան հանդիպումը տեղի կունենա Երևանում հուլիսի 16-ին։ Լուսանկարը` «Բանանցը» ՖԱ-ի։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Մոլդովացի կիսապաշտպանը համալրել է Բանանցի կազմը
Մոլդովացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Իլյա Դամաշկանը համալրել է «Բանանցի» կազմը: Այս մասին հաղորդում է Moldfootball.com-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ Դամաշկանը 1 տարվա պայմանագիր է կնքել: Ավելի վաղ 23-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Զիմբրու» ակումբում, որտեղից հեռացել է 2018 թվականի մրցաշրջանի ավարտից հետո: Նախքան «Բանանցի» հետ պայմանագիր կնքելը Դամաշկանը փորձաշրջան է անցել ղազախական «Օկժետպես» և ուզբեկական «Անդիջան» ակումբներում:…
Բանանցի ռուս պաշտպանը հեռացել է թիմից
«Բանանց» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը պաշտպան Իլյա Գուլտիաևի հետ: Ակումբը շնորհակալություն է հայտնում Գուլտիաևին «Բանանցում» անցկացրած հանդիպումների և ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար՝ հաջողություն մաղթելով հետագա կարիերայում: Հաղորդում է armsport.am-ը։
Բանանցի 4 ֆուտբոլիստ հրավիրվել է մինչև 16 տարեկանների հավաքական
«Բանանցի» ֆուտբոլիստներ Էրիկ Սիմոնյանը, Արմեն Քոչարյանը, Տիգրան Հայրապետյանը և Սամվել Հակոբյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքական: Այս մասին հայտնում է Երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստները հավաքականի կազմում կմասնակցեն փետրվարի 9-12-ը կայանալիք ուսումնամարզական հավաքին: Հաղորդում է armsport.am-ը։
Ալաշկերտի նախկին պաշտպանը տեղափոխվեց Բանանց
«Բանանց» ՖԱ-ն պայմանագիր է կնքել պաշտպան Անդրանիկ Ոսկանյանի հետ, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Անդրանիկը մինչ այս հանդես է եկել «Միկայում» և «Ալաշկերտում»: «Ալաշկերտն» անցած տարվա դեկտեմբերին էր հայտարարել Ոսկանյանի հետ պայմանագիրը խզելու մասին: Ընթացիկ մրցաշրջանում նա Հայաստանի առաջնության 22 հանդիպման էր մասնակցել «Ալաշկերտի» կազմում: «Բանանցն» Անդրանիկ Ոսկանյանին հաջողություն և բազում հաղթանակներ է մաղթում:…
Բանանցը գոլառատ խաղում հաղթել է Լոկոմոտիվին
Հայաստանի առաջնության վերսկսմանը նախապատրաստվող «Բանանցն» ու «Լոկոմոտիվը» այսօր` հունվարի 30-ին,ընկերական հանդիպում են անցկացրել: «Բանանցի» մարզաբազայում կայացած խաղն ավարտվել է տանտերերի` 5:3 հաշվով հաղթանակով: Նշենք` «Բանանցը» ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի փետրվարի 1-ին` «Արցախի» հետ: Իսկ «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստները մինչ այս անցկացրած ընկերական խաղերում պարտվել էին նաև «Գանձասար-Կապանին» (7:1), «Լոռիին» (6:0) և «Շիրակին» (0:3): Հիշեցնենք, որ Հայաստանի…











