բանավեճ
Հարիսը նոր բանավեճի է հրավիրում Թրամփին
Նոյեմբերի 5-ի նախագահական ընտրություններին ընդառաջ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը նոր բանավեճի է հրավիրում Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Հարիսը առաջարկում է երկրորդ բանավեճն անցակացնել հոկտեմբերի 23-ին` CNN-ի ուղիղ եթերում։ Նախորդ՝ առաջին դեմ առ դեմ բանավեճը Թրամփի և Հարիսի միջև ABC հեռուստաալիքով էր սեպտեմբերի 10-ին։ «Եկեք ևս մեկ անգամ բանավիճենք։ Խոսելու ավելի շատ բան կա:…
Թրամփը հրաժարվել է Հարիսի հետ նոր բանավեճի մասնակցել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի հետ մեկ այլ նախընտրական բանավեճի։ «Երբ բռնցքամարտիկը պարտվում է մենամարտում, նրա առաջին խոսքերն են. «Ես ռեւանշ եմ ուզում: Հարցումները հստակ ցույց են տալիս, որ երեքշաբթի երեկոյան ես հաղթել եմ ձախակողմյան դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի դեմ բանավեճում, և նա անմիջապես բանավեճի…
Հարիսն ընդունել է Թրամփի դեմ կայանալիք բանավեճի կանոնները. Reuters
Դեմոկրատական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսի նախընտրական շտաբն ընդունել է հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի դեմ հաջորդ շաբաթ կայանալիք բանավեճի կանոնները, այդ թվում՝ անջատել խոսափողը, երբ մյուս թեկնածուի հերթն է խոսելու, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին: Բանավեճը կլինի առաջինը Թրամփի և Հարիսի միջև։ Այն կհյուրընկալի ABC News DIS.N-ը սեպտեմբերի 10-ին։
Լավ ենք անում, փող ենք բաժանում․ «Հայաստան» դաշինքի համակիր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության համահիմնադիր Աշոտ Բրուտյանի ու «Հայաստան» դաշինքի աջակիցների միջև վեճ է տեղի ունեցել։ Դրա վերաբերյալ տեսանյութը հրապարակվել է նախաձեռնության էջում։ Բանավեճի ընթացքում Բրուտյանը համոզմունք է հայտնում, որ նրանք գումար են ստացել հանրահավաքին մասնակցելու համար ու նրանց մեղադրում է նաև գումար բաժանելու մեջ, որից հետո հակառակ կողմից ասվող պատասխաններից մեկը հնչում է այսպես․…
Ուրիխանյանը չի մասնակցի վարչապետի թեկնածուների հեռուստաբանավեճին
«Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանի՝ հեռուստաբանավեճին մասնակցելու վերաբերյալ հայտարարություն է տարածվել, որում ասվում է․ «Հանրային հեռուստատեսության կողմից ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուների մասնակցությամբ կազմակերպվող հեռուստաբանավեճի ձևաչափը խտրական մոտեցում է ցուցաբերում (բանավեճի մասնակիցներին առանձնացրել են երկու խմբի և այն անցկացնելու են երկու մասով), ինչի արդյունքում ի թիվս այլ ուժերի «Մեր…
Բանավեճի որակը հիմնականում գցում էր «Պատիվ ունեմ»-ի աղջիկը․ Մարիամ Ղարագյոզյան
Պետրոս Ղազարյանի մոտ ամենօրյա ռեժիմով կայանում են բանավեճեր՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի ներկայացուցիչների միջև։ Երեկվա բանավեճի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել Մարիամ Ղարագյոզյանը։ «Գիշերվա չորսին քնած չեմ, որովհետև նայում էի Պետրոսի մոտ կանանց բանավեճը։ Ամփոփ տպավորություններս. Բանավեճի որակը հիմնականում գցում էր «Պատիվ ունեմ» դաշինքի աղջիկը, անտաղանդ լիրբ էր, որը դիմում էր անորակ բառախաղերի, մանիպուլացնում…
Մեկի թիկունքում ժողովուրդն է, մյուսի ձեռքում՝ զենքը
Նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Աշտարակ քաղաքում հայտարարեց, որ ընդունում է «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի դուելի առաջարկը։ Երկրորդ նախագահը, ում ձեռքը վարժված է զենքի միջոցով հարցեր լուծելուն, դեռ չի համակերպվել այն փաստին, որ զենքի միջոցով խնդիրները լուծելու ժամանակները անցել են։ Ուղիղ եթերում բոլոր քաղաքական հարցերը բանավեճի միջոցով լուծելու առաջարկի…
Բանավեճի մասնակիցների ընտրությունն անարդար է կատարվել․ 10 քաղաքական ուժերի հայտարարությունը
10 քաղաքական ուժեր միասնական դիրքորոշում են հայտնել՝ կապված կուսակցությունների ու դաշիքների առաջին համարների նախընտրական բանավեճի վերաբերյալ ու տարածել հայտարարություն։ «Հանրային Հեռուստատեսության և Ազգային Ժողովրդական Ինստիտուտի (NDI) նախաձեռնած նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճի՝ մասնակիցների ընտրությունը անարդար է կատարվել։ Բանավեճը անց է կացվելու երկու խմբով՝ յուրաքանչյուրում 13 մասնակից։ Խմբերն ընտրվել են հետևյալ սկզբունքով՝ առաջին խմբում մասնակցելու են…
13 կուսակցություններ զրկվել են ՀՀ 4 ղեկավարներից որևէ մեկի հետ բանավիճելու հնարավորությունը․ ՔՈ-ի հայտարարությունը
«Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ծայրահեղ անարդարացի է համարել Հանրային Հեռուստատեսության և ԱԺԻ (NDI) նախաձեռնած առաջին դեմքերի բանավեճի ձևաչափը։ «Ըստ էության, հրապարակային քաղաքական պատվեր է իջեցվել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է բանավիճի նախորդ ղեկավարների հետ և կազմակերպիչները գտել են միակ սկզբունքը, որի համաձայն դա հնարավոր կլիներ կազմակերպել՝ քողարկելով ակնհայտ քաղաքական շարժառիթները։…
Փակ դահլիճներում հեշտ է տղամարդլամիշ լինելը. Փաշինյանը Քոչարյանին և Տեր Պետրոսյանին հրավիրեց բանավեճի
Այս ընտրությունները շատ լավ առիթ են, որպեսզի ՀՀ քաղաքացին քաղաքացիական վրեժ լուծի 1996 թվականից հետո կեղծված ընտրությունների համար: Այս մասին այսօր` մայիսի 30-ին, Ապարանում ՔՊ կուսակցության գրասնեյակում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Որովհետև այդ ընտրություններում քաղաքացու ձայնը խլվել է և այդ ձայնը խլած բոլոր գործող անձինք ըստ էության…
Ռասիստական հայտարարություններ դատարաններում կհնչեցնեք․ բանավեճ Գորգիսյանի ու Դումանյանի միջև
Այսօր ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ փոքրիկ բանավեճ տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի ու ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի միջև։ Գորգիսյանը նախարարին դիմելով ասաց, որ ԵՊՀ-ն կրթության, գիտության ու մշակույթի բացառիկ կառույց ներկայացնելը մոտ է ակադեմիական ռասիզմի։ Դումանյանն էլ իր հերթին կոչ արել լինել կոռեկտ ու հարգալից։ Նա…
Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է Թուրքիայի նախագահ Էրդողանի «հարձակումներին»։ «Մենք երբեք չենք հանձնվի: Մենք փայփայում ենք ազատությունը. մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրության մեջ: Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է: Մենք կշարունակենք: Մենք հարգում ենք բոլոր տարբերությունները խաղաղության ոգով: Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը: Մենք…
Թրամփն ու Բայդենը բանավեճ կունենան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նախագահի թեկնածու Ջո Բայդենը նոր բանավեճ կանցկացնեն միմյանց հետ։ Դրանում իր մասնակցությունը հաստատել է նաև Թրամփը։ Սակայն, ԱՄՆ ներկայիս նախագահը բանավեճի նոր կանոնները համարում է անարդար։ Ըստ նորամուծության՝ հաղորդավարի 6 հարցերին պատասխանելու ընթացքում միացված է լինելու միայն պատասխանող կողմի խոսափողը։ Ընդհանուր առմամբ՝ յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար տրվում է 2 րոպե։…
Թրամփը պահանջում է, որ Բայդենը բանավեճից առաջ թմրանյութի առկայությունը պարզող թեստ հանձնի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ: Թրամփը պահանջել է, որ և՛ ինքը, և՛ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը բանավեճերից առաջ արյան մեջ թմրանյութերի առկայությունը պարզող թեստեր հանձնեն՝ պնդելով, որ նրա առաջընթացի համար ուրիշ ոչ մի այլ պատճառ չի կարող լինել։ Թրամփը նշել է, որ ոչ ոք չի մտածում, որ Բայդենը կհաղթի, քանի որ…