Բաշար Ասադ
Ասադը խոստացել է անձամբ աջակցել ռուս-սիրիական բիզնես համագործակցությանը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացել է անձամբ աջակցել Սիրիայի և Ռուսաստանի միջև բիզնես համագործակցությանը, եթե դրան խոչընդոտեն ինչ-որ բյուրոկրատական բնույթի խնդիրներ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սիրիայի և ՌԴ-ի խորհրդարանների բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինը Սիրիայի նախագահի հետ հանդիպումից հետո. հայտնում է РИА Новости-ն: «Կարևոր է, որպեսզի ստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն հստակ նախագծերի իրականացմամբ:…
Բաշար Ասադը խոստացել է իր միջոցներով վերականգնել Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Հայաստանում հաստատված սիրիահայերի և հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ խոստացել է իր միջոցներով վերականգնել Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: «Սա սիմվոլիկ է, սրանով Սիրիայի իշխանությունները ցույց են տալիս՝ իրենք շահագրգռված են, որ հայերը վերադառնան, և կանաչ լույս են վառում նրանց վերադարձի համար»,- լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ Բեյրութում…
Բաշար Ասադը սեփական միջոցներով վերականգնելու է Դեր Զորի հայկական եկեղեցին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 2018-ի դեկտեմբերին հայ գործարարների և սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու, սիրիահայերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանն աջակցելու իր մտադրությունը: «Պատահական չէ, որ Սիրիայի նախագահը մեզ հետ հանդիպման ժամանակ խոստացավ սեփական միջոցներով սիրիական Դեր Զորում վերականգնել հայկական «Սրբոց Նահատակաց» եկեղեցին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանում…
Սուդանի նախագահն այցելել է Դամասկոս
Սուդանի նախագահ Օմար Բաշիրը երեկ այցելել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս: Ըստ Aztagdaily-ի` նա հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ: Կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Սուդանի նախագահը հույս է հայտնել, որ Սիրիան հնարավորինս շուտ կվերստանձնի տարածաշրջանում իր դերակատարությունը: Բաշիրը վերահաստատել է, որ Սուդանը կանգնած է Սիրիայի…





