բարեկամություն
Առաջիկայում կձևավորվի ԱՄԷ-ի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբ
Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ահմադ Ալ Աբդ Ալ Սալամիին: Ողջույնի խոսքից հետո ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Նա բարձր գնահատեց ԱՄԷ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային…
Սարգսյանը Փաշինյանին շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ
Օգոստոսի 3-ին ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, շնորհավորել նրան ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Ուկրաինայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանը ՀՀ կառավարությանը հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման…
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ
Օգոստոսի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք իմ շնորհավորանքները՝ ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու առթիվ: Հուսով եմ, որ Ձեր ղեկավարած կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, կայունության ամրացմանը: Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի…
Միացյալ Նահանգները միշտ կայուն գործընկեր են եղել Հայաստանի համար. Ավինյանի ուղերձը
Հուլիսի 2-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ-ի անկախության տոնի աթռթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. Սիրելի’ ամերիկացիներ, Երկրորդ անընդմեջ տարին է, որ մենք հուլիսի 4-ի տոնակատարությանը միանում ենք հեռավար կարգով: Ցավոք, շարունակվող համաճարակը մեզ զրկեց այս տոնական առիթով դեսպանության մեր ամերիկացի ընկերների և գործընկերների հետ ամուր ձեռքսեղմման հնարավորությունից: Այնուամենայնիվ, քանի որ…
Արմեն Սարգսյանը պետական այց կկատարի Իտալիա
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան: «Կցանկանայի վերահաստատել մեր երկրները միավորող անկեղծ բարեկամության կապերն առավել զարգացնելու ու խորացնելու իմ մտադրությունը: Վստահ եմ՝ Ձեր առաջիկա պետական այցը Իտալիա կարևոր առիթ կհանդիսանա մեր՝ միասին գրանցած արդյունքների և երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու հնարավորությունների մասին մտածելու համար: Բարեկամության ոգով…
Հայ-վրացական «Բարեկամություն» կամրջի կառուցման աշխատանքները մեկնարկել են
Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, մեկնարկել են «Բարեկամություն» կամրջի աշխատանքները, գրում է Aliq.ge-ն։ Նշվում է, որ երկու երկրները կապող կամուրջը կառուցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ։ Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Ալիք մեդիային» փոխանցել են, որ այս պահին ափային հենարանների բետոնապատման…
Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է ՀՀ անկախության տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորանք է հղել նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը` Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթելով բարեկեցություն ու հաջողություններ։ Շնորհավորանքում նշվում է, որ մեր երկրների պատմությունը բարիդրացիության և բարեկամության օրինակ է։ Ընդգծենք նաև, որ րառման երկրորդ հատվածը հայերեն է:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Մոլդովայի բարեկամ ժողովրդին Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել հայ-մոլդովական միջպետական հարաբերությունների օրակարգի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված երկկողմ համատեղ քայլերը, ինչպես նաև վերահաստատել մեր անփոփոխ հետաքրքրվածությունն այդ օրակարգի հարստացման…
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Զելենսկուն Անկախության օրվա առթիվ
Ուկրաինայում ՀՀ դեսպանության Facebook-յան էջից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Անկախության օրվա առթիվ: «Վստահ եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի հարստացնել հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների օրակարգը եւ նոր թափ հաղորդել բարեկամական հարաբերություններին՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության սկզբունքների վրա»,-նշված է ուղերձի տեքստում։ https://www.facebook.com/armembukraine/posts/592389641439261
Վրաստանը հերքել է Ադրբեջանի ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները` ՀՀ ականանետեր տեղափոխելու մասով
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան խոսել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրերի մասին: Վարչապետը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները Վրաստանից Հայաստան ականանետեր տեղափոխելու մասին: Նա նշել է, որ դա «լրատվամիջոցների կողմից տարածված չճշտված տեղեկատվություն է»: Գախարիան հավելել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությանը և եղբայրությանը ոչինչ չի սպառնում: Այս մասին հայտնում է «Ինտերպրեսնյուզ»-ը:
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նորանշանակ նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը։ Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեհաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր՝ առաջիկա պաշտոնավարման ընթացքում հաջողությամբ կիրականանան բոլոր այն նախաձեռնված ծրագրերը, որոնք միտված են Լեհաստանի բարգավաճմանը, լեհ ժողովրդի բարեկեցության…
Մհեր Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բելառուսի դեսպանին
ՀՀ կառավարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող Բելառուսի դեսպանին Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նրան իր պաշտոնավարման տարիներին հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման…
Մխիթար Հայրապետյանը ընտրվել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար
Այսօր` հուլիսի 8-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ստանձնեց Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարումը: «Հայաստան-Իրան եղբայրական հարաբերությունները մեծ պատմական կշիռ ունեն: Այսօր մեր պետությունների երկկողմ ամուր կապերում տնտեսական բաղադրիչն էականորեն մեծ է. ՀՀ արտաքին առևտրի գործընկերների շարքում ԻԻՀ-ն 6-րդ տեղում է: Սակայն այս հարաբերություններում էական նշանակություն կարող…
Դավիթ Տոնոյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
ՀՀ պաշտպանության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանին: Հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանը առնչվող մի շարք հարցեր: «Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան Կաստեքսին Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի՛ պարոն Կաստեքս, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Վստահ եմ՝ Ձեր գլխավորությամբ Ֆրանսիայի կառավարությունը կկարողանա հաջողությամբ հաղթահարել համավարակի մարտահրավերը և առաջ մղել Ֆրանսիան դեպի նոր նվաճումներ։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք…