բարձրագույն խումբ

  • Պաշտոնական․ Երևանի Արարատը նոր գլխավոր մարզիչ ունի

    Պաշտոնական․ Երևանի Արարատը նոր գլխավոր մարզիչ ունի

    Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Էդգար Թորոսյանը: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։ Մխիթարյանը գերազանց էր․ Մոուրինյոն գովաբանել է հայ ֆուտբոլիստին Պոգոնը ներկայացրել է նորեկներին․ Բիչախչյանը երգել է (ՏԵՍԱՆՅՈւԹ) «36-ամյա մասնագետը Երևանի «Արարատում» է աշխատում 2017 թվականից: Այդ մրցաշրջանում Թորոսյանը եղել է Արկադի Անդրիասյանի օգնականը: 2019-ին գլխավորել…

  • Մարզական հավաք ու ընկերական խաղ․ Արարատ-Արմենիան կմեկնի Դուբայ

    Մարզական հավաք ու ընկերական խաղ․ Արարատ-Արմենիան կմեկնի Դուբայ

    Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբում ձմեռային դադար է ու այդ ընթացքում թիմերը մարզական հավաքներ են անցկացնում։ Հունվարի վերջին նման հավաքի է մեկնելու նաև «Արարատ-Արմենինան», որն այժմ գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը։ Նրանք իրենց ուսումնամարզական հավաքը կանցկացնեն Դուբայում։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։ Նշենք, որ Դուբայում փետրվարի 1-ին «Արարատ-Արմենիան» ընկերական հանդիպում կանցկացնի սլովենական «Սլովանի»…

  • Բրազիլացի պաշտպանը պայմանագիր է ստորագրել Նորավանքի հետ

    Բրազիլացի պաշտպանը պայմանագիր է ստորագրել Նորավանքի հետ

    Հայաստանի Բարձրագույն խմբի «Նորավանք» ակումբը պայմանագիր է ստորագրել 28-ամյա բրազիլացի եզրային պաշտպան Էբերտ Կարդոսոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի էջից։ Նշվում է, որ ֆուտբոլիստը հանդես է եկել նաև ուկրաինական «Ստալ», բուլղարական Պլովդիվի և «Բոտև», Հայկական «Ուրարտու» և «Վան» ֆուտբոլային ակումբներում։ Կարդոսոն «Ինտերնասիոնալի» սան է։

  • Նոան նոր դարպասապահ ունի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Նոան նոր դարպասապահ ունի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Նոա» ֆուտբոլային ակումբը Facebook-ի էջում հայտնել է նոր դապասապահի ձեռքբերման մասին։ Նշվում է, որ ակումբը պայմանագիր է կնքել  22-ամյա դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանի հետ, ով  մինչ տեղափոխվել է հանդես է եկել նաև «Ուրարտուում»։ Մաթևոսյանը թիմին կմիանա մոտակա օրերին։

  • Նոան ընկերական խաղ է անցկացրել Ուրարտուի հետ

    Նոան ընկերական խաղ է անցկացրել Ուրարտուի հետ

    Միմյանց հետ ընկերական հանդիպում են անցկացրել Բարձրագույն խմբում հանդես եկող «Նոան» ու «Ուրարտուն»։ Այս մասին տեղեկանում ենք «Նոայի» Facebook-ի էջից։ Խաղն ավարտվել է «Նոայի» հաղթանակով` 2-0 հաշվով։ Գոլերի հեղինակներն են՝ Տիգրան Սարգսյանն ու Անդրեյ Տիտովը։ Ակումբը խաղի համար շնորհակալություն է հայտնել «Ուրարտուին»։

  • Արարատ-Արմենիան ընկերական խաղ կանցկացնի այսօր

    Արարատ-Արմենիան ընկերական խաղ կանցկացնի այսօր

    Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Արարատ-Արմենիան» այսօր՝ հուլիսի 16-ին, ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի էջից, որտեղ դրա վերաբերյալ լուսանկար է հրապարակվել։ Նկարին կից նշվում է, որ իրենց մրցակիցը լինելու է վրացական «Թելավին»։

  • Բայրամյանը՝ Ալաշկերտո՞ւմ․ ակումբը ակնարկել է նոր տրանսֆերի մասին (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Բայրամյանը՝ Ալաշկերտո՞ւմ․ ակումբը ակնարկել է նոր տրանսֆերի մասին (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Ալաշկերտը» Facebook-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որով ակնարկել է նոր տրանսֆերի մասին։ Ենադրելով լուսանկարից՝ խոսքն այստեղ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանի եղբայր Լևոն Բայրամյանի մասին է։ Էջում հրապարակված լուսանկարը՝ ստորև։

  • Ալաշկերտն այսօր մեկնարկում է Չեմպիոնների Լիգայում

    Ալաշկերտն այսօր մեկնարկում է Չեմպիոնների Լիգայում

    Հայաստանի բարձրագույն խմբի չեմպիոն «Ալաշկերտն» այսօր պայքարը սկսում է Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլով՝ Ուելսի չեմպիոն «Քոնաս Քի Նոմադսի» հետ խաղով։ Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:00-ին ու կայանալու է մրցակցի դաշտում։ Եթե «Ալաշկերտը» կարողանա հաղթահարել այս փուլը՝ կմրցի «Շերիֆ» (Մոլդովա)-«Տեուտա» (Ալբանիա) զույգի հաղթողի հետ։

  • Շիրակը Բարձրագույն խմբում ընդգրկվելու հայտ չի ներկայացրել․ հայտարարություն

    Շիրակը Բարձրագույն խմբում ընդգրկվելու հայտ չի ներկայացրել․ հայտարարություն

    «Շիրակ» Ֆուտբոլային ակումբը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ ««Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտ չի ներկայացրել մասնակցելու Հայաստանի Բարձրագույն խմբի 2021-22թթ․ առաջնությանը, սակայն ակումբը շարունակելու է իր գործենությունը և մեր թիմը հայտ է ներկայացնելու մասնակցելու Առաջին խմբի առաջնությանը։ «Շիրակի» մանկապատանեկան թիմերն էլ կշարունակեն իրենց ելույթները Հայաստանի տարբեր տարքային առաջնություններում, որտեղ վերջին տարիներին մեծ…

  • Ալաշկերտը հայտնել է 6 նոր տրանսֆերի մասին

    Ալաշկերտը հայտնել է 6 նոր տրանսֆերի մասին

    Չեմպիոնների լիգային ընդառաջ «Ալաշկերտը» հայտարարել է նոր տրանսֆերների մասին։ Ակումբ են տեղափոխվել 6 ֆուտբոլիստներ։ 27-ամյա կենտրոնական կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեն Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է, հանդես է եկել Մոսկվայի «Արարատում», Պերմի «Ամկարում», ներկայացրել է Ռուսաստանի Մ-17 հավաքականը, իսկ «Ալաշկերտ» է տեղափոխվել Երևանի «Արարատից»: 25-ամյա բրազիլացի ձախ եզրային Ջեյմս Սանթոսը հանդես է եկել բրազիլական «Սամպայո» և «Կամպինենսե» թիմերում,…

  • Հայկական Նոան շնորհակալություն է հայտնել՝ Սուպերլիգային միանալու հրավերի համար

    Հայկական Նոան շնորհակալություն է հայտնել՝ Սուպերլիգային միանալու հրավերի համար

    Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Նոա» ֆուտբոլային ակումբը կատակել է Facebook-յան իր էջում՝ Սուպերլիգա ստեղծելու եվրոպական ակումբների հայտարարության վերաբերյալ։ «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ ՖԱ «Նոան» ցանկանում է շնորհակալություն հայտնել Սուպերլիգային միանալու հրավերի համար, բայց մենք արդեն խաղում ենք Սուպերլիգայում ՝ VBET Հայաստանի Բարձրագույն խմբում», – ասված է գրառումում։ Հիշեցնենք, որ երեկ գիշերը եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարություն…

  • Մեկնարկել է ֆուտզալի բարձրագույն խմբի փլեյ-օֆֆը․ Արարատ-Արմենիան հաղթել է 43-0 հաշվով

    Մեկնարկել է ֆուտզալի բարձրագույն խմբի փլեյ-օֆֆը․ Արարատ-Արմենիան հաղթել է 43-0 հաշվով

    Ապրիլի 17-ին և 18-ին կայացան ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի 1/4 եզրափակչի առաջին հանդիպումները, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Հաջորդ փուլի ուղեգիր ձեռք կբերեն երկու հաղթանակ տարած թիմերը: 1/4 եզրափակիչ Արարատ-Արմենիա-Վեստ Արմենիա՝ 43-0 ՀՊՏՀ-Լոգիկոն՝ 10-0 Լեո-Եղվարդ՝ 19-7 Լուսառատ-Ֆալկոնս՝ 1-5  

  • Համառ պայքար Հայաստանի առաջնությունը․ հայտնի է չեմպիոնի անունը

    Համառ պայքար Հայաստանի առաջնությունը․ հայտնի է չեմպիոնի անունը

    Ավարտվեց Հայաստանի շախմատի կանանց 76-րդ առաջնությունը, որը կոչվում է նաև Բարձրագույն խմբի առաջնություն։ Մրցապայքարի մեջ էին 10 կանայք, ովքեր խաղացին 9 տուր՝ շրջանաձև մրցակարգով։ Առաջին հորիզոնականի համար պայքար ընթացավ մինչև վերջին տուրը։ Այսպես, 9-րդ տուրից 6 միավորով առաջին հորիզոնականում էր Մարիա Գևորգյանը, ով իր վերջին խաղում սպիտակներով մրցում էր Սիրանուշ Ղուկասյանի հետ։ Նրանից կես միավոր…

  • Նոան հայտնել է 19-ամյա կիսապաշտպանի ձեռքբերման մասին

    Նոան հայտնել է 19-ամյա կիսապաշտպանի ձեռքբերման մասին

    Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Նոա» ակումբը հայտարարել է նոր ձեռք բերման մասին։ Ակումբը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ վարձակալական հիմունքներով «Նոա» է տեղափոխվել «Սպարտակի» սան Մաքսիմ Դանիլինը։ Նա 19 տարեկան է, հանդես է գալիս կիսապաշտպանական գոտում։ Դանիլինը խաղացել է նաև «Սպարտակ-2»-ում։ https://www.facebook.com/noah.footballclub/posts/1163064350816361?__cft__%5B0%5D=AZU6Zy-xURrCv_jlyFX_x5Dj1qWT1Lb1qMwNWwWof1Kh5SDOyz1nB_x0EEDU3ktD7D4mIzQ7unxA6tkedQK0U3Kk4fVasbI9SHmNbd0ilAXTOyVDu7vt5ggPdZKFCYA38sKzhY-WTHStnylxIFd7N8sf&__tn__=%2CO%2CP-R

  • Արարատ-Արմենիան ուժերն է չափել Ռոդինայի հետ

    Արարատ-Արմենիան ուժերն է չափել Ռոդինայի հետ

    Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Արարատ-Արմենիան» ընկերական հանդիպում է անցկացրել «Ռոդինայի» հետ։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի պաշտոնական էջից։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ https://www.facebook.com/araratarmeniafc/posts/938778379992320?__cft__%5B0%5D=AZVtgmJeCl6IdExY-kpDI3KaLTUUiCqSK7uGGH_jOsvr_lUDQLl_6QkWu8wJ6_kVzhJjiWen3uLNjgfQCRgIlZTjV-5ErB9OTUwTJGWQqt-D8q-EmFVYtGk7-7J_7LuaviVmtNeFeys3ZvkrNWptv2xA&__tn__=%2CO%2CP-R