բացում
Ի՞նչ ուղղություններ է առաջարկում Բացում նախաձեռնությունը Ադրբեջանի ագրեսիան կանխելու համար
Ադրբեջանի վերջին գործողությունները, այդ թվում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու փակումը և Հայաստանի հետ պայմանավորվածությունների խախտումը, ակնհայտ են դարձնում, որ նրանք որևէ խաղաղություն պահպանելու մտադրություն չունեն։ Նրանց շարունակական ագրեսիան Հայաստանի և Արցախի նկատմամբ, ներառյալ էթնիկ զտումները և ցեղասպանությունը, չեն կարող անտեսվել։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի իր հայրենակիցներին և քաղաքացիներին պաշտպանելու և հետագա վայրագությունները կանխելու…
Որպես ազգ մենք պետք է հիմա ավելի քան երբևէ Արցախի գյուղերի կողքին լինենք. Բացում
Որպես ազգ մենք պետք է հիմա ավելի քան երբևէ Արցախի գյուղերի կողքին լինենք։ Թեև տնտեսական և սոցիալական հարցերի համապարփակ լուծումը կայանում է Արցախը Հայաստանից չբաժանող զարգացման ծրագրերում, մեզանից յուրաքանչյուրը դեռևս կարող է էական ազդեցություն ունենալ այս դժվարին իրավիճակում՝ կանգնելով Արցախի գյուղերի կողքին։ Մեր հավաքական կարողությունները հզոր են, երբ մենք գործում ենք միասնական և կշռադատված: «Բացում»…
Կանգնենք Արցախի կողքին. կա որոշակի արագ սպառվող մթերքների անհրաժեշտություն
Սիրելի՛ հայրենակից, Կապ հաստատելով Արցախի մի քանի համայնքների հետ՝ մենք պարզել ենք, որ կա որոշակի արագ սպառվող մթերքների անհրաժեշտություն՝ ձեթ` 26 տնտեսության համար, ալյուր՝ 26 պարկ, շաքարավազ՝ 26 պարկ։ Այս անհրաժեշտ մթերքների հետ ցանկանում ենք նվիրել գրքեր, խաղեր, գրենական պիտույքներ, քաղցրավենիք այդ համայնքներում ապրող երեխաներին։ Յուրաքանչյուրս կարող է 1 երեխայի նվիրել գիրք ու քաղցրավենիք` փոխանցելով…
Բացում քաղաքացիական նախաձեռնությունը հրավիրում է փետրվարի 3-ին միանալ ապաշրջափակման երթին
«ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է. «Սիրելի՛ քաղաքիներ, Բացում քաղաքացիական նախաձեռնությունը հրավիրում է ձեզ փետրվարի 3-ին, ժամը 14:00-ին միանալ ապաշրջափակման երթին՝ պահանջելու իրականացնել Բերձորի միջանցքի բացմանն ուղղված գործուն քայլեր։ Այս երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ անցնելով Կառավարության, ՄԱԿ ներկայացուցչության, Ֆրանսիայի դեսպանատան, Ռուսաստանի դեսպանատան և ԵՄ ներկայացուցչության մոտ։ Ուղերձներ կփոխանցվեն բոլոր հասցեատերերին։ ԱՄՆ դեսպանատանը երթին զուգահեռ առանձին կփոխանցվի…
Հանրային քննարկում՝ Արցախ-Հայաստան փակ ճանապարհի վերաբերյալ
Բացում քաղաքացիական նախաձեռնությունը սույն թվականի ամսի 25-ին ժամը՝ 19:00-ին, Մաշտոցի Պուրակում հրավիրում է հանրային քննարկման՝ Արցախը Հայաստանին և աշխարհին կապող փակ ճանապարհի վերաբերյալ: Հանրային քննարկման ուղերձը՝ «Բացում քաղաքացիական նախաձեռնության առաջնային նպատակն է բացել Բերձորի փակ միջանցքը և Արցախը կապել Հայաստանին ու աշխարհին։ Հայ հանրության տարբեր շերտերի համար խնդիրները շատ են ու տարբեր, իսկ պատճառները՝ բազմաթիվ,…
ԲԱՑՈՒՄ քաղաքացիական նախաձեռնության ուղերձը
«ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնությունը ուղերձ է հրապարակել. «Մենք՝ «ԲԱՑՈՒՄ» նախաձեռնությունը, կոչ ենք անում Հայաստանի և Արցախի հանրությանը, աշխարհասփյուռ հայությանը և Միջազգային հանրությանը միանալ մեր՝ Հայաստան-Արցախ միջազգայնորեն ճանաչված միջանցքի բացմանը հասնելու նպատակին։ Այս ճանապարհը հայ ժողովրդի բարօրության և զարգացման էական հայեցակետ է, քանի որ այն Արցախի բնակիչների և նրանց կենսական ռեսուրսների ապահովման միակ ուղին է: Բացի վերոնշյալից՝…
Արցախ-Հայաստան փակ միջանցքի վերաբերյալ հանրային քննարկում. ԲԱՑՈւՄ
«ԲԱՑՈՒ՛Մ»-ը նախաձեռնություն է, որը նվիրված է Հայաստանը և Արցախը կապող միջազգայնորեն ճանաչված Լաչինի միջանցքի բացմանը աջակցելուն: Ամսի 14-ին ժամը՝ 15։00-ին ibis Yerevan center-ում տեղի կունենա հանրային քննարկում կապված Լաչինի միջանցքի փակման հետ, որը առաջացրել է լրջագույն հումանիտար աղետ։ Հանրային քննարկումը բաց է լինելու և ակնկալվում է բոլոր հասարակական և քաղաքական անձանց մասնակցությունը։ Ծանոթացեք օրակարգին. 15:00-15:15…
Հայտնի է՝ ովքե՞ր ZAZ-ի համերգային երեկոյի բացումը կանեն
«ՀԱՅԱ» փառատոնը կբացի ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ը: Հունիսի 25-ին՝ Երևանի Հրազդան մարզադաշտում նա ելույթ կունենա։ «ՀԱՅԱ» փառատոնը հայտնում է, որ համերգային երեկոյի բացումը կանեն «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը և երիտասարդ հայ երաժիշտ Պարգը։ Համերգի հրավիրյալ կատարողն է հայտնի դուդուկահար Կամո Սեյրանյանը, որը հայկական դուդուկը կհնչեցնի նաև ZAZ-ի հետ համատեղ ելույթով:
Վարչապետը ներկա է գտնվել Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի բացմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը և պաշտոնատար այլ անձինք: Ճանապարհահատվածի կառուցման համար 2019թ. հուլիսի 16-ին պայմանագիր է…
Քերոբյանը ներկա է գտնվել ռուսների կողմից նոր բարի բացմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահագն Քերոբյանն իր Facebook-ի էջում հայտնել է, որ երեկ ներկա է եղել Երևանում նոր բարի բացմանը: Ըստ նախարարի՝ հիմնադիրները ռուսներ են: Քերոբյանը նաև փոքրիկ տեսանյութ է հրապարակել բարի համերգային հատվածից: https://www.facebook.com/vahankerobian/videos/1035284237024868/
Փաշինյանը մասնակցել է նոր էլեկտրակայանի բացմանը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է 254 Մվտ հզորությամբ համակցված շոգե-գազային ցիկլով նոր էլեկտրակայանի բացման արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Վահան Քերոբյանը Բելառուս կատարած այցի ընթացքումն այցելել է Белкоммунмаш գործարան «Կառավարության ղեկավարը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի ուղեկցությամբ շրջայց է կատարել էլեկտրակայանով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին: Ծրագրի իրականացման…
DigiWeek2021 միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել DigiТec Expo 2021-ի բացումը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից իրականացվող DigiWeek2021 միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ DigiТec Expo 2021-ի բացումը։ Ներկաներին ողջունեցին ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Այս մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ «Իր խոսքում Ալեքսանդր Եսայանը նախ անդրադարձավ Կարեն Վարդանյանի ունեցած դերին…
Սարանսկում կայանալիք միջազգային փառատոնի բացումը վստահված է Ստանիսլավսկու անվան թատրոնին
Հոկտեմբերի 22-28-ը Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Սարանսկում (Մորդովիա) կայանալիք «Հայրենակիցներ» XV ռուսական դրամատիկական թատրոնների միջազգային փառատոնին։ Այս մասին հայտնում են Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից: Փառատոնի հանդիսավոր բացումը վստահված է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնին: Հոկտեմբերի 22-ին Մորդովիայի հանրապետության պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում Հայաստանը ներկայացնող թատերախումբը կցուցադրի Ժ․…
Իսպանիան Հայաստանում դեսպանություն կբացի
Հաջորդ տարի՝ 2022 թվականի ընթացքում, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում Իսպանիան դիվանագիտական ներկայացուցչություն կբացի։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ Նա հայտնել է նաև, որ նույն ժամանակահատվածում դեսպանություններ են բացվելու Ուզբեկստանում ու Բելառուսում։
Կապան-Գորիս ճանապարհային հատվածը բացվել է
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնել է, որ Կապան-Գորիս ճանապարհային հատվածը բացվել է: «Ճանապարհը նոր է բացվել, շուտով երթևեկությունը կվերականգնվի»,- ասաց Փարսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ…















