բժշկական համակարգ
Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգ. Հերթական թերի ռեֆորմը, որ նորից փոփոխության կարիք ունի
Հայաստանի Առողջապահության նախարարությունը հայտարարել է էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման գործընթացի պարզեցման մասին՝ ընդունելով, որ «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգի գործարկումը բախվել է բազմաթիվ խնդիրների։ Չնայած այս նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել դեղատոմսերի դուրսգրման գործընթացի արդյունավետությունը, դրա արագացված և անկազմակերպ մոտեցումը նորից հուշում է այն մասին, որ այս բարեփոխումը շուտով կրկին վերանայման կարիք կունենա։ Համակարգի ներդրումը դժվարությունների է հանդիպել…