բնակարաններ
Թոշակառու զինծառայողներին բնակարանի տրամադրման ծրագիրը երկարաձգվեց մինչև 2026թ.
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է որոշում երկարաձգել թոշակի անցած զինծառայողներին բնակարանային աջակցության տրամադրման ծրագիրը ևս երկու տարով՝ մինչև 2026 թվականի դեկտեմբեր։ Ծրագիրը նպատակ ունի ապահովել ՊՆ համակարգի այն նախկին զինծառայողներին, ովքեր զինվորական ծառայության ընթացքում չեն ստացել անհատույց բնակարան, սակայն կարիք են ունեցել բնակարանային պայմանների բարելավման։ Ծրագիրը գործում է 2019 թվականից և ֆինանսավորվում է ՊՆ անվամբ…
Ստեփանակերտում շենքեր են կառուցվում՝ Հադրութի բնակիչների համար
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում 15 մասնաշենքից բաղկացած թաղամաս է կառուցվելու՝ ընդհանուր 240 բնակարանից բաղկացած։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից։ Ծրագիրը ֆինանսավորվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Նշվում է, որ նորակառույց բնակարանները տրամադրվելու են պատերազմի հետևանքով տարհանված Հադրութի բնակիչներին։ Ավելի մանրամասն՝ այստեղ։
Տեղահանված արցախահայերին բնակարանով ապահովելու ծրագրի առաջին փուլը սկսվել է
Մինչև Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի և մյուս շրջանների ազատագրումը, Արցախի կառավարությունը սկսում է նշված տարածքներից տեղահանված մեր հայրենակիցներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Հերթագրվելու…
ԱՀ կառավարությունը սկսում է տեղահանվածներին բնակելի տներով ապահովելու ծրագիրը
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է․ «Սիրելի՛ արցախցիներ Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների…
ԱՀ Մարտունի քաղաքում մեկնարկել են բազմաբնակարան նոր թաղամասի շինարարական աշխատանքները
ԱՀ քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ Մարտունի քաղաքում մեկնարկել են բազմաբնակարան նոր թաղամասի շինարարական աշխատանքները 4 հինգհարկանի 116 բնակարաններով շենքերը կառուցվելու են ժամանակակից չափորոշիչներին համապատասխան։ Կկառուցվի խաղահրապարակներ, ավտոկայանատեղի, կբարեկարգվի մերձակա տարածքը։ Նորակառույց բնակարանները կտրամադրվեն սոցիալական տարբեր ծրագրերով։
Հայաստան հիմնադրամը Գյումրիում 40 ընտանիքի համար բազմաբնակարան 2 շենք է կառուցում
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում մեկնարկել է երկու բազմաբնակարան շենքերի և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Հիմնադրամից հայտնում են, որ արդյունքում կլուծվի աղետի հետևանքով տնակներում ապրող շուրջ 40 ընտանիքի կացարանի խնդիրը, ովքեր նոր կյանք կսկսեն հարմարավետ ու կահավորված բնակարաններում: Գյումրու ավագանու որոշմամբ` ծրագրի իրագործման նպատակով Մուշ-2 թաղամասում 5800 քմ հողատարածք է…
Դրամական աջակցություն կստանան անշարժ գույքը կորցրած Շուռնուխի և Որոտանի քաղաքացիները
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը: Կանոնակարգվում են քաղաքացիների աջակցություն նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները: Մասնավորապես՝ միանվագ և ամսական դրամական օգնությունը վճարելու է Աշխատանքի…
2020 թվականին 2,1 միլիարդ դրամ է հատկացվել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակապահովման համար
Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակապահովման ծրագիրը շարունակվում է. 2020 թվականին 2,1 միլիարդ դրամ է հատկացվել։ Ավելի քան 70 ընտանիք արդեն նոր տուն է ձեռք բերել։ Մանրամասները՝ տեսանյութում․ https://www.facebook.com/armgovernment/videos/1689804677868266
Արցախի 6 ընտանիք բնակարան է ստացել
Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Facebook-ան իր էջում գրել է. «Թվով ևս 6 ընտանիքի, ում նկատմամբ մենք նախկինում պարտավորություն ենք ստանձնել բնակարանային ապահովում իրականացնելու, կարողացանք կացարանով ապահովել այս տարի, չնայած ծանրագույն վիճակին, որում հայտնվել է Արցախը՝ էլ ավելի սրված կացարանային խնդիրներով։ Նախարարությունը ջանք չի խնայում անհատական մոտեցում ցուցաբերելու և քաղաքացիներին առաջարկներ…
Աղետի գոտու 570 ընտանիքների համար 2018-20-ին լուծվել է բնակարաններով ապահովման հարցը
Կառավարությունը աղետի գոտու բնակիչների բնակարանային խնդրի լուծումը վերջին 2,5 տարվա ընթացքում պահել է մշտական ուշադրության կենտրոնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ «2018-2020 թթ. լուծվել է շուրջ 570 ընտանիքների բնակարաններով ապահովելու հարցը (ֆինանսավորման չափն՝ ավելի քան 6 մլրդ դրամ), որից միայն 2020թ. մեկնարկած ավարտական փուլի ֆինանսավորումը կազմում է…
Հանրապետության սոցիալական թիվ մեկ խնդիրը բնակարանայինն է. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Հարգելի ՛ հայրենակիցներ Հանրապետության սոցիալական թիվ մեկ խնդիրը բնակարանայինն է, և առաջիկա տարիներին կառավարությունն իր հիմնական ջանքերը գործադրելու է բոլոր անօթևան մնացած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար: Այդ նպատակով այսօր աշխատանքային այցով եղել եմ մայրաքաղաքի մի շարք շինհարթակներում և օբյեկտների շահագործման ժամկետների վերաբերյալ տվել նոր հանձնարարականներ:…
Ռայնիսի փողոցի շենքի փլուզված բնակարանների սեփականատերերին գնման վկայագրեր է տրամադրվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր է տրամադրել 2020 թ.-ի օգոստոսի 26-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի 12 փլուզված բնակարանների սեփականատերերին, հայտնում են ՀՀ ԱՍՀՆ պաշտոնական կայքից։ Աջակցության չափը հաշվարկվել է՝ հիմքում ընդունելով փլուզված բնակարանի մակերեսները և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ 1 քառ. մետրի համար ձևավորված…
Գյումրիի հորդառատ անձրևից առավել տուժած ընտանիքները բնակարաններ են ստացել
Գյումրու համայնքապետարանից տեղեկանում ենք, որ Գյումրիում հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևից և կարտուտից առավել տուժած ընտանիքները բնակարաններ են ստացել: «Գյումրու համայնքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարաններից թվով 6-ի բանալիների հանձնման արարողություն է տեղի ունեցել»,- ասված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ։
Եվգենի Պետրոսյանը գիրք պահելու համար բնակարան է գնել Մոսկվայում
«Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնում է, որ Եվգենի Պետրոսյանը մեկ սենյականոց բնակարան է գնել Մոսկվայում։ Եվգենի Պետրոսյանի ընկերները նշել են, որ այդ բնակարանները դառնալու են գրքի մեծ հավաքածուի պահպանման վայրը։ Հումորիստի գրադարանը ներառում է Ալեքսանդր Պուշկինի, Լև Տոլստոյի, Միխայիլ Զոշչենկոյի և նույնիսկ Պուշկինի ձեռագրերի բնօրինակները: Գրքերից բացի Պետրոսյանի հավաքածուի մեջ կան նաև նկարներ, քանդակներ, ճենապակի և հնագույն ծաղկամաններ:…