բնակիչներ
Ամուլսարում ծառայություն իրականացնող պահնորդները հարձակվել են այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը Facebook-ում ուղիղ եթերում էր: Ակտիվիստը հայտնում էր, որ Ամուլսարում ծառայություն իրականացնող պահնորդները հարձակվել են այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա և ծեծի ենթարկել նրանց։ «Քարշ տալով մտցրել են ներս ու սկսել են ծեծել: Բնակիչները նորից սկսել են հարձակվել: Մարդիկ լուրջ վնասվածքներ ունեն: Բանից պարզվում է, որ այս մարդիկ ավելի…
ԱՀ նախագահն այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք և հանդիպել բնակիչների հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նախ ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղուց Բերքաձոր տանող ճանապարհի՝ օրերս սկսված և ավարտման փուլում գտնվող ասֆալտապատման աշխատանքներին, ապա զրուցել բերքաձորցիների հետ համայնքում առկա խնդիրների մասին: Նախագահ Հարությունյանը համայնքի…
Հայկ Մարությանը Ռայնիսի 1 հասցեի շենքի հարցով խորհրդակցություն է անցկացրել
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքների վերացման հարցը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Նախագծվում է վնասված հատվածի ապամոնտաժումը և շենքի ամրացումը, ինչպես նաև քննարկվում է հեռանկարում տուժած բնակիչներին հիմնական կացարաններով ապահովելու հարցը։ Մինչ այդ, համայնքը կհոգա տուժած բնակիչների ժամանակավոր կացարանի ծախսերը։
Սյունիքի մարզ կատարած այցից հետո վարչապետն ուղևորվել է Արցախ
ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ուղևորվում է Արցախի Հանրապետություն: Մինչ այդ՝ վարչապետը եղել է Սյունիքի Ծղուկ և Անգեղակոթ համայնքներում: Համայնքի բնակիչների հետ քննարկել է նրանց հուզող հարցերը: Փաշինյանը անգեղակոթցիներին խոստացել է որոշ ժամանակ անց կրկին այցելել Անգեղակոթ:
Ռայնիսի 1 շենքի բնակիչների խնդիրը կառավարության և քաղաքապետարանի օրակարգում է
«Պայթյունը լսվեց հյուրասենյակի կողմից, ապակիները կոտրվեցին: Ծնողներիս ձայն տալով՝ միանգամից խոհանոցի պատուհանից դուրս ենք թռել: Հետո արդեն հասկացանք, որ շենքի մի հատվածը չկա»,- ասում է Ռայնիսի փողոցի 1 շենքի բնակիչ Արմինե Գևորգյանը: Արմինեն ընտանիքի հետ, մինչև երեկ բնակվում էր Ռայնիսի փողոցի 1 հասցեում՝ 5-րդ մուտք, առաջին հարկ: Նրանք և պայթունից հետո տուժած ևս 8 ընտանիք…
Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. Քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է կատարել Facebook-ում: Քաղաքապետը հայտնում է, որ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած բնակիչներին կապահովվեն ժամանակավոր կացարաններով: «Այսօր առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է։ ԱԻՆ փրկարարական ծառայությունն այժմ որոնողա-փրկարարական աշխատանքներ է…
Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները ճանապարհ են փակել և բողոքի ակցիա են իրականացնում (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները այսօր՝ օգոստոսի 24-ին, փակել են ճանապարհը՝ իրենց դժգոհությունը հայտնելով հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի առիթով։ Դեպքի վայրում են ոստիկանները, որոնք փորձում են ճանապարհը բացել։ Ուղիղ Եթերը` News.am-ի:
Ստեփանակերտի զարգացումը մեր հիմնական առաջնահերթություններից է․ ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում է նրա շրջայցը Ստեփանակերտում: Նշել է, որ Ստեփանակերտի զարգացումը իրենց հիմնական առաջնահերթություններից է: «Մայրաքաղաքի մի քանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներս առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակն ունեին: Առաջիկա տարիներին նախատեսում ենք ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման…
Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցը լուսանկարներով
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ՝ ծանոթացել մի շարք համայնքներում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Վարչապետի այցը մեկնարկել է Լճաշեն համայնքից. այստեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է Լճաշենի «Մանչուկ» մանկապարտեզը: Նախակրթական հաստատության տարածքում շրջայցի ընթացքում վարչապետ Փաշինյանին ներկայացվել են…
Ամոթ քաղաքական մարմնավաճառներին․ Լուկաշենկոյին աջակցողները քայլերթ են կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին աջակցող հանրահավաքի մասնակիցները սկսել են ցրվել առաջնորդի խոսքից հետո։ Հավաքվածները քայլերթ են կազմակերպել և վանկարկում են․ «Ամոթ քաղաքական մարմնավաճառներին»։ Նշենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է հավաքվածներին, որ ծնկի է իջել նրանց առջև առաջին անգամ։ Բելառուսի նախագահի խոսքով՝ կանգնած է երկրի բնակիչների առջեւ ոչ այն պատճառով, որ ամուր կառչած է իշխանությունից։ Լուկաշենկոն շեշտել…
Արցախի 155 չգազաֆիկացված համայնքներում էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ
Սեպտեմբերի 1-ից մեր հանրապետության 155 չգազաֆիկացված համայնքներում, որոնք ունեն ավելի քան 30 հազար բնակիչ, էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Հարգելի ‘ հայրենակիցներ Սեպտեմբերի 1-ից մեր հանրապետության 155 չգազաֆիկացված համայնքներում, որոնք ունեն ավելի քան 30 հազար բնակիչ, էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ: Մենք հետևողական ենք…
Բեյրութում պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ է անհայտ կորել
Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ անհայտ կորած է համարվում: «Մահվան դեպքերի թիվը հասել են 154-ի, այդ թվում` 25 մարդ, որոնց ինքնությունը դեռ չի պարզվել: Բացի այդ, ավելի քան 60 մարդ դեռ անհայտ կորած է համարվում»,- հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարը։ Հիշեցնենք, որ…
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը
Al Hadath-ի հաղորդմամբ՝ Լիբանանի առողջապահության նախարարը հայտնել է, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը, վիրավորվել է շուրջ 2700 մարդ։ Նախարարի խոսքերով՝ տուժել են տասնյակ բուժաշխատողներ, առնվազն 7 բուժաշխատող մահացել է։ Մինչ այս հայտնել էինք, որ Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը…
Բեյրութում պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է
Բեյրությում երեկ հնչած ուժգին պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է։ Այս մասին Facebook-ի էջում հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Այսօր երեկոյան լուրեր ստացվեցին, որ հզոր պայթյուն է որոտացել Լիբանանում` Բեյրութի նավահանգստում։ Նախնական տեղեկատվություն ստացվեց, որ ուժգին պայթյունը վնասել է շենքեր և բնակարաններ: Նավահանգստին մոտ է գտնվում հայաբնակ Բուրջ…
Բեյրութում ուժեղ պայթյունից հայ է մահացել. ԱԳՆ
ԱԳՆ-ից հայտնում են, որ Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։ Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ…











