բնակչությւոն

  • ԵԽԽՎ զեկուցողին են ներկայացվել Արցախյան հակամարտության հումանիտար հետևանքները

    ԵԽԽՎ զեկուցողին են ներկայացվել Արցախյան հակամարտության հումանիտար հետևանքները

    Այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով զեկուցող Պոլ Գավային (Իռլանդիա), ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին, ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանեին, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին, ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում Արցախից տեղահանված մարդկանց և, մասնավորապես,…

  • Ադրբեջանական զինված ուժերը շարունակել են Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը

    Ադրբեջանական զինված ուժերը շարունակել են Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը

    «Ադրբեջանական զինված ուժերը այսօր շարունակել են Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը, ինչը պատերազմական հանցագործություն է: Բացի տարբեր բնակավայրերում արձանագրված ավերածություններից, մենք տեղեկություններ ենք ստացել, որ Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 1961թ. ծնված Մարինա Թևոսյանը»: Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ https://www.facebook.com/artak.beglaryan/posts/3632555886782622

  • Կա տեղեկություն երկու այլ անձանց սպանության մասին. Արցախի ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի դիվերսիոն խմբի՝ Հադրութ ներթափանցելու մասին

    Կա տեղեկություն երկու այլ անձանց սպանության մասին. Արցախի ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի դիվերսիոն խմբի՝ Հադրութ ներթափանցելու մասին

    «Երեկ Ադրբեջանի դիվերսիոն խումբը, ներթափանցելով Հադրութ, ահաբեկել է բնակչությանը, վառել որոշ տներ, սպանել քաղաքացիական անձանց։ Գնդակահարելով սպանել են հաշմանդամ երիտասարդի և իր մորը։ Դրանից բացի կա տեղեկություն երկու այլ անձանց սպանության մասին»,- Արցախի Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ ճեպազրույցի ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։