ԲՈԿ

  • Վարչապետը ԲՈԿ նոր նախագահ է նշանակել

    Վարչապետը ԲՈԿ նոր նախագահ է նշանակել

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԲՈԿ նախագահ է նշանակվել Կարեն Քեռյանը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Քեռյանին նշանակել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ», – ասված է համապատասխան որոշման մեջ։ Որոշումը հրապարակվել է կառավարական e-gov.am հատուկ կայքում։

  • Միայն մի հարց է առաջանում՝ ես ձեր ինչների՞ն էի պետք․ Գոգյան

    Միայն մի հարց է առաջանում՝ ես ձեր ինչների՞ն էի պետք․ Գոգյան

    ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանի վեց ամիս դադարից հետո գրել է ԲՈԿ-ի մասին։ Նա գրում է, որ 6 ամիս առաջ հեռացավ ԲՈԿ-ից ու ցավով նշում, որ այդ վեց ամիսների ընթացքում չնշանակվեց նախագահ ու կառույցը չունի առաջնորդ։ «2019 թվականի մայիսի 22-ին Հ1-ի տաղավարում Պետրոսին ասացի, որ ԿԳՄՍ աշխատակցի ատենախոսության մեջ գտել ենք ծավալուն…

  • Պետք է հասկանալ, թե Հայաստանում որքան պիտի սահմանվի քաղաքական գործչի պիտանելիության ժամկետը․ Գոգյան

    Պետք է հասկանալ, թե Հայաստանում որքան պիտի սահմանվի քաղաքական գործչի պիտանելիության ժամկետը․ Գոգյան

    ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ գոգյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Թթվասերի պիտանելիության ժամկետը 5 օր է, պահածոյացված տավարինը 2 տարի, իսկ մեղրը չի փչանում։ Պետք է հասկանալ, թե այս սանդղակով հրապարակային քաղաքական գործչի պիտանելիության ժամկետը որքան պիտի սահմանվի Հայաստանում։ Ստերիլ միջավայրում անժամկետ է, բայց Հայաստանի պայմաններում փտախտի դեմն առնել չի լինում»։ https://www.facebook.com/gogyan/posts/10157820660508441?__cft__%5B0%5D=AZUxXwbK5Q3sk8PocEg6QPZR15Ug2j6rlu1BB-Ytd6tV9DGDs89YA7sr6ot4ZCbaJRF1GS8tlANaMIMvQJV0_7Za-wLj6VWuEuFzQiB9RTiJDkepHTtADkyBLU8W5CfQOMI&__tn__=%2CO%2CP-R

  • Մի պահ հավատացել էի սեր և համերաշխություն տարածելու գաղափարին․ Գոգյան

    Մի պահ հավատացել էի սեր և համերաշխություն տարածելու գաղափարին․ Գոգյան

    ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մի պահ հավատացել էի սեր և համերաշխություն տարածելու գաղափարին, բայց տեսա, որ հակառակն է տեղի ունենում։ Իսկ հիմա բերքահավաքի ժամանակն է։ Ատելություն և պառակտում քաղելու ժամանակն է։ Ու կարևոր է, որ հաջորդ ցանքի համար ճիշտ սերմնացու ընտրվի»։ https://www.facebook.com/gogyan/posts/10157769380888441?__cft__%5B0%5D=AZU5D8WxEv-n5b1cJjPh1aIuSvp-a4wkWz5J6BRFwx-2uDCVlxHSjXMr_cdIL-Ql3mr_jbubT0KlItqxfR-eiskUGBlov1al7amEyzb61B151v-JI6BBZKha23o1Dy0LTAA&__tn__=%2CO%2CP-R

  • Երբ կառավարությունը թույլ է, պետք է ոչ թե հեռանալ, այլ խոսել․ Գոգյան

    Երբ կառավարությունը թույլ է, պետք է ոչ թե հեռանալ, այլ խոսել․ Գոգյան

    ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երբ կառավարությունն ուժեղ էր, երբ աջ ու ձախ կտրում էր, երբ դիլետանտիզմն իշխում էր, երբ ծեծում ու ծափահարում էին, քչերն էին քննադատում ու հեռանում։ Տաք տեղը լքելը հեշտ չէ։ Իսկ հիմա, երբ կառավարությունը թույլ է, այլևս ոչ մի տեղ չի կտրում, պետք է ոչ թե…

  • Ելքի մասին․ Գոգյան

    Ելքի մասին․ Գոգյան

    ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Նոյեմբերի մեջ իրավիճակի մասին վերջին գրառումս, որը ելքի մասին է։ 1) Վարչապետը հրաժարական է տալիս և ցրում կառավարությունը։ 2) ԱԺ ընտրում է նոր վարչապետ (թեկուզ հենց Նիկոլ Փաշինյանին): 3) Ձևավորվում է նոր կառավարություն։ 4) Կառավարության ծրագիրը պետք է հստակ ամրագրվի ա) Սահմանադրության, ընտրական օրենսգրքի և…

  • Գոգյանը պարզաբանել է, թե ինչու ԲՈԿ-ը գիտական աստիճանից չի զրկել Ռուբեն Հայրապետյանին

    Գոգյանը պարզաբանել է, թե ինչու ԲՈԿ-ը գիտական աստիճանից չի զրկել Ռուբեն Հայրապետյանին

    ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ԿԳՄՍ նախարարի հրամանով Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության վերաբերյալ արտագրությունների/թարգմանությունների մասին փաստերը ուսումնասիրող հանձնաժողովն իր եզրակացությունը տվել է 2019 թվականի օգոստոսի 23-ին։ Հնարավոր իրավական հետևանքների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար ԲՈԿ-ը նախապատրաստեց հարցում, որը ԿԳՄՍ նախարար պարոն Արայիկ Հարությունյանը 2019 թվականի դեկտեմբերի 9-ին ուղարկեց Արդարադատության նախարար պարոն Ռուստամ Բադասյանին։…

  • ԿԳՄՍՆ-ն անվավեր է ճանաչել ԲՈԿ նախագահի հրամանները՝ Գալոյանի վերաբերյալ

    ԿԳՄՍՆ-ն անվավեր է ճանաչել ԲՈԿ նախագահի հրամանները՝ Գալոյանի վերաբերյալ

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության Facebook-ի պաշտոնական էջում հայտարարություն է տեղադրվել ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի վարչական բողոքների վերաբերյալ։ «Դ․ Գալոյանի` ԿԳՄՍՆ ներկայացրած վարչական բողոքների քննությունն ավարտված է Քաղաքացի Դ. Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցելու և գիտական աստիճան շնորհելու մասով համապատասխան հրամանն անվավեր ճանաչելու մասին Բարձրագույն որակավորման նախագահի հուլիսի 9-ի և…

  • Գոգյանը հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալ․ նախարար (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Գոգյանը հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալ․ նախարար (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունանը ԱԺ-ում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։ Նա անդրադարձ է կատարել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին, ով հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Դուք գիտեք, որ ես նրա հայտարարության հետ կապված համապատասխան հայտարարություն էի արել և իրավապահ մարմինները որոշակի նյութերի նախապատրաստում էին իրականացրել, Սմբատ գոգյանին նույնպես հրավիրել էին, բայց նա գնացել է և հրաժարվել…

  • Դիմումս գրելու հաջորդող օրերին հարցերիս պատասխանը չեմ ստացել․ Գոգյան

    Դիմումս գրելու հաջորդող օրերին հարցերիս պատասխանը չեմ ստացել․ Գոգյան

    Աշխատանքից ազատման դիմում ներկայացրած Բարձրագույն որոկավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է տարածված տեղեկությանը այն մասին, թե նա որոշել է մնալ և պաշտոնավարել ԲՈԿ-ում։ «Նշեմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մինչև ինձ աշխատանքից ազատելու հրամանի վավերացումն իմ պարտքն ու պարտականությունն եմ համարում գնալ աշխատանքի ու հնարավորինս բարեխղճորեն կատարել այն։ Խնդրում եմ…

  • Գոգյանը ներկայացրել է ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշման պատճառները

    Գոգյանը ներկայացրել է ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշման պատճառները

    Այսօր հայտնի էր դարձել, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։ Նա իր Facebook-ի էջում ներկայացրել է 3 պատճառ՝ պաշտոնից ազատման որոշում կայացնելու համար։ «ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշումս ունի երեք շերտ․ 1․ Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել…

  • ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

    ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

    Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Սմբատ Գոգյանը: «Արժեքների հակացուցումներ կային», – նշել է Սմբատ Գոգյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ազատման դիմում գրելու պատճառը որն է: Ըստ աղբյուրի՝ Նա տեղեկացրել է, որ իր գործունեությունը շարունակելու է ծավալել կրթության ու գիտության ոլորտում:

  • Որակավորման գործերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է․ ԲՈԿ նախագահ

    Որակավորման գործերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է․ ԲՈԿ նախագահ

    Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Բարձրագույն որակավորման կոմիտե մուտքագրվել է 188 որակավորման գործ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն նվազել է: 2018 թվականի նույն ժամանակահատվածում մուտքագրվել էր 286 որակավորման գործ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը՝ հավելելով, որ դրա շնորհիվ ավելի շատ ժամանակ ունեն եղած…

  • Պնդում եմ, որ իմ աշխատանքը լավագույններից է. Ռուբեն Հայրապետյանը՝ ԲՈԿ եզրակացության մասին

    Պնդում եմ, որ իմ աշխատանքը լավագույններից է. Ռուբեն Հայրապետյանը՝ ԲՈԿ եզրակացության մասին

    Հայաստանի տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող ԲՈԿ հանձնաժողովի եզրակացությանը և կատարել հետևյալ գրառումը. «Դիտարկումներ ԲՈԿ-ի եզրակացության շուրջ • 2014 թվականին գիտական հանդեսում տպագրված հետազոտությանս արդյունքները, երբևէ որևէ տեղ զեկուցած չլինելով, 2016 թվականին ներկայացրել եմ Փարիզում կազմակերպված գիտաժողովին, զեկուցել եմ, ստացել մասնակիցների դրական արձագանքները,…

  • ԲՈԿ-ը հրապարակել է Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության եզրակացությունը

    ԲՈԿ-ը հրապարակել է Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության եզրակացությունը

    Բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել է ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության եզրակացությունը՝ հաստատելով, որ դրանում տեղ են գտել տարբեր աղբյուրներից և հեղինակներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների։ Եզրակացությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության թեման է «Մասնակցային կառավարման զարգացման ուղղությունները տեղական ինքնակառավարման համակարգում (ՀՀ նյութերով)»: Ատենախոսությունը գիտական աստիճան շնորհող 014 մասնագիտական…