բողոքի հայտագիր
Հունվարի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ ի պատասխան հունվարի 12-ին Ռուսաստանի պետական հեռուստատեսության «Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում հնչեցված հայտարարությունների, որոնք դիտարկվում են որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված արհեստականորեն գեներացված խոսույթներ։ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ դեսպան Կոպիրկինին փոխանցվել է համապատասխան բողոքի հայտագիր, որտեղ ամրագրված է Հայաստանի…