Բուդապեշտ
Բուդապեշտում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 110-ամյակը
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո։
ԱԺ հանձնաժողովը մասնակցել է ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին
Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները 3-րդ անգամ մասնակցեցին ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին, որն այս տարի տեղի ունեցավ Բուդապեշտում։ Հունգարիան, լինելով նախագահող երկիր, հյուրընկալեց համաժողովը։ Այս հարթակում Հայաստանը հանդես է գալիս որպես հրավիրյալ-դիտորդ, ինչը կարևոր է եվրոպական կառույցների հետ համագործակցությունը զարգացնելու համար։
ԵԱ․ հայ 2 ըմբիշներ մեկնարկեցին հաջող․ Ամոյանը հաղթեց 2 րոպեում
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Արդեն ավարտվել է ազատոճայինների պայքարը ու մեկնարկել են հունահռոմեական ոճի ըմբիշները։ Մենք այս ձևում ունենք 7 ներկայացուցիչ, որոնցից 4-ը մեկնարկում են այսօր։ Նրանցից 2-ը արդեն մեկնարկել են ու տարել են հաղթանակները։ Դավիթ Օվասափյանը որակավորման փուլում 3-1 հաղթեց լեհ Ռաֆալ Կրաևսկիին։ Առավել տպավորիչ էր Մալխաս Ամոյանի հաղթանակը․ նա…
Ըմբիշ Արման Անդրեասյանը Եվրոպայի փոխչեմպիոն է
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ քաղաքում ազատոճային ըմբիշները վիճարկում են Եվրոպայի առաջնության մեդալները։ Հայաստանը ներկայացնող Արման Անդրեասյանը եզրափակչում մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Յակոբիշվիլիի հետ։ Ցավոք, հայ ըմբիշը պարտություն կրեց 1-2 հաշվով ու բավարարվեց միայն եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսով։
Ռուսաստանի և Հունգարիայի արտգործնախարարները կքննարկեն ԼՂ-ում առկա իրավիճակը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Բուդապեշտ, որի ընթացքում կհանդիպի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Նշվում է, որ հանդիպման ժամանակ կքննարկվի նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ ի թիվս այլ հարցերի։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Հունգարիայի արտաքին գործերի նախարար…
EURO-2020. եզրափակիչը Լոնդոնից կարող է տեղափոխվել Բուդապեշտ
Եվրոպայի 11 երկրների 11 քաղաքներում շարունակվում է EURO-2020-ը։ UEFA-ի որոշմամբ՝ EURO-ի եզրափակիչը նշանակված է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում։ Բայց այն կարող է փոխվել ու EURO-ի եզրափակիչը ընդունի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը։ Այս մասին հայտնում է The Times-ը։ Ըստ աղբյուրի՝ նման որոշման հիմք կարող են հանդիսանալ Լոնդոնում գործող կորոնավիրուսային սահմանափակումները, որի հետևանքով հնարավոր է անհնար դառնա մարզադաշտում…
Հունգարիա – Պորտուգալիա խաղի հայտացուցակներ (Ուղիղ եթեր)
Հունիսի 15-ին EURO 2020, Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի F խմբում առաջին տուրի հանդիպումը կանցկացնեն Հունգարիայի և Պորտուգալիայի հավաքականները։ Հանդիպումը կանցնի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի Ֆերենց Պուշկակ մարզադաշտում։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։ Հունգարիա՝ Պետեր Գուլաչի, Էնդրե Բոտկա, Վիլի Օրբան, Ատիլա Սալաի, Ադամ Նադ, Գերգյո Լովրենշիչ, Լասլո Կլայնհայսլեր, Անդրաշ Շեֆեր, Ատիլա Ֆիոլա, Ադամ Սալաի, Ռոլանդ…
Սլավիկ Գալստյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի առաջին մրցումային օրը Հայաստանի 4 ներկայացուցիչներից միայն մեկն է դուրս եկել կիսաեզրափակիչ: 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը տարավ 3 հաղթանակ և երեկոյան մրցահերթում կպայքարի օլիմպիական ուղեգրի համար: 2019թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ) որակավորման փուլում 9:6 հաշվով հաղթեց բելառուս Ալեքսանդր…
Հայ ըմբիշները Բուդապեշտի մրցաշարը մեկնարկեցին հաղթանակով
Բուդապեշտում մեկնարկել է եվրոպական Օլիմպիական խաղերի եվրոպական վարկանշային մրցաշարը: Արսեն Հարությունյանը հաղթել է Ուլադիշլաու Անդրեուին մեկնարկային գոտեմարտում՝ 10:2 հաշվով: Հրայր Ալիխանյանը շանս չի տվել մրցակցին՝ հաղթելով 10:0 մեկնարկային գոտեմարտում: Վազգեն Թևանյանը նույնպես հաղթանակ է տարել։ Նա 11:0 հաշվով ժամանակից շուտ առավելության հասավ բուլղարացի Դուբովի նկատմամբ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճելու եզրափակիչ հասած ըմբիշները:
Չի կարող քաղաքակրթություն և ապրելու կամք ունեցող ժողովուրդը չհաղթել. վարչապետ Փաշինյանի հարցազրույցը Ֆրանս24ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ֆրանս 24»-ին, որը ներկայացնում ենք ստորև․ Ֆրանս24» լ/գ – Բարև Ձեզ: Մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունում, որտեղ ինձ միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն վարչապետ, շնորհակալություն մեր հյուրը լինելու համար։ Երկու տարի առաջ Դուք եկաք իշխանության, և Թավշյա հեղափոխությամբ ժողովրդին տրվեցին շատ մեծ հույսեր։ Ի՞նչ եք…
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը կանցկացվի փոքրաթիվ հանդիսականների ներկայությամբ
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 25-ին ՈւԵՖԱ-ի ղեկավարությունն որոշել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման անցկացման վերաբերյալ։ Թույլատրվել է հանդիպումն անցկացնել սահմանափակ քանակով՝ 30 տոկոս հանդիսականների ներկայությամբ: Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բավարիայի» և Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սևիլիայի» մասնակցությամբ հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 24-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում:
Այս տարի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի տարեվերջին
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW – Ըմբշամարտի միավորված աշխարհ) հայտարարություն է արել 2020 թվականի աշխարհի առաջնության անցկացման ժամկետների վերաբերյալ: Առաջնությունը անցկացվելու է այս տարվա դեկտեմբերին Սերբիայի պայրաքաղաք Բելգրադում: Մինչ այս հայտնի էր, որ օլիմպիական վարկանիշային մրցաշարերը տեղի կունենան 2021թ․ մարտի 19-ից 22-ը Բուդապեշտում և ապրիլի 30-ից մայիսի 3-ը՝ Սոֆիայում։
Դևիսի գավաթի և Ֆեդերացիայի գավաթի խաղարկությունները հետաձգվել են
Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դևիսի գավաթը և Ֆեդերացիայի գավաթը կանցկացվեն 2021 թվականին: Մրցաշարերը նախատեսված էին այս տարի, բայց չեղյալ են հայտարարվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Դևիսի գավաթի եզրափակիչը նախատեսված է նոյեմբերի 23-29-ը և կանցկացվի Մադրիդում, իսկ Ֆեդերացիայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը տեղի կունենա Բուդապեշտում 2021 թվականի ապրիլի 14-19-ը: Բոլոր նախնական փուլերը նույնպես…
Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին
Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու դրան հաջորդող գործողություններն ապացուցում են Ադրբեջանի ռասիստական բնույթը: Ադրբեջանը, հանցագործին ներում շնորհելով, ապահովել է անպատժելիությունը, իսկ ոճրագործին արդարացվածին հավասար արտոնություններ տալը պայմանավորված է եղել ազգային հիմքով սպանությամբ: Այս հարցերը շեշտադրված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացված հայցում: Թեմայի շուրջ փետրվարի 19-ին՝ հայ սպայի սպանության տարելիցին «Արմենպրես»-ը զրուցել է…
Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ զույգը հանդես կգա գեղասահքի աշխարհի առաջնությունում
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Santa Claus Cup գեղասահքի միջազգային մրցաշարում Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը զբաղեցրել է երկրորդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչները 2 ծրագրերի արդյունքում հավաքել են 171.39 միավոր և իրավունք ստացել հանդես գալ աշխարհի առաջնության ռիթմիկ պարերում: Մրցաշարին մասնակցել են 9 պարային զույգեր: Հիշեցնենք, որ Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը մոտ…















