Գագիկ Ծառուկյան

  • Անվտանգ հայրենիք, հզոր պետություն․ ԲՀԿ-ն ներկայացրել է իր կարգախոսը

    Անվտանգ հայրենիք, հզոր պետություն․ ԲՀԿ-ն ներկայացրել է իր կարգախոսը

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով: Այս մասին այսօր կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացմանն ասել է ԲՀԿ ցուցակի երրորդ համար Իվետա Տոնոյանը: Նա հայտնել է, որ կարգախոսի ընտրությունը պատահական չէ, այն բխում է մեր երկրի առաջնահերություններից՝ անվտանգությունից, ապա տնտեսության զարգացումից: Տոնոյանը հայտնել է, որ կուսակցությունը՝ առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ,…

  • Մենք մեր զգոնությունը գեթ մեկ վայրկյան թուլացնելու բարոյական իրավունք չունենք. Գագիկ Ծառուկյան

    Մենք մեր զգոնությունը գեթ մեկ վայրկյան թուլացնելու բարոյական իրավունք չունենք. Գագիկ Ծառուկյան

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ Մայիսի 28-ի առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի քույրեր և եղբայրներ. Այսօր լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձը, որի առիթով սրտանց շնորհավորում եմ աշխարհասփյուռ մեր բոլոր հայրենակիցներին: Այսօր, երբ վտանգված է մեր հայրենիքի սահմանների անվտանգությունը, երբ թշնամին ոտնձգություն է կատարում մեր երկրի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության…

  • Ծառուկյանը բացառել է Փաշինյանի հետ միանալու վարկածը

    Ծառուկյանը բացառել է Փաշինյանի հետ միանալու վարկածը

    Բացառված է, որ ես միանամ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Դրանք հերյուրանքներ են, տարածում են, որ ԲՀԿ-ի ձայներից տանեն: Գիտեք Ծառուկյանի պահվածքն էլ, դուխն էլ, խոսքն էլ, որ իր ա խոսքը խոսք ա, և իմ պատիվը, իմ խոսքը ոչ մի բանի հետ չեմ փոխի, դա…

  • ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ գնում է ընտրություններին հաղթելու․ Մելքումյան

    ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ գնում է ընտրություններին հաղթելու․ Մելքումյան

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ գնում է հունիսի 20-ի ընտրություններին հաղթելու, միանշանակ հաղթանակ տանելու, և այն խոսակցությունները, որ մենք կարող ենք միանալ այս կամ այն քաղաքական ուժին, որևէ հիմք չեն պարունակում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավորն Միքայել Մելքումյանը: «Եթե մենք հաղթում ենք, ապա մենք ենք որոշելու, թե ով պետք…

  • Ովքե՞ր են ԲՀԿ ընտրացուցակի առաջին եռյակը

    Ովքե՞ր են ԲՀԿ ընտրացուցակի առաջին եռյակը

    ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին երեք համարներին։ Ըստ դրա՝ ցուցակը գլխավորելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ում հաջորդելու են ներկայումս խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Իվետա Տոնոյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ փոփոխություն տեղի ունեցավ ընտրական օրենսգրքում, որով հանվեց ռեյտինգային ընտրակարգը և մնաց միայն…

  • ԲՀԿ֊ն վարչապետի թեկնածու է առաջադրելու Գագիկ Ծառուկյանին

    ԲՀԿ֊ն վարչապետի թեկնածու է առաջադրելու Գագիկ Ծառուկյանին

    Մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ասաց` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին և իրենց վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է։ Նա զերծ մնաց գնահատական տալուց, թե ինչ կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն մեծագույն հույս ունի, որ ազգը և ժողովուրդը…

  • Արցախի նախագահը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին

    Արցախի նախագահը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Արցախին սատարելու համար՝ հատկապես բարձր գնահատելով նրա գործուն աջակցությունը պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին կեցության…

  • Հարությունյանը, Սահակյանը, Ղուկասյանն ու Ծառուկյանը այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր

    Հարությունյանը, Սահակյանը, Ղուկասյանն ու Ծառուկյանը այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին, ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հանուն Հայրենիքի զոհված ազատամարտիկների հիշատակին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահ Հարությունյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Պաշտպանության…

  • Ես կարողանում եմ 4 ամսում 20 բարձրահարկ շենք կառուցեմ, պետությունը ժողովրդի համար 50-ը պետք է կառուցի

    Ես կարողանում եմ 4 ամսում 20 բարձրահարկ շենք կառուցեմ, պետությունը ժողովրդի համար 50-ը պետք է կառուցի

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է գյումրեցի արվեստագետների և արհեստագործների հետ: Ծառուկյանը նշեց՝ առաջնային ունենք 4-5 խնդիր, որից առաջինը պետության և ժողովրդի անվտանգությունն է. «Ռուսաստանի հետ պետք է ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրվի»: Ծառուկյանը նշեց՝ պետք է մոտ 2 մլն վարկառույի ներում շնորհվի: «Պետք է թոշակները բարձրաքցվեն, ուսանողները չպիտի ուսման վճարի պատճառով դուրս մնան»,- ասաց Ծառուկյանը: ԲՀԿ-ական…

  • Ծառուկյանի գործով քրեական հետապնդման ենթարկված տասնյակ անձինք կան․ Արթուր Դավթյան

    Ծառուկյանի գործով քրեական հետապնդման ենթարկված տասնյակ անձինք կան․ Արթուր Դավթյան

    ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե մոտ մեկ տարի առաջ ինքը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն, բայց այժմ այդ գործը, կարծես, տեղից չի շարժվում, ասաց՝ գործը տեղից շատ է շարժվել, այդ քրեական գործով քրեական հետապնդման ենթարկված տասնյակ անձինք կան, շատ մեծ ծավալներով՝ տասնյակ հազարներով ընդգրկված…

  • Ծառուկյանի տղայի հարսանիքի հրավառության առթիվ տուգանք է սահմանվել

    Ծառուկյանի տղայի հարսանիքի հրավառության առթիվ տուգանք է սահմանվել

    ՀՀ ոստիկանությունը՝ ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացված հրավառության վերաբերյալ արձանագրություն է կազմվել։ Այս մասին հայտնել են Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Նշվում է, որ հրավառությամբ խախտվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները (լռության խախտումը հասարակական վայրերում), որի առթիվ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ հրավառությունը կազմակերպողի նկատմամբ։ Նշվում…

  • Ծառուկյանը երեկ թաղեց իր կողմից հորինած քաղաքական ուժին և իր առջև փակեց քաղաքականության դարպասը

    Ծառուկյանը երեկ թաղեց իր կողմից հորինած քաղաքական ուժին և իր առջև փակեց քաղաքականության դարպասը

    ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին, որը քննադատության է արժանացել հասարակության կողմից “Եթե իմ ժողովրդի վիճակը վատ ա, իմ երեխաների վիճակը չի կարա լավ լինի… Ասում ա՝ Ծառուկյանն ասեց սով է լինելու, հիմա տեսնում եք՝ սով չի… Այ…

  • Հայտնի է Փաշինյանի ու Ծառուկյանի հանդիպման օրը

    Հայտնի է Փաշինյանի ու Ծառուկյանի հանդիպման օրը

    Այսօր՝ մարտի 18-ին, նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետը խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներ անցկացնելու մտադրություն էր հայտնել։ Դրա շրջանակներում որոշ ժամանակ առաջ Փաշինյանը հանդիպել էր ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին։

  • Հանդիպելո՞ւ են այսօր Փաշինյանն ու Ծառուկյանը

    Հանդիպելո՞ւ են այսօր Փաշինյանն ու Ծառուկյանը

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև այսօր հանդիպում չի նախատեսվում։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նա ասել է, որ եթե հանդիպում նախատեսվի, ապա լրացուցիչ կտեղեկացնեն այդ մասին։ Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե այսօր՝ մարտի 17-ին, նախատեսվում է Փաշինյանի ու Ծառուկյանի…

  • Փաշինյանի հրաժարականի դեպքում ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրի․ Ծառուկյան

    Փաշինյանի հրաժարականի դեպքում ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրի․ Ծառուկյան

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ հարցազրույց է ունեցել լրատվականների հետ։ Ծառուկյանը հայտարարել է, որ դեռևս չի հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ կուլիսային հանդիպումների մասին լուրերը կեղծ են։ ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ որքան շուտ ձևավորվի նոր իշխանություն, այնքան շուտ կկանխվեն ընթացող գործընթացները։ Նա նաև ասաց, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում ԲՀԿ-ն իր թեկնածուին չի…