գայանե աբրահամյան
Եվրանեսթում Ադրբեջանի հակահայկական նախաձեռնությունները տապալվել են. Գայանե Աբրահամյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում տապալվել են Ադրբեջանի հակահայկական նախաձեռնությունները։ «Այսօր մեկնարկեց Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքները, և արդեն իսկ ունենք կարևոր հաջողություններ։ Ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը, փորձերը միջազգային բանաձևերում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու` տապալվեցին, քվեարկությունից առաջ ելույթումս ներկայացրած փաստարկներն ու նաև…
Գայանե Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել կատարած այցերի վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Գայանե Աբրահամյանը նոյեմբերի 15-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ է ներկայացրել Չեխիա, Ուկրաինա և Շվեդիա կատարած այցերի վերաբերյալ: Պատգամավորը նշել է, որ հոկտեմբերի 13-ից 15-ը մասնակցել է Պրահայում կայացած «Ֆորում 2000» հայտնի համաժողովին, որը նվիրված էր Չեխիայում իրականացված հեղափոխության 30 ամյակին: Գայանե Աբրահամյանի գնահատմամբ՝ համաժողովը տարբեր հարցեր քննարկելու լավ հարթակ է:…
Հազվադեպ է հիշվում ինչպես էին մարդիկ բռնի ուժով դուրս բերվում իրենց պապական տնից․ Գայանե Աբրահամյան
Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը իր ելույթում անդրադարձավ հարցի քաղաքական կողմին: Նա ընդգծեց այն հանգամանքը, որ սեփականատիրոջ կողմից արդարության հասնելու միակ դեպքը վերաբերում է Եվրոպական դատարանին, ինչը ըստ նրա, խոսում է դատական համակարգի անկատար վիճակի մասին: «Շատ հազվադեպ է հիշվում, թե ինչպես էին մարդիկ բռնի ուժով դուրս բերվում իրենց…
Երևանի կառուցապատման հետ կապված քաղաքացիներից վերցվել են նրանց պատկանող բնակարանները․ ՄԻՊ
Այսօր խորհրդարանում ընթանում են «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրներին» վերաբերող խորհրդարանական լսումներ, որը նախաձեռնել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Սակայն վերջինս չի կարողացել ներկա գտնվել, քանի որ մասնակցում է WCIT 2019 ՏՏ համաժողովին: Այդ պատճառով նիստը վարում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը: ԱԺ…
Ներկայացվել են «Մեդիայի ազատության» թեմայով միջազգային խորհրդարանական աշխատաժողովի արդյունքները
Սեպտեմբերի 25-ին հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը մանրամասներ են ներկայացրել սեպտեմբերի 8-13-ը Լոնդոնում «Մեդիայի ազատության» թեմայով միջազգային խորհրդարանական աշխատաժողովին՝ իրենց և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանի մասնակցության վերաբերյալ: Համաժողովում քննարկվել են լրագրողների անվտանգությանը, կեղծ լուրերի տարածմանը վերաբերող հարցեր, որոնք, ըստ Գայանե Աբրահամյանի,…
Սա չափազանց մեծ պատասխանատվություն է, որը ստանձնում եմ այս հարթակի խնդիրները խորությամբ գիտակցելով. Գայանե Աբրահամյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Աժ խորհրդի արտահերթ նիստում որոշվել է «Եվրանեսթ» ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարի պաշտոնում հաստատել իմ թեկնածությունը, քանի որ ՔՊ կուսակցության վարչության անդամ ընտրվելու և դրանից բխող ծանրաբեռնվածության պատճառով Մխիթար Հայրապետյանը հրաժարվել էր ղեկավարի պարտականություններից: Սա չափազանց մեծ պատասխանատվություն է, որը ստանձնում եմ այս հարթակի ներքին…
Մխիթար Հայրապետյանին Եվրանեսթում կփոխարինի Գայանե Աբրահամյանը
«Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ»-ի հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին փոխարինելու է Գայանե Աբրահամյանը: Այս մասին որոշումը կայացվել է այսօր տեղի ունեցած Ազգային ժողովի խորհրդի նիստում: Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը դադարեցրել է «Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավարի…
Հայաստանում ուժային կառույցները նախարարություններ դարձնելը կնշանակի հետընթաց. Գայանե Աբրահամյան
«Շատ լավ հիշում ենք, թե ինչ ճանապարհ է անցել Սերժ Սարգսյանը՝ սկզբում լինելով Ազգային անվտանգության նախարար, 96-ին՝ Ներքին գործերի նախարար՝ իր լիազորության տակ միավորելով ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, իսկ հետո՝ պաշտպանության նախարար, հետո՝ նաև վարչապետ ու նախագահ։ Սա է եղել հիմնական տրամպլինը նաև հետխորհրդային այլ երկրների համար և սա օրինաչափ է, քանի որ ժողովրդավարական ինստիտուտների չկայացած…
Չեխիայի ներկայացուցիչներին հիացրել է հայ պատգամավորի կատարումը
«Երբ Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը ոչ միայն տաղանդավոր քաղաքական գործիչ է ու լրագրող, այլև գերազանց երգիչ»։ Այս խոսքերով Հայաստանում Չեխիայի դեսպանատան էջում բնութագրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանին, ով չեխական պատվիրակությանն ուղեկցելիս նրանց համար երգել է Գեղարդի վանքում։ https://www.facebook.com/zucrjerevan/videos/312441176091069/
«Երբեք չպետք է մոռանալ Հայոց ցեղասպանության զոհերին». Մարեկ Բենդա
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 30-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Չեխ պատագամավորները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ նրանք ծաղիկներ են…
Տավուշցիները դեմ են հանք բացելու ծրագրին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ Տավուշում հանք բացելու ծրագրի դեմ իրականացվող բողոքի ակցիայից: «Տավուշցիներն այսօր միահամուռ կանգնեցին հանք բացելու ծրագրի դեմ` հանուն իրենց երեխաների առողջության ու տավուշյան հրաշք բնության պահպանման։ Ցավոք, չկարողացա գնալ ու նրանց կողքին լինել, սակայն առաջիկա քառօրյայի ընթացքում այս հարցը կբարձրացնեմ ու հետևողական կաջակցեմ…
«Իմ քայլը» դաշինքից ավագանու 8 անդամների լիազորությունները դադարեցվել են
«Իմ քայլը» դաշինքով Երևանի ավագանու ընտրություններում մանդատ ստացած ավագանու մի քանի անդամների լիազորությունները, ԿԸՀ որոշմամբ, այսօր դադարեցվել են: Ավագանու արդեն նախկին անդամները այժմ ԱԺ պատգամավորներ են: Ավագանու մադատը վայր են դնում. Արուսյակ Ջուլհակյանը Սոնա Ղազարյանը Ալեքսանդր Ավետիսյանը Գայանե Աբրահամյանը Նարեկ Զեյնալյանը Արթուր Դավթյանը Նարինե Խաչատուրյանը:
Ի՞նչ հարցեր են քննարկվել երեկ քաղաքապետարանում՝ Նիկոլ փաշինյանի և հանդիպման մասնակիցների միջև
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարան է այցելել: Քաղաքապետ Հայկ Մարությանը, լրագրողի հարցին ի պատասխան, նշել էր՝ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ, իսկ թե ինչ հարցեր էին քննարկվել, Մարությանը չէր մանրամասնել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը տեղեկացրեց՝ վարչապետի պաշտոնակատարը «Իմ…












