Գանձասար
Հայկական մշակույթի շուրջ վեճ Վատիկանի կոնֆերանսում
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» հայկական մշակութային ժառանգության մոնիտորինգի ծրագիրը ահազանգ է տարածել Վատիկանում կայացող միջազգային կոնֆերանսի վերաբերյալ, որը ենթադրաբար նպատակ ունի Ադրբեջանում հայկական հուշարձանները ներկայացնել որպես աղվանական՝ առաջացնելով մտահոգություն և միջամտության կոչեր։
Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչի խաղերը՝ մարզադաշտերում կրքերը թեժանում են
Հայտնի են Հայաստանի գավաթի ֆուտբոլային մրցաշարի 1/4 եզրափակիչի խաղերը։
ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները բաշխվեցին հայկական ակումբներին. ՀՖՖ Գործկոմի որոշումները 2023/24 և 2024/25 մրցաշրջանների համար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) կարևոր քայլ է կատարում՝ աջակցելով տեղական ակումբներին՝ բաշխելով ՈՒԵՖԱ-ի համերաշխության վճարները 2023/24 և 2024/25 մրցաշրջանների համար։ Հունվարի 9-ին կայացած Գործկոմի նիստում հաստատվեցին այդ գումարների բաշխման սկզբունքները, որոնք ուղղված են ակումբների զարգացմանն ու ենթակառուցվածքների բարելավմանը։ Այս նախաձեռնությունը ոչ միայն արտահայտում է ՀՖՖ-ի նվիրվածությունը հայկական ֆուտբոլի առաջընթացին, այլև համահունչ է ՈՒԵՖԱ-ի համերաշխության խթանման…
Գանձասարը վերադառնում է․ ակումբը կխաղա Առաջին խմբում
«Գանձասար» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիա է ներկայացրել հավաստագիր՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը (2021-2022 մրցաշրջան) մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ չնայած «Գանձասարը» չունի Առաջին խմբի առաջնությանը հանդես գալու ազգային արտոնագիր և ուշացումով է ներկայացրել մասնակցության հավաստագիրը, ֆեդերացիան միջնորդությամբ դիմել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին՝ առաջարկելով ընդառաջել «Գանձասարին»՝ Առաջին…
Արայիկ Հարությունյանը Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Սուրբ Ծնունդի պատարագի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընտանիքի հետ Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Սուրբ Ծնունդի պատարագի։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում և տեսանյութ հրապարակել․ «Այսօր Գանձասարի վանական համալիրում ընտանիքիս անդամների հետ մասնակցել եմ Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին: Աղոթքս առ Աստված բովանդակում էր Հայրենիքի հուսալի ապագայի աղերս․․․ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ…
Պատերազում զոհվել է Գանձասար-Կապանի սաներից մեկը
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի Facebook-ի էջում գրված է․ «Մեծ ցավով տեղեկացանք, որ Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհվել է «Գանձասար-Կապան» ՖԱ-ի սան, 20-ամյա Տիրան Պետրոսյանը։ Ննջի՛ր խաղաղությամբ, Զինվոր․․․»։ https://www.facebook.com/gandzasarkapanfc/posts/2886460048239615
Արցախի պատմամշակութային ժառանգությունը՝ համաշխարհային մշակույթի գանձարանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է նոր նախաձեռնություն՝ «Արցախի գանձերը», որի շրջանակում պարբերաբար կհրապարակվեն համաշխարհային մշակույթի գանձարանին պատկանող Արցախի պատմամշակութային ժառանգության մասին պատմություններ: Արցախի մշակույթը համաշխարհային ժառանգության գանձարանում իր առանձին տեղն է զբաղեցնում, և այն պետք է պահպանվի, հանրահռչակվի և փոխանցվի սերունդներին: Արցախը՝ Մեծ Հայքի տասներորդ նահանգը, եղել է հայկական գրչության կենտրոններից:…
Մոնսերատ Կաբալյեն՝ Շուշիում. բացառիկ կադրեր 2014 թվականի այցից (ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցուցադրման բացառիկ իրավունքով առաջին անգամ ներկայացնում է «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզի» խորագրով հոլովակը, որում իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի երջանկահիշատակ Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարում է Կոմիտասի «Կռունկը»: Երբևէ չցուցադրված կադրերում աշխարհահռչակ երգչուհին հիանում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցով, որը հոկտեմբերի 8-ին բարբարոսաբար հրետակոծվել է թշնամու կողմից: «Հայաստանը…
Բրազիլացի հարձակվողը միացել է Լոռիին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Լոռին» նոր համալրում ունի։ Թիմին է միացել բրազիլացի բրազիլացի Կլաուդիր Մարինի Ժունիորը: Դրա վերավերյալ ակումբը տեսանյութ է հրապարակել Facebook-ի իր պաշտոնական էջում։ Ժունիորը ավելի վաղ հանդես է եկել նաև «Գանձասար-Կապանում»։ https://www.facebook.com/fclori/posts/3592517970782675?__cft__[0]=AZXcgt5I7WGFslTAta_fIrttPNPgeszkl9Zdp__ddWUYtrcywVgApQh1Qj59_ff1DoLSAoz95XQ7wJYc7bw3W8U_vehNBgig3trS-otRZJxyInBdqM9Ib7a3rsXpdUl_9QtPyrh6xV5WHPrbvTduWeoYe5hyTHx1H6Miu8XR5Kvqz24MTO0eje2u8d2axGiuUYfKwp9JqXyuIZ1Z3oDH399m&__tn__=%2CO%2CP-R
Լոռի ՖԱ-ի մասնակցությամբ երկու հանդիպումները հետաձգվել են
ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնել է, որ «Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ առաջիկա երկու հանդիպումները հետաձգվել են: «Հաշվի առնելով Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ-ի կողմից օգոստոսի 22-ին ՀՖՖ ուղարկված գրությունը և առաջնորդվելով ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման՝ կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույցի հոդված 4-ի 5-րդ կետով, որով նախատեսվում է, որ թիմում 3-ից ավելի ֆուտբոլիստների մոտ վարակի հայտնաբերման պարագայում (միայն PCR…
Ադրբեջանի նախագահի շարունակական փորձերն իսկապես զավեշտալի են. խոսնակ
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Խոսնակը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին Խաթայի շրջանում արած հայտարարություններին։ «Կարդացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին Խաթայի շրջանում արած հայտարարությունները ու պիտի ասեմ, որ պատմության խորխորատները մտնելու Ադրբեջանի նախագահի շարունակական փորձերն իսկապես զավեշտալի են: Նա պնդում է, թե հայերի մասին ոչ…
Արարատը 2 ընկերական հանդիպում կանցկացնի
Բարձրագույն խմբում հանդես եկող «Արարատ» ֆուտբոլային ակումբի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ թիմը պատրաստվում է 2 ընկերական հանդիպում անցկացնել։ Նշվում է, որ առաջին այդպիսի հանդիպումը կայանալու է մայիսի 6-ին՝ Առաջին խումբը ներկայացնող «Մասիս» ակումբի հետ, իսկ 2-րդ հանդիպումը մայիսի 9-ին՝ արդեն Բարձրագույն խումբը ներկայացնող «Գանձասար-Կապանի» հետ։ Հաղորդվում է նաև, որ 2 հանդիպումներն էլ կկայանան 16:00-ին՝…
Ադրբեջանցի լրագրողների այցը Արցախ․ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Արցախի արտգործնախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել ադրբեջանցի լրագրողների այցերի մասին: Հաղորդագրությունում մասնավորապես ասված է, որ նոյեմբերի 20-21-ը Արցախ կայացած այցի շրջանակներում ադրբեջանցի լրագրողները եղել են Գանձասարի վանական համալիրում, շրջայց կատարել Շուշիում, այցելել «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան», երկրաբանության և կերպարվեստի պետական թանգարաններ, ծանոթացել քաղաքի տեսարժան վայրերին։ Մայրաքաղաք Ստեփանակերտում լրագրողներն այցելել են «Ղարաբաղ կարպետ» գորգագործական ընկերություն, Արցախի տեղեկատվական…
Բարձրագույն խումբ․ Գանձասարը պարտության մատնեց չեմպիոնին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հոկտեմբերի 21-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Գանձասար-Կապան»-«Արարատ-Արմենիա» 2:1 (1:0) Երևան, Ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան Գոլերը՝ Գեղամ Հարությունյան, 9, Դավիթ Մինասյան, 88 («Գանձասար-Կապան»), Դմիտրի Գուզ, 57 («Արարատ-Արմենիա»)։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։














