գավաթ
Օլմոն վերադառնում է. Բարսելոնայի կազմը Վալենսիայի դեմ գավաթային խաղի համար
«Բարսելոնան» հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կմասնակցեն «Վալենսիայի» դեմ գավաթային խաղին։ Դանի Օլմոն, ով բուժվել է վնասվածքից, նորեկ է թիմում, մինչդեռ Գավին բացակայում է «Ալավեսի» դեմ խաղում գլխի հարված ստանալու պատճառով։ Օլմոն վնասվածք էր ստացել հունվարի 18-ին «Խետաֆեի» դեմ խաղում և բացակայել է մի քանի խաղեր։ Գավին գլխի վնասվածք է ստացել «Ալավեսի» դեմ խաղում…
Իմ որոշման մեջ կարևոր դեր խաղաց գավաթ նվաճելու ցանկությունը. Բլինդ
Նիդեռլանդների հավաքականի պաշտպան Դալի Բլինդը կիսվել է Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելու իր մտքերով։ «Ես ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ խաղալ այս ակումբում: Մրցաշրջանի որոշիչ փուլը մոտ է: Գավաթներ նվաճելու ցանկությունն առանցքային դեր խաղաց իմ որոշման մեջ»,- Բլինդի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը: Բունդեսլիգայի 15-րդ տուրից հետո մյունխենյան թիմը 345 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Արոնյանն ու Սևյանը կարող են հանդիպել Ամերիկայի գավաթի եզրափակչում
Ամերիկայի Միացյալ Նահանգներում շարունակվում է Ամերիկայի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են նաև հայազգի շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը։ 2 հայ շախմատիստներն էլ հրաշալի են հանդես գալիս և արդեն դուրս են եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։ Արոնյանը 1/4-րդում պայքարից դուրս է թողել Ռեյ Ռոբսոնին, իսկ Սևյանը՝ Ուեսլի Սոյին։ Կիսաեզրափակչում Արոնյանի մրցակիցը Լենիեր Դոմինգեսը կլինի, իսկ Սևյանինը՝ Ֆաբիանո…
Զլատանը 16-րդ անգամ զրկվեց Չեմպիոնների Լիգայի գավաթից
Շվեդական ֆուտբոլի աստղ Զլատան Իբրահիմովիչը առնվազն մեկ տարով էլ զրկվեց Չեմպիոնների Լիգայի գավաթն առաջին անգամ շահելու բերկրանքից․ բանն այն է, որ «Միլանը» դուրս մնաց ՉԼ-ից։ Խմբային փուլում Իբրայի ակումբը չկարողացավ նույնիսկ խմբում 3-րդ տեղը գրավել․ նրանք ավարտեցին վերջին հորիզոնականով։ Նշենք, որ անցումային են առաջին և երկրորդ տեղերը։ Հատկանշական է, որ Իբրան 16 անգամ մասնակցել է…
Շորժայից Ծովագյուղի խաչմերուկ և խաչմերուկից Սևանա թերակղզի ճանապարհը փակ կլինի
ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական-խճուղային հեծանվային մրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին, ժամը 10.00-ից 19.00-ն, փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածը։ Երևանից Տավուշի մարզի ուղղությամբ երթևեկությունը՝ Սևանա թերակղզու խաչմերուկից մինչև Ծովագյուղի խաչմերուկ, կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենա. Փաշինյան Եվրոպան Թուրքիայի…
Ոչ ֆուտբոլային հաշիվ Գերմանիայում․ Բավարիան 12 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ուշագրավ ու ոչ ֆուտբոլային հաշիվ է գրանցվել Գերմանիայի գավաթի 1/32-րդ եզրափակիչ՝ «Բավարիա»-«Բրեմեր» խաղում։ Յուլիան Նագելսմանի թիմը հաղթանակ տոնեց 12-0 հաշվով։ Խաղում իր հաշվին պոկեր գրանցեց Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը։ Սկսած 77-րդ րոպեից, «Բրեմերը» 10 հոգով էր խաղում։ https://www.youtube.com/watch?v=8XtGmfXiA94
Վոլֆսբուրգն ավելորդ փոխարինում է կատարել ու հեռացվել Գերմանիայի գավաթի խաղարկությունից
Գերմանիայի գավաթի խաղարկության ժամանակ «Վոլֆսբուրգը» ավելորդ՝ 6-րդ փոխարինումն է կատարել, որի հետևանքով հեռացվել է խաղարկությունից։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ Սակայն այս որոշման հետ համաձայն չեն ակումբում ու քննարկում են այն բողոքարկելու տարբերակները։ Նշենք, որ այդ խաղում «Վոլֆսբուրգը» 3-1 հաշվով հաղթել է «Պրեուսենին»։ Նշենք նաև, որ ակումբը գլխավորում է հայտնի հոլանդացի ֆուտբոլիստ Մարկ…
ԿՈՆԿԱԿԱՖ․ ԱՄՆ-ի հավաքականը չեմպիոն է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե Գավաթի խաղարկությունը այս գիշեր մոտեցավ ավարտին։ Եզրափակչում չեմպիոնի տիտղոսը վիճարկեցին Մեքսիկայի ու ԱՄՆ-ի հավաքականները։ Նշենք, որ ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթին մասնակցում են այդ միության անդամ հավաքականները։ Եզրափակչի հիմնական ժամանակում կողմերը չկարողացան որոշել հաղթողին և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այդտեղ արդեն՝ 117-րդ րոպեին, ամերիկացի ֆուտբոլիստ Մայլզ Ռոբինսոնը գոլի հեղինակ դարձավ և ապահովեց ԱՄՆ-ի չեմպիոնությունը։ ԱՄՆ-ն այս…
Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը։ Արոնյանը նշել է, որ մեծ ափսոսանքով պետք է տեղեկացնի ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս գալու մասին: «Մեծ ափսոսանքով ստիպված եմ տեղեկացնել ձեզ ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս գալու մասին: Ունեմ բարձր ջերմություն և տոնզիլիտ և, չնայած խաղալու իմ մեծ ցանկությանը, պետք է ռացիոնալ լինեմ և իմ…
Հնարավոր չէ նկարագրել այն երջանկությունը, որը զգում եմ․ Մեսսի
Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոներ Մեսսին Կոպա Ամերիկայի գավաթը նվաճելուց հետո կիսվել է իր էմոցիաներով։ Նա ասել է, որ այն երջանկությունը, որը զգում է ինքը, հնարավոր չէ նկարագրել։ Մեսսին ասաց, որ այդ պահի մասին շատ է երազել։ «Երբեմն ես պարտվել եմ եզրափակչում, բայց գիտեի, որ այս օրը գալու է», – նշել է արգենտինացին։ Նա անկեղծացել…
Ձեր հաջողությունները մեծ հաղթանակների հիմք են. Դումանյանն ընդունել է թենիսի տղամարդկանց հավաքականին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հունիսի 29-ին հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Դումանյանը ընդունել է Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականին։ «Հայ մարզիկների հաղթանակները ոչ միայն նրանց, այլև մեր ժողովրդի՝ սեփական ուժերի նկատմամբ ունեցած հավատի ցուցիչ են: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականի անդամներին և թենիսի…
Շամպայն, ուրախության ճիչեր ու հաղթական երգեր՝ Չելսիի հանդերձարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Լոնդոնի «Չելսիի» հանդերձարանում երեկ իսկական տոն էր․ ակումբը տիրացել էր Չեմպիոնների Լիգայի գավաթին։ Ակումբի Twitter-ի էջում տեսանյութ է հրապարկվել, որտեղ երևում է, թե ինչպես է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը շամպայնը ձեռքը մտնում հանդերձարան, որից հետո սկսում է իսկական իրարանցում ու հնչում են ուրախության ճիչեր։ Հիշեցնենք, որ «Չելսին» մրցում էր «Մանչեսթեր Սիթիի» հետ ու հաղթեց…
Ալեգրին՝ Յուվենտուսի գլխավոր մարզիչ
«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է Մասիմիլիանո Ալեգրիի` գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու մասին: Ալեգրին «Յուվենտուսում» աշխատել է 2014-ից 2019 թվականներին: Ակումբը նրա օրոք հինգ անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի կոչումը, չորս անգամ ՝ Իտալիայի գավաթը, երկու անգամ ՝ Իտալիայի Սուպերգավաթը: https://www.instagram.com/p/CPauY9moesF/?utm_source=ig_embed&ig_rid=4d390319-3d4d-43d8-8766-619785786ba6
Բուֆոնը կարող է վերադառնալ Իտալիայի հավաքական
Իտալական «Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Ջանլուիջի բուֆոնը՝ երեկվա գավաթային խաղից հետո խոսել է նաև Իտալիայի ազգային հավաքական իր հնարավոր վերադարձի մասին։ Նա ասել է, որ ուժեղ է զգում իրեն ու եթե մոտիվացիա գտնի իր մեջ, ապա հնարավոր է, որ վերադառնա հավաքական։ Ըստ դարպասապահի՝ նա զգում է, որ իր մեջ ապրում է նախկին Բուֆոնը։