Գեղարքունիքի մարզ

  • Հայաստանում կառուցվում է ԵՄ չափանիշներին համապատասխան առաջին սանիտարական աղբավայրը՝ Կոտայքի և Գեղարքունիքի համար

    Հայաստանում կառուցվում է ԵՄ չափանիշներին համապատասխան առաջին սանիտարական աղբավայրը՝ Կոտայքի և Գեղարքունիքի համար

    Հայաստանում իրականացվում է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որի շրջանակներում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան առաջին սանիտարական աղբավայրը։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրված միջազգային համաձայնագրի հիման վրա։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11,0 մլն եվրո, որից 5,5 մլն եվրոն վարկային միջոց…

  • Ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են բացահայտվել Գեղարքունիքի մարզում

    Ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են բացահայտվել Գեղարքունիքի մարզում

    Oգոստոսի 31-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հայտնաբերել են բազալտ տեսակի քարի և սև ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր։ Ապօրինի ընդերքօգտագործման տարածքներում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։ Բոլոր դեպքերով նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

  • Սևանի համայնքապետը տուգանվել է երկու միլիոն դրամով

    Սևանի համայնքապետը տուգանվել է երկու միլիոն դրամով

    Գեղամ Շախբազյանի կարգադրագրի հիման վրա Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինն ուսումնասիրություններ է կատարել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ- ի Սևանի մասնաճյուղի տարածքում։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ»-ի տարածքում գործող «Փարվանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ քաղաքացի Գ․Գևորգյանի կողմից կառուցվել է ինքնակամ երկաթյա կոնստրուկտորներով տաղավար։ Խախտման մասին Տեսչական մարմնի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավար…

  • Ջրափրկարարները պարգևատրվել են ԱԻ նախարարի կողմից

    Ջրափրկարարները պարգևատրվել են ԱԻ նախարարի կողմից

    Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, հուլիսի 6-ին հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատի անձնակազմի հետ կապն ընդհատվել էր. մոտորանավակն ուժեղ քամուց շրջվել էր, և ջրափրկարարները, հայտնվելով բաց լճում, ալեկոծության և քամու պայմաններում դրսևորել էին արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու մասնագիտական ունակություններ, մոտ 1 կմ լողալով, դուրս էին եկել Շորժա գյուղի մոտակա ափ, իրենց հետ դուրս…

  • Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում

    Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում

    Հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ…

  • Հրդեհ Դպրաբակ գյուղում

    Հրդեհ Դպրաբակ գյուղում

    Ապրիլի 23-ին, ժամը 01:06-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դպրաբակ գյուղում այրվում է առանձնատուն: ՀՀ-ում կան փակ ճանապարհներ Ի՞նչ եղանակ սպասել Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկին օժանդակ շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը…

  • Գեղարքունիքի մարզում փետրվար ամսին լույս աշխարհ են եկել 79 երեխա

    Գեղարքունիքի մարզում փետրվար ամսին լույս աշխարհ են եկել 79 երեխա

    Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի փետրվար ամսին լույս աշխարհ են եկել 79 երեխա՝ 44 տղա և 35 աղջիկ։ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության փոխանցմամբ՝ 30 երեխա ծնվել են Մարտունու ծննդատանը, 18 երեխա՝ Սևանի բժշկական կենտրոնում, 15-ական երեխա՝ Գավառի բժշկական կենտրոնում և Սևանի հիվանդանոցում, 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Ծնունդներից 4-ը գրանցվել…

  • Գեղարքունիքի մարզը անցած տարի փաստացի ֆինանսավորվել է գրեթե 35 միլիարդ

    Գեղարքունիքի մարզը անցած տարի փաստացի ֆինանսավորվել է գրեթե 35 միլիարդ

    Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնում ամփոփվել է 2021 թվականի աշխատանքային տարին, որի արդյունքներով Գեղարքունիքի մարզում 2021 թվականին իրականացված միջոցառումների փաստացի ֆինանսավորումը կազմել է 34 միլիարդ 909 միլիոն 928 հազար դրամ, ստեղծվել 1282 աշխատատեղ: Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը։ «Նկատելի ներդրումներ են իրականացվել…

  • Ծաղկաշենում կառուցվում է ջրի մատակարարման համակարգ

    Ծաղկաշենում կառուցվում է ջրի մատակարարման համակարգ

    Շինարարական աշխատանքներն իրականացնող «Մեդիսոն Էյբլ» ՍՊԸ աշխղեկ Ղեւոնդ Մուրադյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն համայնքում 2021 թվականի օգոստոսի 10-ից սկսվել է խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցումը։ Ծրագրով նախատեսվում է Ծաղկաշենի խմելու ջրատարի արտաքին եւ ներքին ցանցի, մի քանի աղբյուրակապերի ու քլորակայանի կառուցում, օրվա կարգավորիչ ջրամբարի հիմնանորոգում եւ բոլոր 120 բնակարաններում տնային միացումների իրականացում։ Կառուցվող…

  • Ադրբեջանցիները հրդեհել են Նորաբակ գյուղից դեպի Ազատ տանող ճանապարհի հատվածը․ ՄԻՊ

    Ադրբեջանցիները հրդեհել են Նորաբակ գյուղից դեպի Ազատ տանող ճանապարհի հատվածը․ ՄԻՊ

    Սեպտեմբերի 5-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ Ադրբեջանական զինծառայողները, ըստ ահազանգերի, երեկ՝ սեպտեմբերի 4-ին նորից հրդեհներ են գցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հարևանությամբ, Նորաբակ գյուղից դեպի Ազատ տանող ճանապարհի հատվածում (ադրբեջանական դիրքի անմիջական հարևանությամբ): «Ըստ այս պահի տվյալների՝ այրվել է մոտ 40 հա արոտավայր, որի խոտը…

  • Երանոսում իրականացվում են կառուցապատման և բարեկարգման աշխատանքներ

    Երանոսում իրականացվում են կառուցապատման և բարեկարգման աշխատանքներ

    Օգոստոսի 18-ին Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանից տեղեկացել ենք, որ Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում բարերարներ Ռոբերտ Շահինյանը և Հենրիկ Գասպարյանը հերթական կարևոր ծրագրերն են իրականացնում։ Սուրբ Հովհաննես մատուռի հարակից տարածքում տեղադրվելու է 44 մետր բարձրությամբ խաչ` ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված քաջ հայորդիների։ Նրանց ֆինանսական ներդրմամբ այդ տարածքն ամբողջովին բարեկարգվում է։ Սաշա Բավեյանը նշել…

  • Վարդենիս համայնքը կլուսավորվի ամբողջությամբ

    Վարդենիս համայնքը կլուսավորվի ամբողջությամբ

    Ինչպես տեղեկացրել է Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում 2021 թվականի օգոստոսի երկրորդ կեսից մեկնարկում է լուսավորության ցանցի ընդլայնման և արդիականացման խոշոր ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի եւ «ԱՍՏՂԱՎԱՐԴ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպության համատեղ ներդրմամբ։ Ծրագրի ընդհանուր արժողությունը 133 480 260 դրամ է։ Համայնքի ղեկավարը հայտնել…

  • Հիմնանորոգվում է Գեղարքունիք համայնքի վթարված կամուրջը

    Հիմնանորոգվում է Գեղարքունիք համայնքի վթարված կամուրջը

    Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացրել է, որ Գեղարքունիք գյուղում արդեն ավարտին են մոտենում այս տարվա գարնանային հեղեղումների պատճառով քանդված գյուղամիջյան կամրջի վերականգնման շինարարական աշխատանքները։ ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ «Կամրջի շինարարությունն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված 7,5 միլիոն դրամի…

  • Դաժան վրաերթ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին

    Դաժան վրաերթ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին

    Օգոստոսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դաժան վրաերթ է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին։ «2021 թ․ օգոստոսի 02-ին՝ ժամը 20:35-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում Տավուշի մարզի 64-ամյա բնակիչն իր կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սևան քաղաքի 37-ամյա բնակչուհուն, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային…

  • Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզում է

    Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզում է

    Հուլիսի 29-ին ՀՀ ՄԻՊ աշխատակազմը հայտնում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է։ «Արման Թաթոյանը Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի և մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ։ Բնակիչները պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ: