Գեղարքունիքի մարզ
Սահմանների ճշգրտումը, ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է Հայաստանին․ Փաշինյան
Այսօր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում ասել է, որ իրենք հստակ արձանագրել են և շարունակում են արձանագրել, որ կարևոր է տարածաշրջանի կայունացումը: «Շատ է խոսվում դեմարկացիա, դելիմիտացիա, սահմանների ճշգրտման մասին, և հիմա էլ այս փաստով են փորձում հայ հանրությանը վախեցնել և ահաբեկել: Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, և դա իմ դիրքորոշումն…
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Մայիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Արտակ Ապիտոնյանը հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը և դրա հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նշված սադրիչ գործողությունները…
Հակառակորդը Գեղարքունիքի մարզում առաջ չի եկել․ Անդրանիկ Քոչարյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԶՈւ-ից ու ԳՇ-ից ճշտել է, և հակառակորդը Գեղարքունիքի մարզում առաջ չի եկել։ Տեսանյութը՝ 24news-ի։
Գեղարքունիքի մարզում տնկվել է 10 հազար ծառ, հիմնականում՝ բարդի և սոճի
Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանի և պաշտոնական այլ անձանց ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզում մասնակցեց շաբաթօրյակի և մեծ ծառատունկի աշխատանքներին: Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակին մասնակցեց Սևան քաղաքի հանրային լողափի տարածքում՝ միանալով «Սևան Ազգային պարկ» -ի աշխատակիցներին, որոնց ուժերով իրականացվում էին լողափի սանիտարական մաքրման աշխատանքներ: Սևանում նախարարը խոսեց…
Գեղարքունիքի մարզպետարանում ամփոփվել են 2021-ի ձմեռային զորակոչի արդյունքները
Մարտի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Նիստի ընթացքում քննության առնվեցին 2021 թվականի ձմեռային զորակոչի ընթացքի և ավարտի հետ կապված հարցեր: Զեկուցվեց, որ Գեղարքունիքի մարզում զորակոչն ընթացել և ավարտվել է ըստ…
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի…
Շորժա գյուղից հյուսիս-արևելք կրկին երկրաշարժ է գրանցվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 11:49-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա…
Հունվար ամսին Գեղարքունիքի մի շարք համայնքներում կմիացվեն էլեկտրաշչակները
Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գեղամաբակ, Ակունք, Խաչաղբյուր, Վանևան, Տորֆավան, Շատջրեք, Շատվան, Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Ճամբարակ, Վահան, Այգուտ, Դպրաբակ, Ձորավանք, գյուղ Մարտունի, Գետիկ, Թթուջուր, Մարտունի, Երանոս, Ծակքար, Վարդենիս, Գավառ, Նորատուս, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Սևան համայնքներում…
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 8.00-ից մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 8.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ Ադրբեջանին զիջելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը
Գեղարքունիքի մարզպես Գնել Սանոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր ևս շարունակել են տարածել կեղծ տեղեկատվություն՝ այս անգամ էլ, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ, դիրքեր՝ արևելյան մասում մասնավորապես՝ Ջիլ,Փամբակ,Դարանակ գյուղերի ուղղությամբ զիջվելու են թշնամուն։ Նշված լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը…
Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։ Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի և Սպիտակ քաղաքներում, Արարատի մարզի Մասիս քաղաքում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Արմավիրի և Սյունիքի մարզերում տեղում…
Դեռ պարզ չի՝ հետախուզակա՞ն էին, թե՞ հարվածային ՀՀ մտած ԱԹՍ-ները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին հարց է ուղղվել Գեղարքունիքի մարզում խոցված 3 ԱԹՍ-ի վերաբերյալ: Հետախուզակա՞ն էին դրանք, թե՞ հարվածային. ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ այդ հարցի պատասխանը կտան ուսումնասիրությունից հետո: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/452372449075038
Գեղարքունիքի մարզում ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի ԱԹՍ
Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20:00-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ:Այս մասին Facebook-ի էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3387149351321201
Հրդեհ Գեղարքունիքի մարզում. այրվել է անասնակեր
Հոկտեմբերի 31-ին, ժամը 10։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճաղբյուր գյուղի 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:57-ին, մարվել՝ 11:50-ին: Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։
Մադինա գյուղում հրդեհ է բռնկվել
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20։07-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մադինա գյուղում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։42-ին։