Գեղարքունիքի մարզ
Պարետի որոշմամբ 24 ժամով կարգելվի մի քանի տնտեսվարողների գործունեությունը
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի…
Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներին տրամադրվել է աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը աջակցություն է տրամադրել Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներին։ «ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին փոխանցվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարարության կողմից տրամադրված 50 սմարթֆոնները, որն իր հերթին նվիրաբերել էր Վիվա- ՄՏՍ -ը: Սմարթֆոնները կտրամատրվեն հեռավար ուսուցմանը հնարավորություն չունեցող միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, 3 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող 50 ընտանիքների։…
Գեղարքունիքում մեկ պացիենտ մահացել է կորոնավիրուսից
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Մարզպետը նշել է, որ Գեղարքունիքի մարզում ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով: «Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով: Մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։ 87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է…
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
«Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Լոռու մարզի Տաշիր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Սարավան-«Զանգեր»…
Ազգային ժողովը համակարգիչներ է նվիրել Տավուշի և Գեղարքունիքի մարզի աշակերտներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Հեռավար ուսուցումն ավելի մեծ թվով աշակերտների համար հասանելի դարձնելու նպատակով այսօր Ազգային ժողովը 85 համակարգիչներ փոխանցեց Տավուշի մարզի և Գեղարքունիքի մարզի 4 և ավելի դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքների։ Համակարգիչները փոխանցվում են դպրոցների միջոցով, ԿԳՄՍՆ մատնանշած ընտանիքներին»։ https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/3056802217691555?__xts__[0]=68.ARCq9zCm8qxKDBw0fonvm0x16pORk9ol-UyHLjdZmXMeC6lfqU2vRgegZFkV-3JzVC9JhbF66LJs5BooLEVAna0xKRMD5ZuZWaBYoLMz7zCNSRNs_YgaNORHm4gsHVEHAdR793pdBmu2n6e6MSIlKoT61TBYa8KTUYzKAMPQAMGKlmgmtVFh3yUfso4i9VZ9jUGKqq1T3jaKGecoZGrpYm9aoDxpavYx8Gl2oyTDDcIKwNVbjiu7z0VaqnrFw04zmvlAagHy4L_X4ruCKeRp4JXXDH4Ibq5n_hDHxrlof0kQ_zj344XVT5FT4fKmEbIJvvhRBeuYOPvRovh1hSp5dOmSjOJK&__tn__=-R Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում…
Գավառում քաղաքացին տանից դուրս է եկել և չի վերադարձել
Փետրվարի 26-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ 32 տ) ժամը 21։00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել։ Քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել է ժամը 21։30-ին և տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշեն համայնքին հարակից «Սպիտակ Քար» կոչվող հանդամասում: ԱԻՆ…
Գեղարքունիքում և Սյունիքում կան փակ ճանապարհներ․ ՃՈ
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են․ «Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Շորժա և Սևանի թերակղզու խաչմերուկից դեպի Ծովագյուղ ճանապարհը, ինչպես և Սիսիան-Գորիս միջպետական ճանապարհահատվածը (Մ2) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»:
Նիկոլ Փաշինյանը այցելել է Գեղարքունիքի մարզ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաինյանը այցելել եմ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք՝ մասնակցելու այստեղ անցկացվող հայկական բանակի 28-ամյակին նվիրված միջոցառումներին։ Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային եւ Արցախյան պատերազմների ընթացքում զոհված հայորդիների հիշատակին։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
Գեղարքունիքի մարզում կանցկացվի Լավաշի փառատոն
2020 թվականի օգոստոսի սկզբին Ծաղկունք համայնքում կանցկացվի «Լավաշի միջազգային օր» միջոցառումը, որը կդառնա ավանդական փառատոն՝ յուրաքանչյուր տարի կազմակերպվելով բովանդակային տարբեր ծրագրերով: Փառատոնն առավել հանրայնացնելու և «Լավաշի միջազգային օր» հռչակելու նպատակով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Միջոցառմանը նախատեսվում է ներգրավվել նաև մարզի արտադրողներին, որոնք հնարավորություն կունենան վաճառելու սեփական արտադրանքը: Գեղարքունիքի մարզպետ Գնել…
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների պարգևատրումներն ու Լիճքի դպրոցը
Facebook-յան օգտատեր Վանո Կարապետյանը գրում է․ «Սա Գեղարքունիքի մարզի Լիճքի հիմնական դպրոցն է, որի վերանորոգման համար ԱԺ-ի միջոցով խնդրել էինք 2020 թվականի բյուջեից տրամադրել մոտ 19 մլն. դրամ, սակայն անհիմն պատճառաբանությամբ մերժում ստացանք… Այսօր բանից պարզվում է, որ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները ստացել են ուշադրություն՝ 113 մլն դրամի պարգևատրում։ Հարգելի՛ ընթերցողներ մնացածը թողնում եմ Ձեր դատին…»։…
Հանրային սննդի կետերը պետք է իրացնեն միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք․ՍԱՏՄ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն անցկացնում է հանդիպումների շարք սննդի շղթայի օպերատորների հետ՝ թարմ մսի իրացման կամ օգտագործման դեպքում սպանդանոցային մորթի անցնելու պարտադիր պայմանը ներկայացնելու և դրա հետ կապված խնդիրներին ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Գեղարքունիքի մարզում Գեորգի Ավետիսյանը հանդիպել է հանրային սննդի կետրերի ներկայացուցիչների հետ: Նա խոսել…
Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակը
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը, շարունակելով դեռևս 2015 թվականին մեկնարկած Սևանի իշխանի բնական պաշարների վերականգնման նպատակով մանրաձկան արտադրության և լիճ բաց թողնելու աշխատանքները, 2019 թվականի նոյեմբերի 26-ին իրականացրել է մանրաձկան երկրորդ խմբաքանակի բացթողումը լիճ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, մանրաձկների բացթողնման աշխատանքները կատարվել են Հիմնադրամի և ՀՀ բնապահպանության նախարարի…
Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում կհիմնանորոգվեն 3-րդ կարգի ջրանցքները
Գեղարքունիքի մարզի Ծովինար, Զոլաքար, Գեղհովիտ, Լիճք, Ներքին Գետաշեն համայնքներում 2020 թվականի ընթացքում ՀՀ ջրային պետական կոմիտեի ԾԻԳ-ի միջոցներով և համայնքապետարանների համաֆինանսավորմամբ կհիմնանորոգվեն 3-րդ կարգի ջրանցքները: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ կայացած հանդիպման ժամանակ ծրագիրը ներկայացրեց ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մամիկոն Գասպարյանը: «Ծովինար, Զոլաքար, Գեղհովիտ, Լիճք, Ներքին Գետաշեն համայնքներում իրականացնելու ենք ոռոգման համակարգերի բարելավման…
«Բաց դասեր» Ազգային ժողովում
Նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի տարբեր դպրոցների աշակերտներ: Նրանց հետ հանդիպել և «Բաց դաս» են անցկացրել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը և ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: Պատգամավորները պատասխանել են աշակերտների հարցերին: Անդրադարձ է եղել «Բարձրագույն…
Մարտունու ծննդատունը եւ բժշկական կենտորոնը վերազինվել են նորագույն բժշկական սարքավորումներով
Մարտունի քաղաքի ծննդատունը և բժշկական կենտրոնը իրենց տնտեսված միջոցների հաշվին ձեռք են բերել նորագույն բժշկական լաբորատոր և գործիքային սարքավորումներ, որոնց գործարկմամբ բարձրանում է բուժսպասարկման որակը և բուժհետազոտությունների արդյունավետությունը: Նորագույն սարքավորումների աշխատանքը դիտարկելու նպատակով Մարտունու ծննդատուն և բժշկական կենտրոն այցելեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես տեղում ներկայացրեց «Մարտունու ծննդատուն¦ ՓԲԸ տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, բուժհաստատությունը ձեռք է…