Գեղարքունիքի մարզ
Ստեղծվել է «ՀՀ տարածքների համաչափ զարգացում» հարթակը
Ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության տարածքների համաչափ զարգացում» հարթակը, որը նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ/ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Բացի դրանից, հարթակը թույլ կտա պատկերացում կազմել ՀՀ մարզերում առկա ռեսուրսային պոտենցիալի մասին, որի արդյունավետ գործարկումը հիմք կհանդիսանա նպատակաուղղված և մրցունակ…
Գեղաքարի հիմնական դպրոցը կմիավորվի Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցին
Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոցը առաջիկայում կմիավորվի Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցին, երբ ՀՀ կառավարության կողմից կընդունվի համապատասխան որոշումը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղաքարի հիմնական դպրոցը տարիներ շարունակ գործել է ընդամենը 1 աշակերտով, ընդ որում այդ մեկ աշակերտը նույն գյուղի բնակիչ չէ, այլ Արարատի մարզի Մասիս համայնքում բնակվող ընտանիքից է՝ դպրոցի տնօրենի եղբոր…
Վարդենիս քաղաքում 2 օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 22-ին ժամը 08։00-ից մինչև հոկտեմբերի 23-ը ժամը 20։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Երևանյան, Շահումյան, Հ․Արզոյան, Կամոյի, Խրիմյանի, Սայաթ-Նովա, Կ․ Զաքարյան, Չարենց, Թովմասյան, Մյասնիկյան, Իսակով, Գաբրիելյան, Անդրանիկի, Սախարովի, Վ․Մամիկոնյան, Շիրազ փողոցների, Բանավան, Երիտասարդության, Ա․Թովմասյան, Սարգսյան, Ստեփանյան, Մանուկյան, Լեռնագործների թաղամասերի ջրամատակարարումը:…
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է համայնքների նորընտիր ղեկավարներին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց և շնորհավորեց Գեղարքունիք, Լճափ և Վանևան համայքների նորընտիր ղեկավարներ Արայիկ Աբրահամյանին, Արսեն Հովսեփյանին և Իգոր Հարությունյանին, ովքեր հաղթող էին ճանաչվել այս տարվա սեպտեմբերի 29-ին կայացած ընտրություններում: Մարզպետը համայնքների ղեկավարներին մաղթեց արգասաբեր աշխատանք, նոր հաջողություններ ու ձեռքբերումներ: «Շնորհավորում եմ ձեզ բարդ, պատասխանատու և պատվաբեր պաշտոններում ընտրվելու համար: Կարծում եմ, որ երեք…
Հայտնի են մի շարք համայնքների ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Երեկ Հայաստանի 19 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: ԿԸՀ-ն հրապարակել է մի շարք համանյքների ընտրությունների արդյունքները: Ըստ արդյունքների՝ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի գյուղապետ է ընտրվել Արայիկ Աբրահամյանը։ Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի գյուղապետ է ընտրվել Արսեն Հովսեփյանը: Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքի գյուղապետ է ընտրվել Իգոր Հարությունյանը: Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գյուղապետ է ընտրվել Սամվել Ավետիսյանը։…
Գազի ընդհատումներ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 27-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և Ույծ գյուղի, ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի Բաղեր թաղամասի գազամատակարարումը:
Ճամբարակ համայնքի ղեկավարի հայրն իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները տեղեկությունների հիման վրա ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին հետևյալը։ Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2017-2019 թվականների ընթացքում Ճամբարակ համայնքի ղեկավարի հայրը, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության, Ճամբարակ ու…
«Էկո ֆիշ ֆեստ» փառատոնը մեկնարկում է համամարզային շաբաթօրյակով (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Այսօր՝ սեպտեմբեր 14-ին, Սևանի թերակզում տեղի է ունենալու «Էկո ֆիշ ֆեստ» (“Eco Fish Fest”) անունը կրող փառատոնը: Սակայն մինչև փառատոնի մեկնարկը, Գեղարքունիքի մարզում անցկացվում է համամարզային շաբաթօրյակ, որի ընթացքում իրականացվում են համայնքային և համատեղ ուժերով նաև Սևանա լճի հարակից տարածքների սանիտարական մաքրման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված շաբաթօրյակի մարզային մշտական հանձնաժողովը, մարզպետ Գնել Սանոսյանի և…
Լողանցում Սևանում․ մասնակցել են բազմաթիվ արտասահմանցի մարզիկներ
«Savage of Sevan» ընկերությունն արդեն հինգերորդ տարին է Սևանա լճի ավազանում և Սևանա լճի ազգային պարկի տարածքում կազմակերպում է տարբեր սպորտաձևերի միջազգային սիրողական մրցույթներ, որոնց մասնակցում են արտասահմանից ժամանած բազմաթիվ մարզիկներ: Սեպտեմբերի 8-ին ռուսական «X-Waters» ընկերությունը «Savage of Sevan» ընկերության աջակցությամբ և համագործակցությամբ կազմակերպել է 1 ծովային մղոն և 6.4 կմ-ոց լողանցում Սևանա լճում: Լողանցումը…
«Գեոմայնինգը» կրկին ցանկանում է բազմամետաղներ որոնել Վարդենիսի հանքերևակման տարածքում
«Գեոմայնինգ» ընկերությունը կրկին ցանկանում է բազմամետաղներ որոնել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի հանքերևակման տարածքում: Այս մասին հայտնում է Ecolur-ը: Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել 2019-2021 թթ-ին երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախնական գնահատման հայտը, որի 2-րդ հանրային լսումները նշանակված են ս.թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Ծովինարի համայնքապետարանում և նույն օրը՝ ժամը 16:00-ին, Վայոց ձորի մարզի…
Երևանի ոռոգման համակարգի խնդիրների և նախատեսված ծրագրերի մասին
Երևանի ոռոգման համակարգը շուրջ 470 կմ երկարություն ունի: Խորհրդային տարիներին կառուցվածը գրեթե սպառել է իրեն: Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով այժմ իրականացվում է գույքագրում: «Այս պահի դրությամբ 7 վարչական շրջաններում գույքագրումն ավարտված է և մենք շարունակում ենք մնացած 5 վարչական շրջաններում աշխատանքը: Դա մեզ հնարավորություն կտա արդեն ընդհանուր պատկեր կազմել, թե ինչ ոռոգման ցանց ունենք…
Զոլաքարում ևս բացվեց երկու նախակրթարան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքում նախակրթարանի բացումից հետո ուղևորվեց Զոլաքար համայնք: Այստեղ ևս բացվեց 2 նախակրթարան: Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի՝ սեպտեմբերին բացվելիք նախակրթարանների թիվը կհասնի 18-ի: https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10157535265203501/
Մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցները պետությանը պատճառել են մոտ 40 միլիոն դրամ վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված 4 քրեական գործերով պարզվել են Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցների կողմից կատարված առերևույթ չարաշահումների հանգամանքները: Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 37.235.348 ՀՀ դրամ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված աշխատակիցների կողմից 2008 – 2018թթ կատարված.առերևույթ չարաշահումների արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 39.022.782 ՀՀ դրամ, որից…
Շողակաթում ընթանում են սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքները
Գեղարքունիքի մարզի Շողակաթ Խոշորացված համայնքում արդեն երկու ամիս է, ինչ սկսվել և ընթանում են մեծածավալ շինարարական աշխատանքներ ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի տեղեկսցմամբ, 12 ծրագրերից մի քանիսն արդեն գտնվում են ավարտական փուլում, մի քանիսն ընթացքի մեջ են, իսկ Դրախտիկի 2 թաղամասերի գազատարի ներքին ցանցի կառուցման ծրագիրն էլ կմեկնարկի…
Ուժեղացված ծառայություն Գեղարքունիքում․ ներգրավված էին 100-ավոր ոստիկաններ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 11-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա՝ Վադենիսի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի և Սևանի բաժինների ծառայողներն իրականացրին ուժեղացված ծառայություն: Ներգրավված էին հարյուրավոր ոստիկաններ: Նպատակը՝ հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն էր: Արդյունքում կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին և բերվեցին 22 անձինք, որոնցից 9-ը նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված: Հայտնաբերվեցին նաև ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ…