Գեղարքունիքի մարզ
Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում
Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը և Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը մարզպետարանում կատարեցին քաղաքացիների ընդունելություն: Դիմումատուները 18-ն էին, որոնցից 4 քաղաքացիներ դիմեցին աշխատանքի տեղավորման, 6-ը՝ հողի, ճանապարհաշինական և քաղաքաշինական այլ թեմաներով, 2 քաղաքացի՝ պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու և դեղորայք ձեռք բերելու, մնացած քաղաքացիները՝սոցիալական տարբեր խնդիրներով և առողջարանային ուղեգիր ձեռք բերելու համար:…
Գեղարքունիքի մարզպետն այցելել է Երանոս, Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներ
Օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Երանոս, Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներ: Երանոս համայնքի ղեկավարի ներկայացմամբ Երանոսում օգոստոսի առաջին օրերից մեկնարկել է միանգամից սուբվենցիոն երեք ծրագիր: Առաջին ծրագրով ասֆալտապատվում է 5-րդ փողոցի առաջին նրբանցքի և 11-րդ փողոցի մի հատվածը՝ շուրջ 650 մետր ընդհանուր երկարությամբ և 3000 մետր քառակուսի մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքը…
ՀՀ ամենամեծ անասնաշուկան պահանջում է համալիր ուսումնասիրություն
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում է գտնվում երկրի ամենամեծ անասնաշուկան, որտեղ կենդանիներ են բերվում և վաճառվում հանրապետության բոլոր մարզերից և Արցախից: Երկրում կենդանիների համարակալման բացակայության պատճառով՝ այդ գործընթացը գրեթե անվերահսկելի է: Անասնաշուկան պահանջում է համալիր ուսումնասիրություն՝ տեղական ինքնակառավարման մարմնինների և իրավասու մյուս կառույցների համագործակցությամբ: Ծանոթություն Ըստ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ կենդանիների շուկաները…
Հիմնանորոգվում է Վարդաձոր գյուղի օրվա կարգավորիչ ջրամբարը
Պետական միջոցների հաշվին Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում հիմնանորոգվում է օրվա կարգավորիչ ջրամբարը՝ 400 տոննա տարողությամբ: Ջրամբարը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների կարգավորման ծրագրերի շրջանակներում: Ծրագրի արժեքը ավելի քան 11 500 000 դրամ է, որից Վարդաձորի համայնքապետարանը ներդրել է 5 միլիոն 500 000 դրամը, իսկ մնացած 6 միլիոն դրամը՝ ՀՀ կառավարությունը: Աշխատանքները…
Էլ ինչ ամառային արձակուրդ առանց մեր սիրելի Պոնչիկանոց այցելության. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին, Իմ քայլը հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել. «Էլ ինչ ամառային արձակուրդ առանց մեր սիրելի Պոնչիկանոց այցելության։ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Թթուջուր համայնքի փոքրիկներն են»: https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/484617118997516?__xts__[0]=68.ARCQxDLdU_j5Jl179YGAzIKcYooxD96aRPc_K3ZCLqorzBwlioSipx3H2EYcsmfBXx1BEJlraqOvK6Wi7ht0VI8Pobp4Y4oiyNa_7ID3Pv-koun2d-72_TyvqonQDCtyPG9dS4LlkEXRI57p-7SDziduDJi8g-KAfP_xwCjYH1_IIj61Xad-BixXA1_i0zZ3t35iszfdxP3yTzNXcHWKh5tY_GbZ4U9IWBPvO8Q6F5XMQCcp6us8IF3UwFhAhOW7xik4ApWjp0r8SAgBBn34DMjFM_t9Du5HYVR94OKJpCc0LfAlPlfjxvTk589NXaGo3N4-4FY_yAL6e7kAd0IooaU&__tn__=-R
Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են ձկան փառատոնին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի նախաձեռնությամբ և «Ռեստորանների հայկական միության» առաջարկով 2019 թվականի սեպտեմբերի 14-ին Սևանի թերակղզում կանցկացվի ձկան փառատոն, որն իր բովանդակությամբ մարզում առաջին անգամ է կազմակերպվում և հավակնում է ձեռք բերել ամենամյա միջազգային հնչեղություն: Փառատոնի նպատակն է՝ վեր հանել հայկական խոհանոցում առկա ձկան ավանդական կերակրատեսակները և դրանք ներկայացնել հանրությանը: Տոնակատարութունն անցկացվելու է Գեղարքունիքի մարզպետարանի…
Մաքենիսում գիշերային լուսավորվածությամբ է ապահովվել ողջ գյուղը
Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղն իր ողջ պատմության մեջ առաջին անգամ ապահովվել է գիշերային լուսավորվածության ցանցով, ընդ որում՝ ամբողջությամբ ընդգրկելով բոլոր թաղամասերը: Ինչպես տեղեկացրեց Մաքենիս համայնքի ղեկավար Ռադիկ Ավետիսյանը, գիշերային լուսավորվածության ցանցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին, որի ընթացքում լույսերի միացման պատիվը վերապահվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանին: Լուսավորվածության ցանցը կառուցվել է…
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում կուտակվել է շուրջ 72 հազար տոննա անասնակեր
Գեղարքունիքի մարզում արդեն մեկ ամիս է, ինչ ընթանում է անասնակերի բերքահավաքը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, օգոստոսի երկուսի դրությամբ, ըստ համայնքներից ստացված տեղեկատվության, մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է շուրջ 72 հազար տոննա անասնակեր, որը մոտ 25 հազար տոննայով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից: «Նախորդ տարվա համեմատ ցանովի խոտհարքերում ու…
Գեղարքունիքի ԲԿ-ներում ապօրինություններ են բացահայտվել
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված մի շարք ապօրինությունների վերաբերյալ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետի կինը նախկին մարզպետի՝ 2009 թվականի կարգադրությամբ, որպես վերստուգող է հրամանագրվել «Գավառ» բժշկական կենտրոնում, ինչպես և Լճափ, Ծովակ, Գանձակ համայնքներում…
Սերգեյ Կոպերկինը այցելել է Գեղարքունիքի մարզ
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր՝ օգոստոսի 1-ին այցելել է Գեղարքունիքի մարզ: Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանատնից։ Այցի շրջանակներում կայացել է դիվանագիտական առաքելության ղեկավարի հանդիպումը Գեղարքունիքի մարզպետ Գ.Գ. Սանոսյանի և Գավառի քաղաքապետ Գ.Ե. Մարտիրոսյանի հետ: Նշելով, որ Գեղարքունիքի մարզի շատ բնակիչներ սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ, մարզի ղեկավարը խոսել է…
Գեղարքունիքում կոռուպցիոն հանցագործությունների և դրանցով պետությանը պատճառված վնասի հայտնաբերման ցուցանիշները եռապատկվել են
Գեղարքունիքի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Ուսումնասիրությունը փաստում է, որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է…
Ամփոփվեցին 2019 թվականի ամառային զորակոչի արդյունքները
Հուլիսի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստի ընթացքում քննարկվեց 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքին և արդյունքներին վերաբերող հարցեր: Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանի զեկուցմամբ` 2019 թվականի ամառային զորակոչն անցել է առանց խոչընդոտների, կատարվել և գերակատարվել է նախատեսված առաջադրանքը: Գեղարքունիքի…
Գետերը դարձել են աղբ տեղափոխող մակերևութային հոսքեր. մասնագետ
«Գետերը վերածվել են ոչ միայն կոյուղագծերի, այլև դարձել են աղբ տեղափոխող մակերևութային հոսքեր»,- այս մասին նշել է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Նա հավելել է, որ այդ գետերը հանդիսանում են էնդեմիկ ձկնատեսակների համար ձվադրավայր: «Հատկապես ձկնագետը, որը տարիներ շարունակ հայտնի է եղել իր մաքրությամբ, ձկնային աշխարհի առատությամբ, այսօր ամենուրեք մենք հանդիպում ենք…
Քարաթափում Դիլիջանի թունելի մոտ. ճանապարհը փակվել է, քարերն ու հողը հեռացվել
Հուլիսի 27-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղից դեպի Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 20:00-ին ժամանակավորապես փակ է Դիլիջանի…
ՄԻՊ-ը հանդիպել է Գեղարքունիքի մարզպետին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվել է Գեղարքունիքի մարզում: Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին և մարզպետարանի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձել են ինչպես մարզի բնակիչների կողմից Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքներին, այնպես էլ մարզում մարդու իրավունքների վիճակին առնչվող մի շարք…