գեներալ-մայոր
Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության նոր հուշագիր
Դեկտեմբերի 23-24-ը Հայաստանի Հանրապետություն այցելած Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» ունկնդիրները և ղեկավար կազմը, Նիկոլոզ Մելկաձեի գլխավորությամբ, մասնակցել են մի շարք կարևոր հանդիպումների, որոնք նպատակ ունեին քննարկել երկու երկրների պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում Վրաստանի պատվիրակությանը հյուրընկալել է ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության…
Կիևը 2007 թվականից Ռուսաստանի դեմ պատերազմի ծրագիր է մշակել․ Ուկրաինայի ԶՈՒ գեներալ-մայոր
Ուկրաինայի զինված ուժերի գեներալ-մայոր Վիկտոր Նազարևը UkrLife.tv-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ Կիևը 2007 թվականից Ռուսաստանի դեմ պատերազմի ծրագիր է մշակել։ Նազարովի խոսքով` ուկրաինական գլխավոր շտաբը սկսել է պատրաստվել Մոսկվայի դեմ զինված հակամարտության` Մյունխենի անվտանգության հարցերով վեհաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից հետո: Նշենք, որ վեհաժողովը տեղի է ունեցել 2007 թվականի փետրվարի 10-ին: «Մենք…
Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն
Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին հրավիրվել են ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ: Նշվում է, որ բանակի հրամանատարը հետաքրքրվել է նորանշանակ զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններս այսուհետ ևս…
ԱՀ ՊԲ-ում անց են կացվել լայնածավալ մարտավարաշարային մարզումներ
ԱՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, օգոստոսի 20-ից 21-ը ՊԲ-ում անց են կացվել մարտավարաշարային մարզումներ, որոնց ներգրավվել են բանակի վարչության բոլոր զինժառայողները, ղեկավարման ու ապահովման մարմինները: Անցկացված միջոցառման շրջանակներում իրականացվել են ղեկավարման կետերի մարզումներ, ճշգրտվել են խնդիրները, խաղարկվել են օպերատիվ-մարտավարական իրադրության առկա և հավանական զարգացումներից բխող մարտական դրվագներ,…
Օնիկ Գասպարյանն այցելել է արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության օբյեկտներ
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխգործակցության ու գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում օգոստոսի 11-ին Արցախի Հանրապետություն է այցելել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պատվիրակությունը՝ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության մի շարք օբյեկտներ: Բարձրաստիճան…
Հայկական ԱԹՍ-ները 5-8 անգամ էժան են, սակայն որակի առումով չեն զիջում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր` հուլիսի 21-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը հայտարարեց, որ հաջորդ անգամ իրենց համար ավելի դժվար կլինի հարվածել ԱԹՍ-ները: Գեներալ-մայորը նշեց, որ հիմա երկկողմանի մրցակցություն է գնում և երբ դու մի բան ես ստեղծում, հակառակորդը փորձում է հակազդել և նույնն էլ երբ նա է մի բան ստեղծում,…
Նախագահի որոշմամբ՝ Նորայր Բաբայանը նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 9-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: «Ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Հակոբյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Աշոտի Ենգիբարյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ – շտաբի պետի…
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար Արցախում վրանային հոսպիտալներ են բացազատվել
Արցախ / Տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել՝ վկայակոչելով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը։ Գրառման մեջ նշվում է, որ նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ ծանոթացել բացօթյա պայմաններում վրանային հոսպիտալի և բուժսանիտարական կետի բացազատման…
Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել: Ըստ հրամանգրի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ Դավիթ Մանուկյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջից:
Նախագահի հրամանագրով՝ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և Արմեն Հարությունյանին: Շնորհավորելով վերջինիս զինվորական բարձր կոչմանն արժանանալու համար և հետագա հաջողություններ ու բարի ծառայություն մաղթելով՝ նախագահը մասնավորապես ասել է.…
Յուրի Խաչատուրովի որդուն գեներալ-մայորի կոչում է շնորհվել
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Յուրիի Խաչատուրովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը Յուրի Խաչատուրովի որդին է։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ այս…
ԼՂՀ-ից զինված զորք է եկել․ ինչ է հաստատում և հերքում Սամվել Կարապետյանը իր ցուցմունքում
Մարտի 1-ի քրեական գործով վկայի կարագավիճակով ՀՔԾ հրավիրված և ցուցմունք տված Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հարցաքնությունը ամբողջությամբ հրապարակվել է։ Ծավալուն հարցաքննությունից առանձնացրել ենք գործին վերաբերող մի շարք փաստեր, որոնք հաստատում կամ հերքում է գեներալ-մայորը։ Սամվել Կարապետյանը իր ցուցմունքում հաստատում է․ 1. Փետրվարի 24-ին ԼՂՀ-ից Երևան է եկել մոտ 300 զինծառայող, այնուհետև՝ ևս 400: Սամվել Կարապետյանի ցուցմունքով՝…
Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:















