գինու փառատոն
Հայաստանը մասնակցել է Հաագայի գինու փառատոնին
Հաագայի Crown Plaza Promenade հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել Dimplomat Magazine-ի կողմից կազմակերպված ամենամյա Diplomats Wine Extravaganza փառատոնը, որին առաջին անգամ ներկայացված է եղել Հայաստանը՝ ի դեմս Royal Beverages Group ընկերության կողմից ներմուծվող հայկական արտադրության գինու, կոնյակի և օղու լայն տեսականու։ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ գինու փառատոնին մասնակցել է…
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ մասնակցում է «Երևանի գինու օրերը» միջոցառմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Սարյան փողոց, որտեղ ընթանում է «Երևանի գինու օրերը» միջոցառումը: Վարչապետը նշել է, որ աննկարագրելի մթնոլորտ է, և որ դեռ ուշ չէ միանալու համար: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1222578794573602/
Ուշադրությո՛ւն. մայիսի 3-ին և 4-ին Երևանում փակ են լինելու փողոցներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայրաքաղաքի Սարյան փողոցում անցկացվելիք Գինու փառատոնի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, մայիսի 3-ին, ժամը 12.00-ից մինչև մայիսի 4-ի ժամը 24-ը երկկողմանի արգելվելու է երթևեկությունը Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից մինչև Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցում՝ Թումանյան-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան-Մոսկովյան-Սարյան փողոցների խաչմերուկ: Բացի այդ, մայիսի 3-ին ժամը 08.00-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Սարյան-Պուշկինի փողոցների…



