գլխավոր դատախազություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմում-բողոք է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 4 նույնաբովանդակ դիմում-բողոք է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: Կասկածի տեղիք տված գրությունները վերաբերում են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենի նորանշանակ ժ/պ Կարեն Խաչատրյանի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի հավաստիությանը: Հատկանշական է, որ չորս տարբեր քաղաքացիների կողմից նախարար Զարուհի Բաթոյանին հասցեագրված և վերահասցեագրված դիմում-բողոքներն ամբողջությամբ կրկնում են իրար: Դիմում-բողոքների հասցեատերերի ինքնության,…
Համաշխարհային բանկի պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ գլխավոր դատախազությունում
Մարտի 25-ն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Ընդունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ փոխանցելով ՀՀ դատախազության շահագրգռությունը՝ ավելի խորացնելու և ընդլայնելու շարունակվող արդյունավետ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում պետական հատվածի արդիականացման, դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում ՀՀ դատախազության հետ համագործակցության…
ԱԱԾ պետը՝ Ալեքսանդր Սարգսյանի «50/50» գործերի մասին
Ալեքսանդր Սարգսյանի «50/50 փայ մտնելու» վերաբերյալ Ա.Վանեցյանը նշեց, որ իրենք իրենց քննությունը կավարտեն, որից հետո ամբողջական կհրապարակեն: Ըստ նրա՝ պետությանը փոխանցվել է 18,5 միլիոն դոլար, իսկ այն մնացած 11,5 միլիոն դոլարը եղել են հարկային պարտավորություններ, չարաշահումներ եւ այլն, որը գանձվել է կոնկրետ ակտերով: Այսինքն, հարկային ակտ է գրվել եւ գումար է վճարվել: ԱԱԾ տնօրենը նշեց,…
Կկալանավորե՞ն նորից Մանվել Գրիգորյանին. որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննության որոշումը կհրապարակի հունվարի 22-ին։ «Որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին՝ ժամը 13։30-ին», – լրագրողներրին ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։ Նա ասաց, որ միջնորդել են դատարանին Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես…
Հրապարակվել է կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը. հայտնի է նոր նախարարությունների ցանկը
Հրապարակել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը: Նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետևյալ նախարարությունները՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն առողջապահության նախարարություն արդարադատության…
Արամ Հարությունյանը դեռ անձեռնմխելի է. քվորում չկա
Ազգային ժողովը կրկին չի կարողանում սկսել աշխատանքները քվորում չլինելու պատճառով: Այս պահին նիստերի դահլիճում գրանցվել է 14 պատգամավոր, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 53 պատգամավոի ներկայություն: Եթե 4 ժամվա ընթացքում նիստը չգումարվի, այն կհամարվի չկայացած: Հիշեցնենք, որ օրերս Գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս…
Դատախազությունը շարունակում է ուսումնասիրել ընտրախախտումների մասին հայտարարությունները
ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված՝ ընտրախախտումների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի շրջանակում շարունակվում են ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, ահազանգերի դիտարկումները՝ անհրաժեշտության դեպքում դրանց տալով համապատասխան ընթացք, տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից՝ փոխանցում է aysor.am-ը: Ըստ աղբյուրի, այսօր «Ժամանակ» թերթում, ինչպես նաև 1in.am տեղեկատվական կայքում «Կացինը սրեք» վերտառությամբ հրապարակման միջոցով ահազանգ է հնչեցվել առ…







