Գլխավո
Փաշինյանի խոսնակն Արա Այվազյանից հրապարակային պարզաբանում է ակնկալում
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է Արա Այվազյանի՝ Արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու պատճառների մասին հայտարարությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով Այվազյանի հայտարարությունը՝ Գևորգյանը նշել է. «Մենք պարոն Այվազյանին շնորհակալություն ենք հայտնում կատարված աշխատանքի համար, այնուամենայնիվ կարծում ենք՝ մեր պետական և ազգային շահը պարտադրում է, որ պարոն Այվազյանը հրապարակային պարզաբանի այդ…
Նավալնիի կինը բերման է ենթարկվել Մոսկվայում երթի ժամանակ
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում չարտոնված ցույցին մասնակցելու համար ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը ՝ Յուլիան, բերման է ենթարկվել։ Նրան տեղափոխել են «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարան, որտեղ գտնվում է նաև Նավալնին։ Հիշեցնենք՝ Նավալնիի կինը բերման է ենթարկվել նաև հունվարի 23-ին Պուշկինի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը շարունակի մշակութային ցեղասպանության իր քաղաքականությունը. Մայր Աթոռ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը անդրադարցել է թշնամու կողմից մշակութային ցեղասպանությանը: «Ցավով տեղեկացանք, որ սույն թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Արցախում ռազմական գործողությունների դադարեցման ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև ստորագրած հրադադարի համատեղ հայտարարությունից հետո Արցախի Շուշի քաղաք մուտք գործած ադրբեջանցիները պղծել են Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց հետքը թողնելով եկեղեցու…
ՊԲ-ն հրապարակել է գերեվարված իլսամիստ-ահաբեկչի հարցաքննությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին: Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մհրեբ Մուհամմադ Ալշխերի է: Ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից: Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ…
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակի տակ է պահում Հադրութ քաղաքը․ հարավային թևում գրոհները կասեցվում են
ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է։ Այս մասին իր Facebook-ի էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3317472204955583
Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում նախատեսված չէ
Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ: Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեր, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից…