գյուղմթերք
2021-ին արտահանել ենք ռեկորդային ծավալով գյուղմթերք․ Քերոբյան
Այսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ուշագրավ թվեր նշեց։ Խոսելով գյուղատնտեսությունից, նա նշեց, որ այս տարի ունեցել են սակավաջրության խնդիր, որը բարդացրել է տարին գյուղատնտեսության համար, բայց գրանցվել է արտահանման ռեկորդային ցուցանիշ։ Քերոբյանի խոսքով՝ 2021-ին ունեցել ենք առաջնային գյուղմթերքի արտահանում, որը գերազանցել է 200 հազար տոննան։ Իսկ նախորդ 2 տարիներին հաջողվել է…
Գյուղմթերքի գները մի քանի անգամ աճել են․ փորձագետ
Լրարգրողների հետ զրույցում «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը ասել է, որ գյուղմթերքի գները անցած տարվա համեմատ աճել են մի քանի անգամ, օրինակ, անցած տարի այս շրջանում կարտոֆիլի մեծածախ գինը եղել է 90 դրամ 1 կգ համար, իսկ այսօր՝ գրեթե 200 դրամ, և գնաճը շարունակվում է: Նա հիշեցրեց, որ եթե անցած տարի կաղամբի 1 կիլոգրամն…
Հայկական բեռնատարների համար Մոսկվայի Роктон բազայում կայանումն անվճար է
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Facebook-ի գրառմամբ հայտնում է, որ դեսպանության կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ս.թ․ հուլիսի 18-ից Հայաստանից դեպի Մոսկվա (մասնավորապես՝ «Ֆուդ Սիթի» կենտրոնի ուղղությամբ) շարժվող բեռնատարները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում (51-й км МКАД, вл.2, тел. +7 (985) 643-43-45 ), ինչպես նաև արտադրական-պահեստավորման «БММ» կենտրոնի տարածքում (г. Москва, Кирпичные выемки, 4)։…
Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված տրվել է 2 այլընտրանքային լուծում
ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշում է, որ Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ տրվել է 2 այլընտրանքային լուծում: «Ուշադրություն Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ հայտնում ենք, որ տրվել է 2 այլընտրանքային…
Գյուղմթերք վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են Տիգրան Խաչատրյանի հետ
Ճյուղային քննարկումների ձևաչափի շրջանականերում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հերթական հանդիպումը եղել է պահածոյացված միրգ-բանջարեղենի արտադրության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննակման ընթացքում ներկայացվել են ոլորտի հիմնական խնդիրները, արտադրության և արտահանման ծավալների մեծացման հեռանկարները։ Նախարարը տնտեսվարողների հետ քննարկել է արտարժույթի տատանումներով պայմանավորված ռիսկերը․ ըստ նախարարի և տնտեսվարողների միջև պայմանավորվածության՝ հարցը խորությամբ կուսումնասիրվի, կհաշվարկվեն վնասները, որպեսզի կառավարությունը…
Փաշինյանը հրահանգել է «Սպայկա»-ի գործով քննությունը տանել այնպես, որ գյուղմթերքի արտահանումը չխաթարվի
«Սպայկա»-ի տնօրենի կալանավորումը համընկավ գյուղմթերքի արտահանման սեզոնի հետ, հնարավոր չէ՞ր դա անել այնպես, որ արտահանումը չխաթարվեր։ Այսօր լրագրողների այս հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռ 10 ամիս առաջ, երբ ՊԵԿ-ն ու ոստիկանությունը դիմել են իրեն ու ասել, որ ընկերությունում չարաշահումներ կան, ինքը հրահանգել է քննությունը տանել այնպես, որ արտահանմանը դա չխանգարի։ «Եվ, բնականաբար,…
60 տոննա թուրքական լոլիկ ետ է ուղարկվել Թուրքիա
Ռուսաստանի գյուղամթերքի վերահսկման գործակալության` «Ռոսսելխոզնադզոր»-ի Բրյանսկի և Սմոլենսկի շրջանների աշխատակիցները, Թուրքիայից ուղարկված 59.9 տոննա լոլիկը չեն թույլատրել ներմուծել երկիր. հայտնում է sputniknews.com կայքը: Ըստ գործակալության աշխատակիցների` անցակետերում իրականացված ստուգումների ընթացքում Թուրքիայից բերված լոլիկների մեջ հայտնաբերվել են որդեր: 2015-ին թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցվելուց հետո Ռուսաստանն արգելել էր 2016 թ. հունվարից թուրքական լոլիկի ներկրումը, սակայն…
2018-ի ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն ԱՄՆ դոլարով
Aysor.am-ը գրում է. 2018-ի ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն ԱՄՆ դոլարով։ Մյուս տարի այս ծավալը պետք է անպայման մեծանա, այսօր Արարատի մարզի Վեդի քաղաքում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ Հայաստանում գյուղատնտեսությունը մեծամասամբ կախված է եղանակային պայմաններից, մինչդեդ 21-րդ դարում տեխնոլոգիական հնարավորությունները թուլ են…