Գոնսալո Իգուաին
Իգուաինը կարող է տեղափոխվել Ֆիորենտինա
«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը կարող է կարիերան շարունակել «Ֆիորենտինայում»: Հայտնի է, որ ֆուտբոլիստը կարող է մաս կազմել թուրինյան ակումբի և «Ֆիորենտինայի» գործարքին՝ վերջինիս խաղացող Ֆեդերիկո Կիեզայի տրանսֆերի համար: Նշվում է, որ ակումբները ցանկանում են փոխանակվել Իգուաինի և Քրիստիան Ռոմերոյին Կիեզայի տրանսֆերներով: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Իգուաինը վերադարձել է Թուրին ու անցկացրել առաջին մարզումը
Իտալական «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինը առաջին մարզումն է անցկացրել թիմի հետ՝ Թուրին վերադարձից հետո։ Այս մասին հաղորդում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ նա հայրենիքում մնացել մոր հիվանդության պատճառով։ Ըստ աղբյուրի՝ Իտալիա վերադառնալուց հետո նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատսխանը եղել է բացասական։
Արգենտինա վերադառնալու մասին հաճախ եմ մտածում․ Իգուաին
«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը հայտնել է «Ռիվեր Փլեյթ» տեղափոխվելու մտադրության մասին։ «Այդ ակումբը մեծ դեր է խաղացել իմ կարիերայում: Նրանք ինձ հնարավորություն տվեցին ցույց տալ իմ լավագույն որակները: Գալյարդոյի գլխավորոած թիմը հարձակվողական ֆուտբոլ է ցուցադրում, ինչը գրավում է ցանկացած հարձակվողի: Ես «Յուվենտուսի» ֆուտբոլիստ եմ և նվիրված եմ այս ակումբին, բայց Արգենտինա վերադառնալու մասին հաճախ եմ…
Դիբալայի թեստը դրական էր. Յուվենտուսը կորոնավիրուսի կարանտինում է
Թուրինի «Յուվենտուսի» երկրորդ ֆուտբոլիստի` Պաուլո Դիբալայի, կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել, հայտնում է El Nacional-ը: Արգենտինացի մարզիկներ Դիբալայի և Գոնսալո Իգուաինի մոտ բժիշկները վիրուսի համաշտանիշներ են հայտնաբերել։ Ներկայումս սպասվում է Իգուայինի, որի հետազոտության արդյունքները: «Յուվենտուսի» ամբողջ անձնակազմը տեղափոխվել են կարանտին և բոլորը հետազոտվում են։ Հիշեցնենք, որ երեք՝ 12.03.2020-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակվել է «Յուվենտուսի»…
Իգուաինը և Ռոնալդուն զոհաբերում են իրենց թիմի համար․ Բուֆոն
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է «Բայերի» դեմ խաղի մասին։ «Եթե ուզում եմ շարունակել խաղալ, ես պետք է ընդունեմ քննադատությունները իմ հասցեին: Ես միշտ սխալների միջով եմ զարգացել և գիտեմ, որ որքան երկար եմ ֆուտբոլ խաղում, այնքան մեծ է քննադատվելու ռիսկը: Ես ինձ շատ լավ եմ զգում ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն: Ես վստահ եմ,…
Իգուաինն ու Դիբալան ամենայն հավանականությամբ, Յուվենտուսի հետ կերկարաձգեն պայմանագրերը
«Յուվենտուսի» հարձակվողներ Պաուլո Դիբալան և Գոնսալո Իգուայինն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգեն պայմանագրերն ակումբի հետ։ Կողմերը մոտ են համաձայնության գալուն։ Այս մասին հաղորդում է Sport Mediaset-ը։ «Յուվենտուսի» ղեկավարությունը անցած ամառ պատրաստ էր բաժանվել այս ֆուտբոլիստներից, բայց այդ ժամանակից ի վեր իրավիճակը փոխվել է։ Իգուայինի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ Կողմերը բանակցություններ են վարում…
Դիբալան վերջերս լավ է խաղում, դրա համար հասկանալի էր մեկնարկային կազմում նրա դաշտ դուրս գալը. Իգուաին
«Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը մեկնաբանել է Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Ինտերի» դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակը: Այդ խաղում հարձակվողը 80-րդ րոպեին խփեց իր թիմի հաղթական գնդակը: «Գերազանց խաղ էր մեզ համար: «Ինտերը» լավագույնն էր առաջնությունում, նրանք 6 խաղում 6 հաղթանակ էին գրանցել: Դիբալան վերջերս լավ է խաղում, դրա համար հասկանալի էր մեկնարկային կազմում նրա…
Յուվենտուս եմ վերադարձել բոլորին ապացուցելու, որ արժանի եմ այստեղ խաղալուն. Իգուաին
Թուրինի «Յուվենտուս»-ի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բայեր»-ի հետ խաղից հետո խոսել է իր թիմի մարզավիճակի, ինչպես նաև «Յուվենտուս» վերադառնալու մասին: «Մենք լավ հանդիպում անցկացրինք: «Յուվենտուս»-ը լավ մարզավիճակում է գտնվում և կարողանում է մրցունակ խաղ ցուցադրել: «Յուվենտուս» եմ վերադարձել, քանի որ ցանկանում էի ապացուցել բոլորին, որ արժանի եմ այստեղ խաղալուն»,-…
Յուվենթուսը նոր պայմանագիր կկնքի Իգուաինի հետ. CalcioMercato
«Յուվենթուս»-ը պլանավորում է նոր պայմանագիր կնքել թիմի հարձակվող Գոնսալո Իգուայինի հետ: Այս մասին հաղորդում է CalcioMercato-ն: Արգենտինացի ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի երկու տարով: «Ծեր սինյորա»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկանում է շարունակել գործակցությունը 31-ամյա խաղացողի հետ: Ավելի վաղ նշվում էր, որ Իգուայինը կարող է տեղափոխվել «Ռոմա»:
Մարզման ժամանակ Իգուաինը հարվածել է մարզչական շտաբի անդամներից մեկին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ատլետիկո»-ի դեմ առաջիկա հանդիպմանը «Յուվենթուս»-ը շարունակում է մանրակրկիտ կերպով նախապատրաստվել։ Թուրինյան ակումբի հերթական մարզումներից մեկի ժամանակ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը չկարողանալով կասեցնել գնդակը զայրացել և հարվածել է տեղադրված վահանակներին ու մարզչական շտաբի անդամներից մեկի ծնկին: Արգենտինացուն փորձել է հանգստացնել թիմի ավագ Լեոնարդո Բոնուչին: Հիշեցնենք, որ «Ատլետիկո»-«Յուվենթուս» խաղը կկայանա…
Իգուաինի գործակալը հանդիպել է Ռոմայի ներկայացուցիչներին․ Corriere dello Sport
«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռոմա»։ Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը: Նշվում է, որ արգենտինացու գործակալը արդեն հանդիպել է «Ռոմայի» ներկայացուցիչներին և քննարկել տրանսֆերի մանրամասները։ Իգուաինը 4 տարվա պայմանագիր կկնքի հռոմեական ակումբի հետ ու կստանա տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ: Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի դիմաց «Ռոնան» «Յուվենտուսին» կվճարի 36 միլիոն եվրո։
Չելսին լքեցին միանգամից 5 ֆուտբոլիստներ
«Չելսիի» պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ թիմի 5 ֆուտբոլիստ հեռացել են ակումբից, որոնցից 4-ի պայմանագրի ժամկետները սպառվել են։ Այդ ֆուտբոլիստներն են Ռոբերտ Գրինը, Էդուարդուն, Գարի Կեհիլը և Կայլ Սքոտը։ Ակումբից հեռացել է նաև Գոնսալո Իգուաինը, ով կես տարվա վարձակալությունից հետո վերադարձել է «Յուվենտուս»։
Գոնսալո Իգուաինն այսօր բուժզննում կանցնի «Չելսի»-ում
«Յուվենտուս»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը, որը վարձավճարով հանդես է գալիս «Միլան»-ում, մոտ է «Չելսի» տեղափոխվելուն: Ըստ Corriere dello Sport-ի՝ 31-ամյա արգենտինացին այսօր բուժզննում կանցնի լոնդոնյան ակումբում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Չելսի»-ն կվարձակալի Իգուաինին մինչև տարեվերջ՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Գործարքի ձևակերպման ավարտից հետո սպասվում է, որ «Միլան»-ը կհայտարարի «Ջենովա»-ի հարձակվող Կշիշտոֆ Պանտեկի տեղափոխության մասին: Անցյալ…
Իգուաինը «Չելսի» տեղափոխվելու հայտ է ներկայացրել
«Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուաինը ցանկանում է «Չելսի» տեղափոխվել: 31-ամյա արգենտինացին լոնդոնյան ակումբ տեղափոխվելու պաշտոնական հատ է ներկայացրել, գրում է Football Italia՝ հղում անելով Sky Sport Italia-ին: «Միլանը» մրցաշարի սկզբին վարձակալել է Իգուաինին «Յուվենթուսից»՝ 18 միլիոն եվրոյով՝ գնման իրավունքով:













