գործադուլ

  • ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսներ մեկօրյա գործադուլ են սկսում

    ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսներ մեկօրյա գործադուլ են սկսում

    ԵՊՀ Հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների դասախոսական կազմը՝ դեկանների գլխավորությամբ քիչ առաջ նիստ է անցկացրել, որի ժամանակ ընդունվել է հայտարարություն: «Մենք ի համերաշխություն և ի աջակցություն մեր ուսանողների հայտարարում ենք մեկօրյա գործադուլ: Որպեսզի ուսանողներն իրենց ակցիայում չզգան միայնակ, որ այն խնդիրը, որն իրենք պաշտպանում են, դասախոսներն իրենց կողքին են»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայ գրականության ամբիոնի…

  • Իտալիայում մեկօրյա համընդհանուր գործադուլ է

    Իտալիայում մեկօրյա համընդհանուր գործադուլ է

    24-ժամյա համընդհանուր գործադուլը, որն Իտալիայի մի քանի խոշոր արհմիություններ հայտարարել են ի նշան բողոքի իշխանությունների տնտեսական քաղաքականության դեմ, հոկտեմբերի 25-ին լուրջ խոչընդոտներ է ստեղծել միլիոնավոր իտալացիների և Ապենիններում հանգստացող բազմաթիվ զբոսաշրջիկների համար։ Համազգային գործադուլի արդյունքներն առաջինն իրենց վրա զգացել են ավիաուղևորները, որոնք արդեն հինգշաբթի երեկոյան բախվել են մի շարք չվերթների չեղարկմանը իտալական օդանավակայաններում: Ու թեև…

  • Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է

    Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է

    Կատալոնիայում հոկտեմբերի 18-ին համընդհանուր գործադուլ է անցկացվում: Ակնկալվում է, որ փողոցներ դուրս կգան հարյուր հազարավոր ցուցարարներ: Նրանք բողոքում են 2017 թվականի անկախության հանրաքվեի գործով Իսպանիայի Գերագույն դատարանի վճռի դեմ: Կատալոնիայի համընդհանուր գործադուլին են միացել Պիկեն ու Դեմբելեն. AS Փակ կլինեն դպրոցները, մանկապարտեզները, տարբեր գերատեսչություններ: Քաղաքի հանրային տրանսպորտի օպերատորը խոստացել է ապահովել աշխատանքի գոնե նվազագույն մակարդակը.…

  • Կատալոնիայի համընդհանուր գործադուլին են միացել Պիկեն ու Դեմբելեն. AS

    Կատալոնիայի համընդհանուր գործադուլին են միացել Պիկեն ու Դեմբելեն. AS

    Ի նշան Կատալոնիայում բողոքի ցույցեր անցկացնողների նկատմամբ համերաշխության՝ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ու հարձակվող Ուսման Դեմբելեն այսօր՝ հոկտեմբերի 18-ին նախատեսված մարզումը հետաձգել են շաբաթ օրվան: Այս մասին հայտնում է AS-ն: Կատալոնիայում բողոքի ակցիաները սկսվել են անկախության համար պայքարող 9 քաղաքական առաջնորդների նկատմամբ դատական վճռից հետո. երկարաժամկետ բանտարկություն: Այսօր Կատալոնիայում նախատեսված է համընդհանուր գործադուլ: Պիկեն ու…

  • Հունաստանում գործադուլները կաթվածահար են արել տրանսպորտը

    Հունաստանում գործադուլները կաթվածահար են արել տրանսպորտը

    Հունաստանում աշխատավորների արհմիության գործադուլ է անցկացվում՝ ի նշան աշխատանքային օրենսդրության փոփոխության պլանների դեմ բողոքի: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Աշխատանքի չեն գնացել տրանսպորտային համակարգի, բանկերի, ուսումնական հաստատությունների աշխատակիցները, ինչպես նաև լրագրողները: Գործադուլի պատճառով կաթվածահար վիճակում է հայտնվել հասարակական տրանսպորտի, ինչպես նաև լաստանավերի երթևեկությունը, որոնք կապում են Հունաստանի բազմաթիվ կղզիներն ու մայրցամաքային մասը: Սակայն…

  • Ի պաշտպանութուն կլիմայի գործադուլային շարժումը կտարածվի 156 երկրում

    Ի պաշտպանութուն կլիմայի գործադուլային շարժումը կտարածվի 156 երկրում

    Հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 20-ից 27-ը 5,2 հազար կլիմայական գործադուլների կանցկացվեն աշխարհի 156 երկրում: Այս մասին գրել  է «Ի պաշտպանություն կլիմայի» գործադուլային շարժման հիմնադիր Գրետա Թունբերգը թվիթերյան իր էջում: Շվեդ աշակերտուհի Թունբերգն անցյալ տարի դպրոցում ուսման փոխարեն սկսել է գնալ Շվեդիայի խորհրդարանի մոտ՝ կլիմայի փոփոխման դեմ պայքարի միջոցներն ուժեղացնելու՝ իշխանություններին ուղղված պահանջներով: Թունբերի նախաձեռնությունը…

  • Կրթության նախարարությունը անդրադարձել է այսօրվա դասադուլին

    Կրթության նախարարությունը անդրադարձել է այսօրվա դասադուլին

    ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունն անդրադարձել է Գնդեվազի ու Ջերմուկի հարակից այլ համայնքների դպրոցականների կողմից դասադուլ ու Ամուլսարի հանքի շահագործման դեմ երթ իրականացնելուն: ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ ասվում է. «Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում։ Դասադուլ և գործադուլ՝ ընդդեմ Ամուլսարի…

  • Ցուցարարները հասել են Վայոց ձորի մարզպետարան

    Ցուցարարները հասել են Վայոց ձորի մարզպետարան

    Այսօր Ջերմուկում դասադուլ և գործադուլ է հայտարարվել։ Քաղաքացիները բողոքի ակցի են իրականացնում՝ պահանջելով թույլ չտալ Ամուլսարի հանքի շահագործումը: Դասադուլ և գործադուլ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման Ցուցարարներից Վազգեն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում լուանկար է հրապարակել, որտեղ տեսնում ենք, որ նրանք արդեն Վայոց ձերի մարզպետարանի դիմաց են։ https://www.facebook.com/photo.php?fbid=654975928241724&set=a.280521805687140&type=3&theater    

  • Դասադուլ և գործադուլ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

    Դասադուլ և գործադուլ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

    Այսօր Ջերմուկում հայտարարվել է դասադուլ և գործադուլ՝ ըննդեեմ Ամուլսարի հանքի շահագործման: Մանրամասները՝ տեսանյութում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն էր տարածել ֆեյսբուքում, որտեղ հայտնում էր, որ սեպտեմբերի 20-ին կլինեն տարբեր միջոցառումներ՝ կապված բնապահպանական մոբիլիզացիայի օրվա հետ: «Եթե Ամուլսարի պահպանությունը և բնապահպանական հիմնախնդիրների լուծումը շատ կարևոր և հրատապ եք համարում, ապա սեպտեմբերի 20-ը այն…

  • General Motors-ի 49 հազարից ավելի աշխատողներ գործադուլ են անում ԱՄՆ-ում

    General Motors-ի 49 հազարից ավելի աշխատողներ գործադուլ են անում ԱՄՆ-ում

    General Motors ավտոկոնցեռնի 49 հազարից ավելի աշխատող՝ ամերիկյան Ավտոարդյունաբերության աշխատողների միավորված արհմիության անդամներ, լույս սեպտեմբերի 16-ի գիշերը գործադուլ են սկսել: Ինչպես հայտնել է Associated Press (AP) գործակալությունը, արհմիությունն այս որոշումն ընդունել է ընկերության ղեկավարության հետ նոր աշխատանքային պարտավորագրի պայմանների շուրջ բանակցությունների ձախողման պատճառով։ Ինչպես հաղորդում է աղբյուրը, աշխատակիցները հրաժարվում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ…

  • Հոնկոնգում գործադուլ է սկսվել

    Հոնկոնգում գործադուլ է սկսվել

    Հոնկոնգում գործադուլ է մեկնարկել, որը կարող է դառնալ համընդհանուր: Սպասվում է, որ դրան կմասնակցի ավելի քան 500 հազար պետական ծառայող: Արտահանձնման մասին օրենքի հազարավոր ընդդիմախոսներ այսօր առավոտյան խաթարել են քաղաքի տրանսպորտային հաղորդակցությունը՝ արգելափակելով ճանապարհներ և թունելներ, ինչպես նաև մետրոն և ավտոբուսների երթևեկությունը: Հաղորդվում է նաև, որ միջազգային օդանավակայանում չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, բաց…

  • Գործադուլի պատճառով ավելի քան 300 գնացքի չվերթ է հետաձգվել Իսպանիայում

    Գործադուլի պատճառով ավելի քան 300 գնացքի չվերթ է հետաձգվել Իսպանիայում

    Իսպանիայի Renfe երկաթուղային գործարկուի աշխատակիցների սկսած գործադուլի պատճառով գնացքի մոտ 320 չվերթ է չեղարկվել։ Այս մասին հայտնում է El Pais թերթը: Գործադուլը, որը պետք է ավարտվի տեղի ժամանակով 23:00-ին (Երևանի ժամանակով 01:00-ին), կազմակերպել է Աշխատանքային հանձնաժողովների արհմիութենական համադաշնությունը: Գործադուլը կանդրադառնա մեծ արագության գնացքների, հեռընթաց և տարածաշրջանային գնացքների երթևեկության վրա: Իսպանիայի իշխանությունները երկաթուղային ծառայություններին պարտավորեցնում են,…

  • Ոստիկանները գործադուլ են անում Մեքսիկայում

    Ոստիկանները գործադուլ են անում Մեքսիկայում

    Մեքսիկայի ոստիկանության աշխատակիցները գործադուլ են անում երկրի իշխանությունների որոշման դեմ: Այս մասին հայտնում է Excelsior պարբերականը: Ըստ այդ որոշման՝ ոստիկանությունն պետք է անցում կատարի Ազգային գվարդիայի կազմ, իսկ գվարդիան ենթարկվում է երկրի նախագահին: Տեղի ոստիկանները հայտարարել են, որ համաձայն չեն որոշման հետ, քանի որ այդ դեպքում նրանց աշխատանքային պայմանները կվատանան, իսկ աշխատավարձերը կնվազեն: Նախագահ Լոպես…

  • Բողոքի ցույցեր՝ Հոնդորասում. ԱՄՆ դեսպանատան մոտ անվադողեր են այրել

    Բողոքի ցույցեր՝ Հոնդորասում. ԱՄՆ դեսպանատան մոտ անվադողեր են այրել

    Բողոքի ցույցեր են սկսվել Հոնդուրասի մայրաքաղաք ‎Տեգուսիգալպայում: Ցույցերը սկսվել են բժիշկների և կրթության ոլորտի աշխատակիցների գործադուլով: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նշվում է, որ ոստիկանների հետ բախումներ են սկսվել. ակցիայի մասնակիցները իրավապահների ուղղությամբ քարեր են նետել, ոստիկանությունն ի պատասխան արցունքաբեր գազ է կիրառել: Ակցիայի մասնակիցները Հոնդուրասում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ անվադողեր են այրել: https://www.youtube.com/watch?v=Bl4VpQXfglU

  • Լուվրի աշխատակիցները բողոքի ակցիա են անում

    Լուվրի աշխատակիցները բողոքի ակցիա են անում

    Փարիզում գտնվող Լուվրի թանգարանը այսօր փակ է: Պատճառն այն է, որ աշխատակիցները գործադուլ են հայտարարել և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք նշել են, որ գործադուլի պատճառը այցելուների մեծ հոսքն է: Հաղորդում է Ռիա Նովոստին: Թանգարանի աշխատակիցներն անհարմար են դիտարկել աշխատանքային պայմանները, երբ թանգարանում այցելուները շատ են: Նախնական տվյալներով` թանգարանի ներսում մեծ թվով մարդկանց դեպքում տարածքում…